ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 3 » Երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետեւողական լինես /Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին/
13:04
Երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետեւողական լինես /Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին։ Նրան ուղեկցել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը։ Նախագահը ողջունել է հյուրին, ընդգծելով, որ ուրախ է Երեւանում կրկին հանդիպելու հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին։ Սերժ Սարգսյանը կարեւորել է հատկապես 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների այցելությունները Հայաստան, նաեւ մասնակցությունը ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին։
Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իսրայելցի նշանավոր մտավորականին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում իր անգնահատելի վաստակի, մեր ժողովրդի խնդիրներով մշտապես հետաքրքրվելու եւ օգտակար լինելու պատրաստակամության համար։ Սերժ Սարգսյանը ողջունել է այս այցի շրջանակներում Յաիր Աուրոնի այցելությունը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար եւ նշել, որ մեծապես տպավորված է Լեռնային Ղարաբաղով ու նրա խաղաղասեր եւ արժանապատիվ բնակիչներով։ Նա ընդգծել է, թե Իսրայելում շատերը տեղյակ չեն Ղարաբաղի մասին եւ երբ իմանան ճշմարտությունը, ինչի ուղղությամբ ինքն արդեն սկսել է աշխատել, ապա, վստահաբար, կկանգնեն հայ ժողովրդի կողքին։ Իսրայելցի պատմաբանը շեշտել է, որ համոզված է՝ երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետեւողական լինես այդ ճանապարհին։ Նա վստահեցրել է, որ իր բազմաթիվ ընկերների հետ միասին շարունակելու է այդ պայքարը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Դիտումներ: 359 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024