ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 07:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 23 » Եվս մեկ պատմական դերակատարության առաջ /24 տարի առաջ ՀՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն/
10:57
Եվս մեկ պատմական դերակատարության առաջ /24 տարի առաջ ՀՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն/

1991թ. սեպտեմբերի 23—ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1991թ. սեպտեմբերի 21—ի անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։ Սա, ըստ էության, անկախության վավերագրի վերջին պաշտոնական էջն էր, որից հետո սկսվեց դրա լիարժեք կենսագործումը, գործընթաց, որն արդեն իսկ իրողություն էր նաեւ մինչեւ անկախության հանրաքվեի արդյունքների ամփոփումը։
24 տարի անց Հայաստանի խորհրդարանը կրկին պատմական որոշում կայացնելու նախաշեմին է։ Եթե 1991 թվականին նա վավերացրեց հանրաքվեի արդյունքները, այսօր հայոց խորհրդարանը, ի դեմս Ազգային ժողովի, պետք է համապատասխան որոշում ընդունի հանրաքվեի մասին։ Անցյալ շաբաթ խորհրդարանականները քննարկեցին ու տեսակետներ հայտնեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ քառօրյա նստաշրջանի ընթացքում այն կդրվի քվեարկության, եւ խորհրդարանի հավանությանն արժանանալու պարագայում հանրապետության նախագահը կնշանակի նախագիծը հանրաքվեի դնելու օրը։
Խոսքը սակայն զուտ, այսպես ասած, իրավական արարողակարգի մասին չէ։ Քաղաքական ուժերը պետք է ի ցույց դնեն պատասխանատվություն ստանձնելու իրենց պատրաստակամությունն ու քաղաքական հաստատակամությունը։ Այս մասին բազմիցս է խոսվել ու ասվել։ Անշուշտ, անկախության հանրաքվեն ու սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն նույն հարթության վրա չեն, որովհետեւ անկախությունն իսկապես բացարձակ արժեք է։ Սակայն երկրի ինքնիշխանության հռչակումը ենթադրում է ամեն ինչ անել այն զարգացնելու, առաջ քայլելու համար։ Այդպիսի քայլերից մեկն էլ Սահմանադրության բարեփոխումներն են, որոնք կարեւորագույն փուլ են մեր պետականության կյանքում։ Բայց պետությունների պատմությունները ենթադրում են ժամանակին համընթաց քայլեր ու գործողություններ։ Եվ եթե որեւէ երկրի Սահմանադրությունը փոփոխության չի ենթարկվել հարյուրամյակի կամ տասնամյակների ընթացքում, դա դեռ չի նշանակում, թե մեր Սահմանադրությունը ենթակա չէ փոփոխության կամ փոփոխվելու անհրաժեշտություն չունի։ Սահմանադրության փոփոխությունների՝ առաջարկված նախագիծը, դրանում դեռեւս կատարվող լրամշակումների հետ մեկտեղ, հավակնում է դառնալ հիմնարար փաստաթուղթ, որը  առաջարկում է անցում ավելի ժողովրդավարական՝ խորհրդարանական կառավարման ձեւի, ավելի մեծ կարեւորություն տալով ժողովրդի մասնակցությանը պետության կառավարմանը։ Ի դեպ, Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց»—ում անկախ Հայաստանի համար առաջարկվում էր հենց խորհրդարանական կառավարման ձեւը, որտեղ գերագույն եւ օրենսդիր իշխանությունը Հայոց տունն էր (պառլամենտը), գործադիր իշխանությունը՝ Նախարարությունը (կառավարությունը), Հայոց տունը հսկելու էր Նախարարության գործունեությունը… Այսինքն՝ փորձ էր արվում հայերի մեջ ձեւավորել պառլամենտարիզմի սկզբունքներ։
Այնպես է ստացվել, որ մասնավորապես 20—րդ դարավերջին Հայաստանի խորհրդարանին բախտ է վիճակվել ընդունել բախտորոշ որոշումներ երկրի ապագայի վերաբերյալ, այդ թվում՝ Անկախության հռչակագրի ընդունումը 1990թ. օգոստոսի 23—ին եւ, ինչպես արդեն ասվեց, 1991թ. սեպտեմբերի 21—ի անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն հռչակելը։
Այսօր հայոց խորհրդարանը կարող է վերստին պատմական մասնակցություն ունենալ պետության կյանքում՝ հավանություն տալով Սահմանադրության փոփոխությունների այն նախագծին, որով առաջարկվում է երկրի կառավարման կարգի փոփոխություն՝ անցում խորհրդարանական կառավարման։ Թեեւ վերջնական խոսքը, բնականաբար, պատկանում է ժողովրդին՝ ի դեմս հանրաքվեին նրա մասնակցության եւ քվեարկության։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 356 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024