ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 15:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 23 » «Եվրոպական շաբաթվա» արդյունքները գոհացուցիչ են /Նշմարվում են ՀՀ—ԵՄ հարաբերությունների զարգացման հնարավոր ոլորտները/
14:39
«Եվրոպական շաբաթվա» արդյունքները գոհացուցիչ են /Նշմարվում են ՀՀ—ԵՄ հարաբերությունների զարգացման հնարավոր ոլորտները/

Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը եւ ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը. «Մենք պատրաստ ենք բոլոր ուղղություններով առավելագույն համագործակցության Եվրոպական միության անդամ երկրների հետ՝ իհարկե, նկատի ունենալով այն միջազգային նոր պարտավորությունները, որ Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միությունում»։
Պատգամավորը կարեւորեց այն հանգամանքը, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում շատ տեւական ժամանակ ամենաքննարկվող թեմաներից մեկը եղել է այն, թե որքանով է հնարավոր Հայաստանի հետագա համագործակցությունը Եվրոպական Միության հետ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո. «Եվ շատ ուրախալի է արձանագրել, որ այս «եվրոպական շաբաթվա» ընթացքում, երբ Երեւանում տեղի ունեցան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, Երեւան ժամանեց ԵՄ հանձնակատարը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Բրյուսել, եղավ քաղաքական հայտարարություն, որ կողմերն ավարտել են մտքերի փոխանակման փուլը եւ հիմա կա հստակ պատկերացում, թե որ ոլորտներում են հնարավոր Հայաստան—Եվրամիություն հարաբերությունները»։
Պատգամավորի խոսքով՝ զուտ ընթացակարգային առումով սա նշանակում է, որ ԵՄ կողմից համապատասխան մանդատի տրամադրումից հետո բանակցային թիմերը կսկսեն աշխատանքը, եւ այդ բանակցությունների արդյունքում կուրվագծվի եւ սեղանին կդրվի այն համաձայնագիրը, որը դառնալու է Հայաստան—Եվրամիություն նոր հարաբերությունների հենքը։ Ըստ նրա՝ 1999թ. ուժի մեջ մտած Համագործակցության եւ գործընկերության մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ «Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը» բավական հնացած են, եւ Հայաստանի ու ԵՄ—ի միջեւ կնքվելիք նոր համաձայնագիրը կարող է փոխարինել դրանց։
ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության համանախագահ Սաջադ Քարիմը հույս ունի, որ առաջիկայում Հայաստանը եւ Եվրոպական միությունը կգտնեն ուղիներ հետագա համագործակցությունը խորացնելու համար. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի համերաշխությունն էլ ավելի ամրապնդվի Հարավային Կովկասում, եւ էլ ավելի խորանան Հարավային Կովկասի եւ Եվրամիության հարաբերությունները։ Հայաստանը շատ լուրջ դերակատարում ունի այդ գործընթացում։ Քանի դեռ ես եմ նախագահում ԵՄ—Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, իմ պատվիրակությունն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանին այս հարցում պատշաճ տեղ հատկացվի»։
Նա հայկական կողմին շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու եւ հյուրընկալության համար։
Քարիմի կարծիքով, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանին չի խանգարում զարգացնելու եւ խորացնելու համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ ինքը պետք է որոշի իր ապագան՝ շեշտելով, որ ԵՏՄ—ին անդամակցելուց հետո Հայաստանը եւ Եվրոպական միությունն ունեն բավարար հնարավորություններ համագործակցությունը շարունակելու համար։
Քարիմը շեշտեց, որ եվրոպական տեսանկյունից շատ հստակ է, թե ԵՄ—ում ինչպիսի Հայաստան են ցանկանում տեսնել. «Մենք ցանկանում ենք տեսնել այնպիսի Հայաստան, որը կկրի եվրոպական արժեքներ։ Խոսքը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, խոսքի եւ մամուլի ազատության, դատական համակարգի անկախության մասին է։ Եվ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք սրան»։
Նա նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ հանձնաժողովի նիստին մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ հույս հայտնելով, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համոզվել են, թե կարող են ազատ լինել ԵՄ ներկայացուցիչների հետ շփումներում, մասնակցել ցանկացած քննարկման։
Ասուլիսի ավարտին Սամվել Ֆարմանյանը ներկաներին հիշեցրեց, որ 2015թ. հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի 100—րդ տարելիցը. «Գիտեք, որ մենք անցկացնելու ենք Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, եւ հիմա ես ցանկանում եմ պարոն Քարիմին նվիրել Ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները խորհրդանշող անմոռուկը»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 318 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024