ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 08:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 7 » Եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը /Իրավիճակ, որ տարիների խաբեության հետեւանք է/
11:11
Եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը /Իրավիճակ, որ տարիների խաբեության հետեւանք է/

Ընդամենը արձանագրում եմ. մեր կանխատեսումը, թե եվրոպական էներգետիկ հսկաները լքելու են Ադրբեջանը, իրականություն է դառնում։ Հերթական օրինակը «Սթեյթ օյլն» է։
Նորվեգական նավթագազային այս խոշոր ընկերությունը դուրս է գալիս ադրբեջանական էներգետիկ սեկտորից։ Ավելի ստույգ կլինի ասել՝ վերջնականապես հայտնում է իր վերաբերմունքը «Շահ—դենիզի» եւ «Դարի պայմանագրի» հանդեպ։ Այս մասին, սակայն, ստորեւ կխոսենք։
Այն, որ «Սթեյթ օյլը» մտադիր էր հեռանալ Ադրբեջանից, վաղուց էր հայտնի, բայց այդ մասին ընկերության ադրբեջանական ներկայացուցչությունը միայն երեկ խոսեց։ Իսկ բուն՝ այսպես ասած գլխամասային ընկերությունը առանձնապես չանդրադարձավ այդ թեմային՝ երեւի չկարեւորելով։ Համենայնդեպս, վերջին օրերի կտրվածքով ոչ մի տեղեկություն չկար այդ մասին։ Բայց ռուսական աղբյուրները հավաստեցին տեղեկությունը այն մասին, որ «Սթեյթ օյլ Ադրբեջանի» գրասենյակը աշխատակիցներին կրճատել է՝ 40—ից դարձնելով 10։ Ի դեպ, ինչպես տարիներ առաջ դա արեց «Բրիթիշ Փեթրոլիում Ադրբեջանը»…
Ադրբեջանական կայքերը ընդամենը փոխանցել են տեղեկատվությունը՝ առանց որեւէ մեկնաբանության։ Բայց հետաքրքիր է, այդ ի՞նչ եղավ, որ 1992թ. ադրբեջանական շուկայում հաստատված «Սթեյթ օյլը», որ մի շարք խոշոր միջազգային էներգետիկ ծրագրերի մասնակից էր, հանկարծ որոշեց թողնել այդ երկիրը։ Թեեւ իրականում հանկարծ չէր, այլ տարիների ձգձգվող որոշման հետեւանք։ Հանկարծակի էր այն առումով, որ միանգամից որոշեց վաճառել TAP—ում ունեցած իր բաժնետոմսերի 20 տոկոսը։ Թե ինչքան կկազմի գործարքի գինը, առայժմ չեն հայտնում, բայց որ գնորդը մալայզիական ընկերություն է, հաստատ է։ Հաստատ է նաեւ, որ ադրբեջանական կողմին նորվեգական ընկերության որոշման մասին նախապես հայտնի չի եղել։ Որովհետեւ «Սթեյթ օյլը» տարբեր նախագծերում էլի վաճառել է իր բաժնետոմսերը, բայց հեռանալու մասին երբեք չի ակնարկել։
Օրինակ՝ 2014թ. «Սթեյթ օյլը» մալայզիական «Պետրոնաս» ընկերությանը վաճառեց «Շահ—դենիզում» իր մասնակցության 15.5 տոկոսը։ Գործարքը 2.25 մլրդ դոլար արժեցավ։ Մալայզիական «Themalaysianinsider.com» կայքը փոխարենը չի հերքում, որ «Պետրոնասը» մտադիր է «Սթեյթ օյլի» առաջարկած 20 տոկոսն էլ գնելու։ Ճիշտ է, այս տարվա հունիսին Ադրբեջանի հարկերի նախարարությունը գրանցել է «Պետրոնասին»՝ շահ—դենիզյան ծրագրին մասնակցության համար, բայց չի կարծել, որ դա «Սթեյթ օյլի» պես հսկայի հեռանալու «հաշվին» է։ Համեմատության համար նշենք, որ «Բրիթիշ Փեթրոլիումը» մասամբ հեռանալուց հետո էլ որոշակիորեն մնաց «Շահ դենիզում», իսկ «Սթեյթ օյլը» «ամբողջովին է լքում գազային այդ նախագիծը» (հետաքրքիր է, որ այս մասին հաղորդագրություն կա դեռ 2014թ. հոկտեմբերի 13—ով թվագրված «Deutsche Welle»—ի ռուսական ծառայության լրատվական հոսքում)։
Ինչեւէ, երեկ օրվա երկրորդ կեսին արդեն «Սթեյթ օյլի» հեռանալու մասին խոսեց SOCAR—ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է) նախագահը, բայց առանց մեկնաբանությունների՝ նշելով միայն, թե իրենց մոտ է գալիս մալայզիական ընկերությունը, որ մեծ սիրով կաշխատի Ադրբեջանում։ 
