ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 03:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 31 » Եկել է քիչ խոսելու եւ շատ աշխատելու ժամանակը /Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը/
17:36
Եկել է քիչ խոսելու եւ շատ աշխատելու ժամանակը /Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը/

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը ողջունեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22—րդ նիստի մասնակիցներին եւ ընդգծեց, որ ինչպես նախորդ նիստերը, հերթական նիստը եւս կկրի խիստ աշխատանքային բնույթ, որոշումները կկայացվեն ոչ միայն հիմնադրամի գործունեության սահուն ընթացքն ապահովելու, այլեւ Հայաստանի, Արցախի, սփյուռքի առջեւ ծառացած խնդիրներին արդյունավետ արձագանքելու նպատակադրմամբ։
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, նախագահն իր ներածական խոսքում նշեց, որ Հայաստանում վերջին մեկ տարին հագեցած եւ ընտրական էր. խորհրդարանական, նախագահական, այնուհետեւ Երեւանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու, հանրայնորեն հրապարակային քննարկելու եւ լուծումների հնարավոր ողջ բազմազանությունը դիտարկելու համար։
Նախագահի խոսքով, դեռեւս չկա որեւէ ծանրակշիռ հարց՝ ազգային, հասարակական, սոցիալ—տնտեսական կամ այլ ոլորտի, որի վերաբերյալ առկա դիրքորոշումներն այդ ընթացքում հնչեցված ու քննության առնված չլինեին։ Հանրապետության նախագահը բնական համարեց, որ դրանք մեր հասարակության մեջ ձեւավորել են նաեւ մեծ սպասումներ, որոնք այդ հարցերի պատասխանատուները պարտավոր են արդարացնել։
«Կարծում եմ, որ առաջիկա տարիները ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլեւ ողջ հայության համար պետք է լինեն տքնաջան եւ արդյունավետ աշխատանքի տարիներ։ Կարծում եմ, որ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը, իսկ ընտրությունների բացակայությունն առաջիկա տարիներին կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու եւ շատ աշխատելու համար։
Անշուշտ, շարունակվում են բազմաթիվ եւ բազմաբնույթ մնալ նաեւ սփյուռքի խնդիրները, բայց այս օրերին Սիրիայի եւ սիրիահայության վիճակը բոլորիս համար դեռեւս մնում է որպես բաց վերք։ Մենք ե՛ւ որպես պետություն, ե՛ւ որպես հայ ժողովուրդ աջակցում ու աջակցելու ենք սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, անկախ այն բանից՝ նրանք եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում։
Համահայկական ոչ մի կառույց այնքան ամբողջական կերպով չի արտացոլում աշխարհի հայության ձգտումներն ու հնարավորությունները, ինչպես նաեւ Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնությունը, որքան «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Ուրեմն՝ մենք շատ գործ ունենք անելու եւ այսքանով բոլորիդ հրավիրում եմ աշխատելու»,—ասաց Սերժ Սարգսյանը։
Նիստի օրակարգը հաստատելուց եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2012թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցավ օրակարգի հարցերի քննարկմանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց գործադիր վարչության հաշվետվությունը 2012թ. կատարած աշխատանքների մասին։ Խորհուրդն ընդունեց հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը։ Նիստում քննարկվեց եւ ընդունվեց նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն—2013»—ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Երեւանից Ստեփանակերտ՝ ընդամենը 3 ժամում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22—րդ նիստում ընդունվեց առաջարկ, ըստ որի հաջորդ դրամահավաքի միջոցները կուղղվեն Վարդենիս—Մարտակերտ՝ այսինքն դեպի ԼՂՀ տանող երկրորդ ճանապարհի կառուցմանը։ Ներկայացնելով բացառիկ այս նախագծի մանրամասները՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ճանապարհի կառուցման հողային աշխատանքները մեծամասամբ իրականացվել են ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների կողմից, մնում են ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները։
«Նոր ճանապարհի ընդհանուր երկարությունը 114 կմ է, արժեքը՝ մոտ 30 մլն ԱՄՆ դոլար։ Այն կդառնա Հայաստանն Արցախին կապող երկրորդ ճանապարհը։ Արդեն գոյություն ունեցող Գորիս—Ստեփանակերտ մայրուղին բավականին երկար եւ հոգնեցուցիչ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների եւ Հայաստանի հյուսիսային մարզերի բնակիչների համար։ Նոր ճանապարհն ունի նաեւ ստրատեգիական կարեւոր նշանակություն, քանզի այն հնարավորություն կտա զարգացնել ԼՂՀ Մարտունու շրջանը, կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը։ Նոր ճանապարհը հնարավորություն կտա Երեւանից Ստեփանակերտ հասնելու ընդամենը երեք ժամում»,— ասաց Ա. Վարդանյանը։
Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ ծրագիրը դժվար թե մինչեւ տարեվերջ մեկնարկի, քանզի միայն տարեվերջին է իրականացվելու դրամահավաքը։ Եվրոպայում կանցկացվի հեռախոսամարաթոն, ԱՄՆ—ում՝ հեռուստամարաթոն, Մոսկվայում՝ դրամահավաք—ճաշկերույթ եւ այլ ճաշկերույթներ տարբեր երկրներում։ Ողջ դրամահավաքը կավարտվի տարեվերջին, իսկ հունվարին կհայտարարվեն վերջնական արդյունքները։ Միայն այդ ժամանակ կհայտարարվեն շինարարական մրցույթներ, եւ կմեկնարկի շինարարությունը։
Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ սիրիահայերին աջակցելու մեխանիզմների մշակման խնդիրը։ Ա. Վարդանյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի շարունակել աջակցության ծրագրերը. «Սիրիահայության աջակցությունը մինչ օրս իրականացվել է ուսանողական վարձերի տրամադրմամբ, որոշ ընտանիքների համար հուղարկավորության, բուժման ծախսերը հոգալով։ Շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար ուղարկվել է Սիրիա, որպեսզի տեղում լուծվեն հայ համայնքի խնդիրները։ Հետագայում կշարունակենք նմանատիպ խնդիրների լուծումը»։
Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ Հիմնադրամի աշխատանքների 2012թ. արդյունքները գնահատվել են գոհացուցիչ, Վերաքննիչ հանձնաժողովն ընդունել է բոլոր հաշվետվությունները, եւ որեւէ խնդիր չի ծագել։
Հիմնադրամի աշխատանքների վերահսկողությունն իրականացվում է նաեւ տարբեր երկրների տեղական մարմինների ներկայացուցիչների պարբերական այցելությամբ։ Եթե, ենթադրենք, Ֆրանսիայի տեղական մարմինը Հայաստանում իրականացնում է որեւէ ծրագիր, ապա իրականացվող աշխատանքներն ուսումնասիրում եւ գնահատում են եվրոպական այլ երկրների տեղական մարմինները եւ հակառակը։
Ավստրիայի տեղական մարմնի ատենապետ Ռազմիկ Թամրազյանի խոսքով՝ 2012թ. համար նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են, եւ տեղական մարմինների այցերով համոզվել են, թե ինչպես են արդյունավետ առաջ ընթանում աշխատանքները։ 2013թ. յուրաքանչյուր տեղական մարմին իր ծրագրերն ունի։ Ավստրիայի տեղական մարմինը, քանի որ Ավստրիայում սփյուռքը փոքրաքանակ է, բոլոր նվիրատվությունները տրամադրում է զոհված ազատամարտիկների եւ առաջին կարգի հաշմանդամների ընտանիքների օգնությանը։ Յուրաքանչյուր տարի հավաքվում է մոտ 15—20 հազար դոլար։ 
Նախորդ տարվա աշխատանքները դրական է գնահատում նաեւ Կանադայի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը։ Հայաստանում եւ Արցախում չկա որեւէ մարզ, որտեղ հիմնադրամը ջրամատակարարման, դպրոցաշինության, հիվանդանոց կառուցելու աշխատանք չիրականացնի։
«Այն բարեգործականից վերածվել է կոնկրետ գործ անող մի կազմակերպության։ Օրինակ՝ ջրամատակարարման ծրագրերի իրականացման արդյունքում այդ ջուրն օգտագործվում է ոչ միայն բնակչի, այլեւ տեղի արտադրական կազմակերպությունների կողմից։ Փաստորեն՝ դա ոչ միայն հումանիտար գործ է, այլեւ աջակցում է ընդհանուր տնտեսության զարգացմանը։ Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի ու Արցախի բարգավաճումը։ Այդ պատճառով է, որ ես արդեն 21 տարի է այս աշխատանքի մեջ եմ։ Սփյուռքի պարտականությունը Հայաստանի ու Արցախի մեջքին կանգնելն է»,—ավելացրեց Մ. Մկրտչյանը։
Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը յուրաքանչյուր տարի ընտրում է թիրախային այն ոլորտները, որտեղ պետք է իրականացնի աշխատանքներ։ Ատենապետ Արմինե Կարապետյանը տեղեկացրեց, որ այս տարի իրենք կստանձնեն Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի մանկապարտեզի կառուցումը։
«Ներկայումս համայնքի շուրջ հարյուր երեխա մանկապարտեզ այցելելու համար ամեն օր մեկնում է Աշտարակ։ Եթե համայնքն իր նոր, կահավորված, գեղեցիկ մանկապարտեզն ունենա, գուցե նույնիսկ Աշտարակից երեխաներ այցելեն այստեղ»,— ասաց նա։ 
Այդուհանդերձ՝ տարեցտարի Մեծ Բրիտանիայում գումարների հավաքագրման դժվարություններն աճում են։ Այստեղ գործում են մոտ 180 հազար տարբեր բարեգործական կազմակերպություններ, որոնք գումար են հավաքում իրենց համայնքների համար. «Մենք մշտապես պահպանում ենք հավաքագրման նույն մակարդակը, որը չի ավելանում, բայց չի էլ նվազում։ Գոհ ենք, որ այդպես մնա, որովհետեւ նվազումը հնարավոր է»։
Ա. Կարապետյանի խոսքով՝ խնդիրները, որ ներկայումս ունի Հայաստանը, առկա են բոլոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում։ Յուրաքանչյուր երկրում մարդկանց 80 տոկոսն իր կյանքից դժգոհ է, սակայն պետք է սատարել պետությանը, որպեսզի կարողանա ոտքի կանգնել, այլ ոչ թե անընդհատ քարկոծել կամ հարվածել։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 424 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024