ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 18.09.2019, 22:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [588]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [459]
Մշակույթ [15]
Հասարակություն [775]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [74]
Զանազան [182]
Քաղաքականություն [609]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 1 » Դրական սպասումներ /ԻԻՀ-ՀՀ գազամուղը տեխնիկապես մեզ կարող է տարանցման հնարավորություն տալ/
16:03
Դրական սպասումներ /ԻԻՀ-ՀՀ գազամուղը տեխնիկապես մեզ կարող է տարանցման հնարավորություն տալ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում հայտարարել էր, որ քննարկվում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը։ Արդյո՞ք դա չի խանգարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն։ Կառավարության երեկվա նիստից հետո տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին ուղղված հարցերից մեկը սա էր։ Իսկ պատասխանն էլ հետեւյալն էր. «Եթե մենք խոսում ենք օտարերկրյա ներդրողների մասին, ապա առանց դատավճռի գույքի բռնագանձումը որեւէ ձեւով չի առնչվում նրանց»։
Նախարարն այսպես է մտածում, որովհետեւ «օտարերկրյա ներդրողների համար կարեւոր են, որ պետական կարգավորումները լինեն պարզ, թափանցիկ, մրցակցային դաշտը հավասար, կոռուպցիայի դրսեւորումներ չլինեն»։ Այս տեսանկյունից է Տիգրան Խաչատրյանը կարծում, որ այդ երեւույթը այս գործընթացին առնչվել կամ վնասել չի կարող։
Այնուամենայնիվ, մտահոգվելու բան չունե՞ն գործարարները։ Ըստ բանախոսի, մեխանիզմը կառնչվի այն դեպքերին, որոնք հիմքում ունեն որոշակի իրավախախտումներ։ Իսկ եթե չկան անցյալին վերաբերող իրավախախտումներ, ուրեմն անհանգստանալու բան էլ չկա։ Այն գործարարները, ներդրողները, ովքեր գիտեն, որ իրենք չեն կարող այդպիսի հարցերի առնչվել, մտահոգվելու բան չունեն։
Տիգրան Խաչատրյանին ուղղված մեկ այլ հարց վերաբերում էր վարչապետի՝ Իրանում արված այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է լինել տարանցիկ երկիր իրանական գազի համար։ «Այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար»,–ըստ նախարարի, խնդիրն այն է, որ այնտեղ կան չօգտագործված ծավալներ, եւ այսօր եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել իրանական գազի ծավալները։
Իսկ տեխնիկապես Իրան—Հայաստան գազամուղը թույլ կտա՞, որ Հայաստանն էականորեն բարձրացնի Իրանից ներմուծվող գազի ծավալները բնակչության սպառման կամ Վրաստան տարանցելու համար։ «Որքանով ես տեղյակ եմ, գազամուղի ընդհանուր պոտենցիալի կեսն է օգտագործվում կամ ավելի պակաս, ուստի պատասխանս է՝ այո»,—եղավ նախարարի պատասխանը։
Ներդրումների հետ կապված տվյալներ նախարարը չասաց՝ մեզ ուղղորդելով այդ տվյալները փնտրել վիճակագրական ծառայության տեղեկույթում։ Բայց նշեց, որ Վանաձորում կա իրանական մեկ ներդրող, որը նախատեսում է զբաղվել պլաստիկ գազաբալոնների արտադրությամբ։ Դրանք արտահանվելու են եւ հիմնական երկրներն էլ լինելու են ՌԴ—ն ու Եվրոպան։ Ե՞րբ կգործարկվի, ե՞րբ արտահանում կլինի, հստակ չէ։ «Ասում են, որ գարնան վերջին սարքավորումները կներկրվեն, որից հետո արտադրությունը կգործարկի։ Վստահ եմ, որ դա միակ իրանական ներդրումը չէ»,— ասաց Տիգրան Խաչատրյանը։
Բնականաբար, չէր կարող շրջանցվել նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված խնդիրը։ Նախարարը պարզաբանեց, թե կազմակերպչական հարցեր կան, որոնց լուծումն ընթացքի մեջ է։ Դրանք վերաբերում են հողերի ձեւակերպումներին։ Եվ Մեղրու ազատ տնտեսական գոտում ներդրումների ու արտահանման ներուժի ռեժիմը չի տարբերվում Հայաստանում առկա պայմաններից։ Հայաստանում եղած մյուս բոլոր ռեժիմները նույնպես բավականաչափ բարենպաստ են թե՛ ներդրումների եւ թե՛ ԵԱՏՄ տարածք արտահանելու համար։ Այսինքն՝ այդ տեսանկյունից ներդրումների պոտենցիալը ուղիղ կախված չէ նրանից, թե երբ կշահագործվի ազատ գոտին։

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 52 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019