Ուշագրավ է, որ ֆրանսիական «Total» եւ գերմանական «E.on» ընկերություններն էլ են պատրաստվում դուրս գալ TAP–ից (Անդրադրիատիկ գազատարի նախագիծն է)։ Նախագծում ֆրանսիական ընկերության մասնաբաժինը 10 տոկոս է, իսկ գերմանականինը՝ 9 տոկոս։
Փորձենք հասկանալ, թե ինչու «Սթեյթ օյլը» դիմեց նման քայլի։ Եվ ինչու են ուզում այդպես անել ֆրանսիական ու գերմանական ընկերությունները։ Մի իրավիճակ է ստեղծվել, որ տարիների խաբեության հետեւանք է։ Իրավիճակ, որ արդեն խոսում է այդ ընկերությունների ֆինանսական կորուստների կամ չստացած շահույթների մասին, ինչն արդեն գալիս է հետ մղելու քաղաքական շահը։
Բանն այն է, որ «Դարի պայմանագրի» շրջանակներում (տարբեր նախագծեր) երբ 2006թ. արդյունահանվեց 23.2 մլն տոննա նավթ եւ արտահանվեց 20 մլն 955 հազ. տոննա հումք (սա համարյա 155 մլն բարել է), այդ ամբողջ ծավալից Ադրբեջանը միայն 2.7 մլն տոննայի դիմաց գումար ստացավ՝ իբրեւ եկամուտ։ Փաստորեն, «Դարի պայմանագրից» Ադրբեջանին բաժին հասավ արդյունահանման ամբողջ ծավալի ընդամենը 13 տոկոսը, եկամտային մասի 20 տոկոսը։ Բաքուն բողոքեց։ Արդյունահանող օպերատորները հանգիստ վերաբերեցին դրան՝ ասելով, թե իրենց ճիշտ տվյալներ չեն տրամադրվել Ադրբեջանի նավթի ու գազի պաշարների եւ խորությունների մասին, եւ իրենք ստիպված հավելյալ՝ չնախատեսված ծախսեր են արել։ Ավելի խիստ արտահայտվեցին այդ ժամանակ բրիտանական «Բի Փի»—ն եւ նորվեգական «Սթեթ օյլը»՝ շեշտելով, թե իրենք բարեգործական կազմակերպություններ չեն, որ ավելի գումար փոխանցեն, եւ դա է ներդրումային ծրագրի երկկողմ պայմանավորվածությունը հուշում։ 2008թ. արդեն Բաքուն սկսեց խոսել «Բի Փի»—ից փոխհատուցում ստանալու մասին («Սթեյթ օյլը» իր գնահատականներում դեռ այդքան խիստ չէր, եւ նրան առժամանակ հանգիստ էին թողել)։ «Բի Փի»—ի ներկայացուցիչները ադրբեջանական կողմին մամլո ասուլիսով հասկացրեցին, թե, նախ, փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, քանզի իրենք տուժել են վառելիքի պաշարների մասին սխալ տեղեկատվություն ստանալով, եւ հետո՝ «աշխատած մանր—մունր գումարներն» էլ ուղղվելու են վերանորոգման որոշ աշխատանքներ անելուն։ Իսկ երբ արդեն 2009թ. էր ամփոփվում, Ադրբեջանը հասկացավ, որ իրեն բաժին է հասնում արդյունահանման ամբողջ ծավալի ընդամենը 12.5 տոկոսը, եկամտային մասի 20 տոկոսը։ «Բի Փի»—ն դրան հանգիստ վերաբերեց. Ադրբեջանի կողմից տրամադրված՝ պաշարների մասին սխալ տեղեկատվությունը հանգեցրել է այդ արդյունքին։ Այս անգամ արդյունահանման արդյունքներից դժգոհ մնաց նաեւ նորվեգական «Սթեթ օյլը», ու քանի որ սա եւս բարեգործական կազմակերպություն չէր, կրկին ամբողջ արդյունահանածը չտվեց Ադրբեջանին։ 
Մի խոսքով, այսպես շարունակվեց գրեթե ամեն տարի եւ գրեթե բոլոր ծրագրերում։ Արդյունահանումը գնալով դժվարացավ, ծախսերը գնալով ավելացան, ադրբեջանական ծրագրերը ավելի շատ քաղաքական, քան տնտեսական լինելով՝ ծախսերն էլ ավելի ուռճացրին, եւ եվրոպական ընկերությունները հասկացան, որ ադրբեջանական կողմից մատուցվող խաբեությունն այլեւս կարող են չանտեսել։ Մանավանդ՝ այլ հեռանկարներ են բացվում, ինչի մասին առիթով կխոսենք։
Իսկ առայժմ ավարտենք ադրբեջանական մամուլի՝ խնդրո առարկայի շուրջ ընդհանուր բնութագրումներով, որոնցով լցված էր երեկ ամբողջ լրահոսային ծավալը. «Այս նախագծերը միայն մեզ չէ, որ պետք են։ Դրանք Եվրոպային էլ են անհրաժեշտ, չէ՞ որ այդպիսով նրանք ռուսական գազից կախվածություն չեն ունենա։ Բայց դա նրանց հետ չի պահում, նրանք հեռանում են, ամեն ինչ վատ է»… hhptess.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 278 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024