ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 01:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Փետրվար » 27 » ԵՄ-ն կմեծացնի աջակցությունը բարեփոխումներին /Ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչեւ մարտ ամսվա վերջ/
16:11
ԵՄ-ն կմեծացնի աջակցությունը բարեփոխումներին /Ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչեւ մարտ ամսվա վերջ/

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9—ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույնն է համարում անկախ Հայաստանի պատմության մեջ։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մեր տեսակետները շատ հստակ են։ Դրանք շատ բարձր մակարդակի վրա էին, համապատասխանում էին միջազգային չափանիշներին եւ լավագույն ընտրություններն էին անկախ Հայաստանի պատմության մեջ։ Հայաստանը կարող է հպարտանալ, որ կարողացավ հասնել շատ բարձր հուսալիության ու թափանցիկության։ Սակայն ընտրություններն, այնուամենայնիվ, կատարյալ չէին, ինչն էլ ցույց է տալիս, որ աշխատանքն այս ուղղությամբ պետք է շարունակել»,–ասել է Սվիտալսկին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
Դեսպանը նշել է, որ Եվրամիությունն ընտրական համակարգի կատարելագործման հարցում պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը։
ԵՄ—ն նաեւ պատրաստ է ֆինանսապես աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին։ Դրան նպաստող հանգամանքներից է այն, որ Հայաստանը ընդգրկվել է «Հովանոցային ֆոնդում»։
«Անցյալ տարի առաջին անգամ «Հովանոցային ֆոնդից» Հայաստանը ստացավ 10 միլիոն եվրո, եւ սա քաղաքական ազդակ է, որովհետեւ «Հովանոցային ֆոնդի» անդամ լինելն ավելի կարեւոր է, քան այդ ֆոնդից ստացված գումարի չափը։ 2019—ին եւս ՀՀ—ի համար կլինի օժանդակության ավելացում «Հովանոցային ֆոնդից»։ Սա նորից շատ կարեւոր քաղաքական ազդակ է, որ ԵՄ—ն մեծապես բարձր է գնահատում ժողովրդավարական եւ այլ զարգացումների ընթացքը»,–ասել է Սվիտալսկին։
ԵՄ դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունը կկարողանա ավելի շատ օգտվել ԵՄ աջակցության տրամադրումից։
Ընդհանրապես, ըստ դեսպանի, ՀՀ—ԵՄ հարաբերություններում դրական դինամիկա է արձանագրվում. «Մենք այս տարին սկսել ենք շատ բարձր քաղաքական նոտայով։ Հանձնակատար Հանի այցը շատ հաջող անցավ։ Մենք պատրաստվում ենք շատ ինտենսիվ օրացուցային շարքի ու միջոցառումների։ Առաջիկա ամիսներին եւս բարձր մակարդակի այցեր են նախատեսվում։ Սա ցույց է տալիս, որ մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են շատ կառուցողական։ Մեծ է դինամիկան մեր հարաբերություններում»։
Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրին՝ դեսպանը նշել է, որ դրա շրջանակներում եւս շատ շուտով Բրյուսելում ու Երեւանում ենթահանձնաժողովների մակարդակով հանդիպումներ պետք է տեղի ունենան։ Ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչեւ մարտ ամսվա վերջ։ «Համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերլուծության է ենթարկվել Բրյուսելի կողմից, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի տարբեր ծառայությունների կողմից։ Այն շատ համապարփակ եւ տպավորիչ փաստաթուղթ է։ Այն պարունակում է հարյուրավոր միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր հանձնառությունների իրագործմանը»,–ասել է դեսպանը։
Սվիտալսկիի խոսքով, ԵՄ—ն Հայաստանի ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացրել է մինչեւ հունվարի ամսվա վերջին օրը, իսկ վերջնական ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչեւ մարտ ամսվա վերջ. «Կարծում եմ՝ մինչեւ մարտի վերջ կունենանք համաձայնագրի վերջնական ճանապարհային քարտեզը։ Ակնկալում ենք, որ այս ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնություն եւ հաստատում կունենանք մինչեւ մեր գործընկերության հանձնաժողովի նիստը»։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում անցումային արդարադատության գաղափարին, Սվիտալսկին ասել է. «Դա հայերը պետք է միայն որոշեն՝ ունե՞ն դրա անհրաժեշտությունը։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դրսից միջամտությունը այնքան էլ օգտակար չէ։ Կառավարությունն ասել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումն առաջնահերթություններից մեկն է»։
Նրա խոսքով՝ իրենք շատ լուրջ են վերաբերում արդարադատության համակարգի վերափոխմանը։
«Կարծում եմ՝ դատաիրավական համակարգի գնահատման առումով Հայաստանը ունի շատ տարբերվող իրավիճակ, եթե համեմատենք մինչեւ 2018թ. ապրիլ—մայիս ամիսների իրավիճակի հետ»,–ասել է դեսպանը։ Պյոտր Սվիտալսկին, հիշեցնելով նախկինում արդարադատության համակարգի նկատմամբ վստահության մակարդակը, նշել է, որ Հայաստանն իր դատաիրավական համակարգի անկախության շատ ցածր մակարդակից է սկսել, սակայն այդ մակարդակը Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին զուգընթաց պարբերաբար աճում է։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 308 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024