ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 7 » Եզակի նախագիծ՝ միջազգային չափանիշներին համահունչ /Սերժ Սարգսյանը ծանոթացավ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներին/
14:47
Եզակի նախագիծ՝ միջազգային չափանիշներին համահունչ /Սերժ Սարգսյանը ծանոթացավ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ։ Հանրապետության նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին եւ դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին։
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռեւս 2010թ. ապրիլի 9—ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը։ Այնուհետեւ նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների եւ պետական համապատասխան պաշտոնյաների հետ՝ դպրոցի, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական եւ ընթացիկ կարեւոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ։
Դիլիջանի միջազգային դպրոցն իր առաջին աշակերտներին կընդունի 2014 թվականի սեպտեմբերին։ Դպրոցը նախատեսված է 650 աշակերտի եւ 60 ուսուցչի համար։ Լրագրողների հետ զրույցում DIS նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը կարեւորեց նման կրթական հաստատության գործունեությունը Հայաստանում, քանի որ այն հանդիսանալու է United World Colleges (UWC) հանրության մի մաս, ինչը կերաշխավորի բարձր հեղինակություն եւ միջազգային չափանիշների որակ։ Դասավանդումն իրականացվելու է անգլերեն լեզվով, եւ ըստ միջազգային դպրոցի ծրագրի՝ այն կունենա 3 մակարդակ՝ նախապատրաստական (13—14 տարեկան), Քեմբրիջի հավաստագրի (14—16 տարեկան) եւ IB Diploma ծրագրի (16—19 տարեկան)։
Դպրոցում դասավանդել պատրաստվող տարբեր երկրներից եկած, ինչպես նաեւ տեղի մասնագետների համար սահմանված են բարձր պահանջներ։ «Մեր նպատակն է, որ մեր երեխաները հնարավորություն ունենան կրթություն ստանալու ոչ միայն Թայլանդի կամ Անգլիայի լավագույն բուհերում։ Սա ընդունակ եւ օժտված երեխաներին հնարավորություն կտա լավ կրթություն ստանալու Հայաստանում»,–ասաց Ռ. Վարդանյանը։ Նա կցանկանար՝ իր երեխաներն էլ այդ դպրոցում շարունակեին ուսումը։ «Սակայն միայն քննությունները լավ հանձնելու դեպքում»,–ասաց Ռ. Վարդանյանը՝ նշելով, որ Դիլիջանի դպրոցից հետո հնարավորություն կա ուսումը շարունակելու աշխարհի առաջատար համալսարաններում։ Ռուբեն Վարդանյանի խոսքով, նախագծի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. հատկապես Հայաստանում ու Վրաստանում բնակվող արտասահմանցիների, ինչպես նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների ու տեղացի հայերի կողմից։ Ուսուցման ընդհանուր տարեկան վարձը կկազմի 30 հազար դոլար, սակայն տաղանդավոր երեխաներին բարեգործների տրամադրած գումարներով ստացված ֆոնդից կտրամադրվեն կրթաթոշակներ։ Վարդանյանը հույս հայտնեց, որ Դիլիջանի դպրոցը կդառնա միջազգային կենտրոն, եւ երեխաների թիվն աստիճանաբար կաճի՝ հասնելով 1000—ի։ 
Ի դեպ, դպրոցը տարածված է 11 հեկտարի վրա եւ, բացի ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից, ներառում է նաեւ փակ լողավազան, մարզահրապարակներ, արվեստների կենտրոն, գիտափորձական համալիր եւ բժշկական կենտրոն։ Դպրոցի նախագծի հեղինակ, բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինն ընդհանրացրել է աշխարհի՝ վերջին 20 տարիներին կառուցված ավելի քան 40 դպրոցների փորձը, իրականացվում է համաշխարհային բարձրագույն չափանիշների եւ տեխնոլոգիաների կիրառմամբ շինարարություն։ Օգտագործվում են նորագույն նյութեր եւ տեխնոլոգիաներ, որոնց մեծ մասը նախկինում Հայաստանում չի կիրառվել։ Փորձ է կատարվել Դիլիջանի շինությունների ավանդական ոճին համադրել ժամանակակից ճարտարապետական միտումներ։ DIS կամպուսը, որը սահմանակից է ազգային պարկին, օրգանապես համապատասխանում է լանդշաֆտին։ Օրինակ, շենքերի տանիքները ծածկված են կանաչ գազոնով եւ հիշեցնում են ալպիական մարգագետիններ, որոնցով հարուստ է Դիլիջանը։ «Մեր նախագծի հիմնական շեշտը դրված է նրա վրա, որ ամեն առումով լինի կանաչ եւ լավ ինտեգրված մթնոլորտի մեջ։ Մենք աշխատում ենք չվնասել այստեղի գեղեցիկ բնությունը, եւ բոլոր լուծումները այնպիսին են, որ առավելագույնս օգտագործենք կանաչ տանիքներ, կանաչ պատեր»,–ասաց ճարտարապետ Լալա Վարդանյանը։ 
Դպրոցի շինարարության վրա ներկայումս աշխատում է շուրջ 500 մարդ, որոնցից 100—ը դիլիջանցիներ են, իսկ մյուսները Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի բնակիչներ։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 468 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024