ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 18:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 16 » Բարեկամական հարաբերություններն են թելադրում օրակարգը /Մոսկվայում կայացել են հայ—ռուսական բարձր մակարդակի բանակցությունները/
15:26
Բարեկամական հարաբերություններն են թելադրում օրակարգը /Մոսկվայում կայացել են հայ—ռուսական բարձր մակարդակի բանակցությունները/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում երեկ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ—ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ։
Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3—ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը, եւ այս տարիների ընթացքում հայ—ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ։ «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաեւ ունիվերսալ միջազգային կազմակերպություններում։
Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խոր արմատների հիման վրա։ Դրանք նույն կերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում։
Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաեւ Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2—ին նախատեսվում են խորհրդարանական՝ Ազգային ժողովի ընտրություններ, եւ այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ։ Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը։ Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,–նշել է նախագահ Պուտինը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ պաշտոնական այցի հրավերի համար եւ նշել, որ երկու երկրների փոխգործակցությունն անընդհատ համալրվում է՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, եւ բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը եւ, բնականաբար, նախանշել համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ ապագայի եւ հեռանկարի համար։ «Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը։ Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, եւ մեզ հաջողվել է ձեւավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ։
Նման բնույթի հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը։
Վլադիմիր Վլադիմիրի, վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը եւս կլինի բովանդակալից եւ կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում։
Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,–ասել է նախագահ Սարգսյանը։
Նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։
Ի պատիվ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել նաեւ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։
Տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ նախագահը եւ ՌԴ վարչապետն անդրադարձել են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ բոլոր ուղղություններով առկա փոխգործակցության ընթացքին, ամփոփել մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքներն ու քննարկել առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հայ—ռուսական երկկողմ հարաբերություններից բացի, Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել են նաեւ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցերին։ Հանրապետության նախագահը եւ ՌԴ վարչապետը մտքեր են փոխանակել այլ պետությունների հետ ԵԱՏՄ համագործակցության զարգացման հեռանկարի եւ այդ ուղղությամբ ՀՀ եւ ՌԴ կողմից իրականացվող քայլերի շուրջ։ Հայաստանի եւ Ռուսաստանի հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցերը եւս եղել են նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Մեդվեդեւի քննարկման առանցքային թեմաների շարքում։
Մինչ այդ հանդիպումները Սերժ Սարգսյանը առավոտյան այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդարան։ «Սուրբ Պայծառակերպություն» մայր տաճարում մոմավառությունից հետո հանրապետության նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 287 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024