ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 12 » Երկկողմ փոխհարաբերություններն ամենաբարեկամականն են /ՀՀ—ում Իրանի դեսպանի համոզմամբ՝ երկու երկրները կշարունակեն իրականացնել համատեղ ծրագրեր/
13:44
Երկկողմ փոխհարաբերություններն ամենաբարեկամականն են /ՀՀ—ում Իրանի դեսպանի համոզմամբ՝ երկու երկրները կշարունակեն իրականացնել համատեղ ծրագրեր/

Հունիսի 14—ին Իրանում տեղի են ունենալու նախագահական 11—րդ եւ տեղական խորհուրդների 4—րդ ընտրությունները, ինչի առիթով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ռաիսին մամուլի ասուլիս էր հրավիրել։
Նա, խոսելով ընտրությունների կարեւորության մասին, շեշտեց, որ ԻԻՀ—ի 34—ամյա պատմության ընթացքում տեղի են ունեցել նախագահական, խորհրդարանական, տեղական եւ բանիմացների խորհրդի (Սահմանադիր ժողովի) 28 ընտրություններ։ Դեսպանը շեշտեց, որ Իրանում ղեկավար բոլոր կառույցներն ընտրովի են։ Ընտրախախտումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշեց, որ Իրանում էլ, ինչպես ամենուր, նման դեպքեր արձանագրվել են, նախագահական ընտրություններին մի անգամ չեղյալ են հայտարարվել 800 ընտրատեղամասերի արդյունքները, իսկ խախտումների հեղինակները պատժվել են ըստ օրենքի։ Այդ օրը Հայաստանում կգործի մեկ ընտրական տեղամաս։
Այնուհետեւ նա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող տարբեր հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ հնչած հարցին, թե արդյոք նոր նախագահի պարագայում Իրանի դիրքորոշումը փոփոխության կենթարկվի՞, թե՞ ոչ։ Ռաիսին շեշտեց, որ եթե հարցը դիտենք իրավական եւ տեխնիկական դաշտերում, ապա այն լուծված է, եւ խնդիր չկա, քանի որ Թեհրանը լիովին համագործակցում է միջուկային զենք չտարածելու (NPT) պայմանագրի եւ ՄԱԳԱՏԵ—ի հետ։ Սակայն հարցը քաղաքականացվել եւ հետեւաբար փակուղի է մտել։
ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ դեսպանը շեշտեց, որ Թեհրանը կողմնակից է հիմնահարցի խաղաղ կարգավորման եւ պատրաստ է ստանձնել միջնորդական դեր, եթե կողմերը դիմեն Իրանին։ Ռաիսին անդրադառնալով Իրան—Հայաստան փոխհարաբերություններին, նշեց, որ դրանք Իրանի բոլոր հարեւանների համեմատությամբ ամենաջերմը եւ բարեկամականն են, կողմերի միջեւ աննշան խնդիր անգամ գոյություն չունի։ Նա կարեւորեց նաեւ հայ—իրանական համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը, այդ թվում՝ Մեղրի—Վրաստան ավտոմայրուղու եւ երկաթգծի կառուցումը եւ ընդգծեց, որ թեեւ Իրանի հանդեպ կիրառված տնտեսական սահմանափակումների պատճառով երկիրը հայտնվել է տնտեսական ծանր վիճակում, սակայն Հայաստանի հետ համատեղ նախագծերը դրանից չեն տուժում։ 
Խոսելով Իրանի կողմից Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվների բացման հնարավորության մասին՝ դեսպանը նշեց, որ հայ պատմաբանները կարող են գնալ եւ հանել այդ արխիվներից ցեղասպանությանը վերաբերող բոլոր նյութերը։
Դիվանագետը նաեւ նշեց, որ անձամբ ամեն տարի ապրիլի 24—ին այցելում է Ծիծեռնակաբերդ։ «Ցեղասպանությունն այն ոճրագործությունն է, որը կատարվել է մարդկության դեմ, մեզ համար դա ընդունելի չէ։ Ափսոս, որ նման ոճրագործություններ տեղի են ունենում նաեւ այսօր, ինչպես, օրինակ, Սիրիայում, որտեղ հազարներով անմեղ զոհեր կան»,– ասաց դեսպան Ռաիսին։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 538 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024