ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 15:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 27 » Եվրոպայի խորհրդում հայ իրավական մտքի օր էր /Տեղի ունեցավ Գագիկ Հարությունյանի անգլերեն գրքի շնորհանդեսը/
10:14
Եվրոպայի խորհրդում հայ իրավական մտքի օր էր /Տեղի ունեցավ Գագիկ Հարությունյանի անգլերեն գրքի շնորհանդեսը/

Երեկ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում, տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» (Constitutional culture։ The lessons of history and challenges of time) անգլերեն գրքի շնորհանդեսը, հայտնում է Ստրասբուրգում «Panorama.am»—ի թղթակիցը։
Շնորհանդեսին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽ—ում ՀՀ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրելա Բատանի—Դրագոնին, ՄԻԵԴ դատավորներ, ԵԽ պաշտոնյաներ, ԵԽԽՎ—ում ՀՀ պատվիրակությունը եւ բազմաթիվ այլ հյուրեր։
«Այսօրվա միջոցառումը,– ինչպես իր խոսքում ասաց Գագիկ Հարությունյանը,–նվիրված է մի քանի իրադարձությունների. առաջին, 16 տարի առաջ հունվարի 25—ին Եվրոպայի խորհրդի առաջ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը՝ ազդարարելով ԵԽ—ին մեր անդամակցությունը։ 
Երկրորդ, Վենետիկի հանձնաժողովի ակտիվ աջակցությամբ մեր երկրում իրականացվեցին սահմանադրական բարեփոխումներ, եւ ԵԽ–ում ներկայացվեց բարեփոխված Սահմանադրության 4 լեզվով հրատարակությունը։
Երրորդ, ձեզ ենք ներկայացնում նաեւ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնը, որը հիմնադրվել է նախորդ տարի՝ 18 երկրների, 39 սահմանադրագետների, ինչպես նաեւ այս ոլորտի գիտնականների ու հետազոտական կենտրոնների կողմից։
Եվ վերջապես 4—րդը իմ մենագրության անգլերեն վերահրատարակության շնորհանդեսն է։ Կարող եմ միայն ասել, որ այս մենագրությունը տասնամյակների եռանդուն աշխատանքի արդյունքն է։ Հարուստ պատմական նյութերի ու վերլուծությունների հիման վրա փորձ է արվել ներկայացնել սահմանադրական մշակույթի ու սահմանադրականության խնդիրների ներկայիս զարգացումներն ու առաջարկել դրանց հաղթահարման նոր կոնցեպտուալ մոտեցումներ»։
Գիրքն առավել մանրամասնորեն ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավոր, ՄԻԵԴ—ում ՀՀ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Ելույթ ունեցան նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽ—ում ՀՀ դեսպանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
«Մեր հարաբերությունները երկկողմանի ճանապարհ է, եւ ես գնահատում եմ Հայաստանի՝ երկխոսության ու համագործակցության կայուն հանձնառությունը։ Ես ուզում եմ հատկապես հարգանքի տուրք մատուցել ՀՀ իշխանություններին՝ Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքում շարունակական ներգրավվածության համար, որն աջակցել է Հայաստանին Սահմանադրության կարեւոր ու համապարփակ բարեփոխումների ընթացքում՝ օգնելով այն առավել համահունչ դարձնել եվրոպական չափանիշներին»,–ասաց Թորբյորն Յագլանդը։
«Ընտրական օրենսգրքի հետ կապված, թույլ տվեք հարգանքի տուրք մատուցել Հայաստանի տարբեր քաղաքական ուժերին՝ իրենց ցուցաբերած փոխզիջման համար։ Հուսով եմ, որ ընդդեմ խախտումների նոր ներկայացված երաշխիքները կօգնեն խթանել հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»,–նշեց նա։
Գլխավոր քարտուղարն ընդգծեց նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներդրումը երկրում իրականացվող բարեփոխումներում, նշելով, որ Հայաստանում առկա է կենսունակ քաղաքացիական հասարակություն, ու կարեւորեց փաստը, որ իշխանությունները մշտապես օգտագործում են քաղաքացիական հասարակության ուժը՝ կարեւոր օրենսդրության մշակման ժամանակ։
«Մենք նվիրված ենք այն Հայաստանին, որը կայուն է, ապագային նայող ու բարգավաճ։ Մենք նաեւ հույս ունենք, որ տարածաշրջանում կհաստատվի երկարատեւ խաղաղություն, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կունենա խաղաղ լուծում՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորություններին համահունչ։ Մենք գնահատում ենք այն անկեղծ ու ներգրավված ուղին, որով Հայաստանը մոտենում է տարբեր առաջարկություններին»,–հավելեց Յագլանդը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի հետեւողական վճռականության համար՝ երկրում ժողովրդավարության կոնսոլիդացման, իրական առաջընթացի համար, որ արձանագրում են ԵԽ տարբեր մոնիտորինգային մեխանիզմները։
 

 

Դիտումներ: 293 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024