ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 19:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 12 » Դասեր անցյալից՝ ավելի լավ ապագա կերտելով /«100 LIVES» նախաձեռնության եւ մարդասիրական նոր՝ «Ավրորա» մրցանակի մեկնարկը տրվել է /
15:01
Դասեր անցյալից՝ ավելի լավ ապագա կերտելով /«100 LIVES» նախաձեռնության եւ մարդասիրական նոր՝ «Ավրորա» մրցանակի մեկնարկը տրվել է /

Նյու Յորքում նախօրեին մեկնարկել է «100 LIVES» նախաձեռնությունը, որը կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվել են բազմաթիվ հայեր։ Այս մասին հայտնում է «IDeA հիմնադրամի» հանրային կապերի բաժինը։
«100 LIVES» նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել ցեղասպանության եւ մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա եւ ներկայացնել դրական քայլերի հզոր ազդեցությունը երեք ուղղությամբ։
Դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վերհանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչ օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք «100LIVES.com» կայքում։
Անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով հնարավորություն են տալիս մարդկանց գոյատեւելու եւ հասնելու բարեկեցության։
Կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր կատարած համայնքներին եւ կազմակերպություններին։
«100 LIVES»—ը նախաձեռնել են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը՝ ցույց տալու համար Հայոց ցեղասպանության ազդեցությունը եւ այն, թե վերապրողներն ու նրանց ընտանիքներն ինչպես են կարողացել առաջ ընթանալ եւ հասնել հաջողության՝ մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության ու բիզնեսի ասպարեզներում իրենց ներդրումը բերելով աշխարհին եւ մարդկությանը։
Ամենամյա «Ավրորա» մրցանակը ենթադրում է նաեւ 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել։
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ—ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, ցեղասպանության հարցերով ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին եւ Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։
2016 թ. ապրիլի 24—ին Երեւանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։
«Պատիվ ունեմ միանալու «100 LIVES» նախաձեռնությանը, քանի որ նրա եւ իմ «Not On Our Watch» հիմնադրամի նպատակներն ընդհանուր են. երկուսն էլ ձգտում են աշխարհի ուշադրությունը հրավիրել ցեղասպանության թողած ազդեցության վրա եւ փորձում են միջոցներ հատկացնել աշխարհով մեկ զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու համար։ Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում։ Մենք, իբրեւ անհատներ, խմբեր եւ կառավարություններ, պետք է անհապաղ լուծենք այս խնդիրը»,– ասել է Ջորջ Քլունին։
Իբրեւ նշված նախաձեռնությունների բաղկացուցիչ մաս, «100 LIVES»—ը նպատակ ունի թվայնացնել Հայոց ցեղասպանության արխիվային նյութերը։ Հիմնադիրները հուսով են, որ այս հիմնարար ձեռնարկումը կօգնի վտանգից զերծ պահել եւ հավերժացնել պատմական անգնահատելի արխիվը՝ թույլ տալով բոլորին ծանոթանալ դրա բովանդակությանը։
«Այսօր Հայոց ցեղասպանությունը վերապրողներից արդեն քչերն են մեզ հետ։ Անչափ կարեւոր է, որ հարյուրամյակին ընդառաջ մենք այս հնարավորությունն օգտագործենք մեկ դար առաջ տեղի ունեցածն աշխարհում մարդկության գիտակցության մեջ մեկընդմիշտ ամրագրելու համար»,–շեշտել է Վարդան Գրեգորյանը։
Ի դեպ, նախաձեռնության մեկնարկն արդեն լուսաբանում են միջազգային լրատվամիջոցները։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 396 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024