ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 10:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 25 » Չմոռանալով արմատները /Հարեւան երկրում գործում է «թեժ գիծ» ոչխարների գնորդների համար/
14:56
Չմոռանալով արմատները /Հարեւան երկրում գործում է «թեժ գիծ» ոչխարների գնորդների համար/

Եթե մահմեդականների կյանքում կարեւորագույն իրադարձությունն այս օրերին Կուրբան Բայրամն է, ապա Ադրբեջանում՝ ոչխարների վաճառքի համար տեղ առանձնացնելը։ 
Քաջ իմանալով սեփական բնակչության կենցաղի ու հիգիենայի աննախանձելի մակարդակը, Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության, ինչպես նաեւ գյուղնախարարությունը հատուկ տարածքներ են նշել Կուրբան Բայրամի օրերին Բաքվում եւ արվարձաններում ոչխարների վաճառքի համար։
Այդ երկրի կառավարությունը կանխազգում է, որ ոչխարները կարող են վաճառվել ու նաեւ մորթվել ե՛ւ այն մարզասրահի մոտ, որտեղ անցկացվել են եվրոպական խաղերը, ե՛ւ անմիջապես Բաքվի ծովափին, ինչպես նաեւ Ալիեւի նստավայրի առաջ եւ այլուր։ Ուստիեւ հիշյալ նախարարությունների միջոցով առանձացրել է վայրեր, որտեղ կարելի է զոհաբերության նպատակով ձեռք բերել ադրբեջանական ազգային խորհրդանիշը։ «Կենդանիները վաճառվելու են շուկայականից ցածր գներով»,—ասվում է գյուղատնտեսական գերատեսչության հայտարարության մեջ եւ որպես առաջին վաճառատեղի նշվում... ոչ թե եվրոպական խաղերի անցկացման դահլիճը, այլ՝ Զաբրաթ—Մաշթաղի խճուղու ձախ կողմը՝ օլիմպիական մարզահամալիրի մոտ։ Պետք է ենթադրել, որ զոհաբերելուց առաջ ոչխարներին մրցումների են տանելու հայրենակիցների հետ, ուստիեւ որպես եւս մեկ վաճառատեղ նշվում է «Նեֆթչի» մարզադաշտի շրջակայքը։ Սակայն ոչխարների մսակույտը որոշել են նաեւ ազգային մշակույթից հեռու չպահել, ավելի ճիշտ՝ փաստել նրանց անքննելի կապը. որպես ոչխարների վաճառավայր առանձնացվել է նաեւ Ideal հանդիսությունների տան բակը, իսկ, օրինակ, Սահիլ ավանում՝ մշակույթի տան մերձակայքը։ 
Ոչխարների ու նրանց մորթի երկրպագուների բուժօգնությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար մի վաճառակետ էլ նախատեսվել է նյարդավիրաբուժական հիվանդանոցի հետնամասում։ Իսկ որպեսզի ոչխարներն իրենց իշխանություններից հեռու չլինեն, օրինակ, Գալա ավանում վաճառքը առաջարկվել է իրականացնել նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքի մոտ։ 
Եթե ավելացնենք, որ Բաքվում գործում է նաեւ «թեժ գիծ» ոչխարների գնորդների համար, պետք է պատկերացնել այն լիակատար երջանկությունը, որ ապրում են ոչխարներն ու ադրբեջանցիները միմյանց հանդիպելիս։ Դրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանի Կուբա քաղաքում գտնվող՝ ադրբեջանցիների հնարած, այսպես կոչված «1918թ. հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության» հուշարձանն ավելի շատ արոտավայր է, որտեղ հանգիստ արածում են... ոչխարները։hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 436 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024