ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 7 » Երկկողմ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ԱՄՆ—ում է/
09:33
Երկկողմ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ԱՄՆ—ում է/

Աշխատանքային այցով ԱՄՆ—ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի եւ դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Սենատի հանրապետական եւ դեմոկրատ մի շարք այլ անդամներ։
Զրուցակիցները քննարկել են հայ—ամերիկյան միջխորհրդարանական փոխգործակցությանն ու երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել՝ այդ հարաբերություններում ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարությանը։
Հանրապետության նախագահի խոսքով, նաեւ սենատորներ Միտչ Մըքոնելի եւ Հարրի Ռիդի ակտիվ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցներին՝ տարիներ շարունակ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում առանձնահատուկ վերաբերմունք եւ հոգածություն ցուցաբերելու համար։
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից ի վեր հայ—ամերիկյան հարաբերություններն ընդգրկել են համագործակցության լայն շրջանակ։ Հայաստանը եւ ԱՄՆ—ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում։
Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը՝ միտված ՀՀ պետականության ամրապնդմանը։
Նախագահը բարձր է գնահատել նաեւ ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման գործում, այդ թվում ԱՄՆ—ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին, դրա շրջանակներում Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվող հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներին, այդ թվում՝ ՀՀ նախագահի այցի շրջանակներում Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին։
ՀՀ նախագահը եւ ԱՄՆ սենատորները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։ Ներկա բոլոր սենատորներն իրենց խոսքում կարեւորել են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի շրջափակման պայմաններում երկրին անհրաժեշտ տրանսպորտային եւ էներգետիկ այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարին վերաբերող հարցեր։
Սերժ Սարգսյանը երեկ Վաշինգտոնում այցելել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր—թանգարան։ Թանգարանի տնօրենը հանրապետության նախագահին շրջայցի ժամանակ ծանոթացրել է ներկայացված ցուցադրանյութին։ Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում. «Խորապես ազդված եմ տեսածից։ Սա մի վայր է, որն իր պատերի ներքո ամփոփում է խոր թախիծ եւ միաժամանակ հույսի մեծ շող՝ շեշտադրելով անցյալին առերեսվելու առավելությունն ընդդեմ անցյալի ժխտման եւ քողարկման։ Սա մի անգնահատելի ներդրում է՝ որպես ապահով ապագայի լուռ, բայց խոսուն երաշխավոր։
Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները, ինչպիսիք են Հոլոքոստին նվիրված այս հուշահամալիր—թանգարանը, Երեւանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտը, ոչ միայն զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար են, ոչ միայն վերապրածների հիշողությունների խտացված ամփոփումներն են, այլ նաեւ հստակ ուղերձ են ներկա եւ ապագա սերունդներին, որպեսզի միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները՝ դրանցից դասեր քաղելու եւ դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»,–գրառել է ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որը վերջին շրջանում զգալիորեն հարստացվել է՝ հավաքագրելով նաեւ տեսագրություններ, ձայնագրություններ, թվային նյութեր։
Նախագահը շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել ցուցանմուշներին, այդ թվում՝ այնտեղ պահվող հայերեն եւ Հայաստանի մասին բազմաթիվ նյութերին՝ պատմաբանների հիշատակումներին, Հայաստանի հիշատակմամբ հին քարտեզներին, ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի եւ այլոց կողմից Հայոց ցեղասպանության վկայություններին։
Սերժ Սարգսյանն այնուհետեւ կարճատեւ զրույց է ունեցել Կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգթոնի հետ։
Նախագահը ներկա է գտնվել նաեւ «Հայոց ցեղասպանության 100—րդ տարելից» թեմայով նոր նամականիշերի մարման արարողությանը. ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ—ն մարել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով նամականիշ եւ «Հայոց ցեղասպանության 100—րդ տարելից. Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ նամականիշ։
Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն» Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը՝ Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 377 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024