ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18 » Գնահատականը պետք է լինի արարքին համարժեք /Վարորդի մեղավորությունը դեռ պետք է ապացուցվի/
15:54
Գնահատականը պետք է լինի արարքին համարժեք /Վարորդի մեղավորությունը դեռ պետք է ապացուցվի/

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարություն է արել, որտեղ կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին՝ ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով։ 
«ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաեւ կպարզեն վթարի իրական հանգամանքները»,–ասվում է հայտարարության մեջ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ սպասում են ՌԴ մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի նամակի պաշտոնական պատասխանին։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ զանգեր է ստանում ՌԴ քաղաքացիներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում Հրաչյա Հարությունյանին թե՛ ֆինանսական եւ թե՛ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով աջակցություն ցուցաբերելու հարցում։
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Panorama.am»—ի հետ զրույցում պատմել է, որ կապվել է ՌԴ—ում ՀՀ դեսպանի՝ Օլեգ Եսայանի հետ.  «Որոշակի քայլեր արդեն կատարել են եւ անում են ամեն բան՝ հնարավորությունների շրջանակներում Հրաչյա Հարությունյանին օգնելու նպատակով»։
Պատգամավորը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարությունյանի կնոջը Մոսկվա մեկնելու, եթե դրա անհրաժեշտությունը կա, ու եթե դա կարող է որեւէ կերպ օգնել Հրաչյային ու նրա ընտանիքին։
Ի դեպ, Երեւանում բացվել է հիմնադրամ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին օգնելու նպատակով։
Քննարկվում է Հրաչյա Հարությունյանի համար երրորդ դատապաշտպանին ներգրավելու հնարավորությունը։ 
Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը պատրաստակամություն է հայտնել ծառայության համար առանց որեւէ վճարի դառնալ Հարությունյանի փաստաբանը։ «Panorama.am»—ին նա հայտնել է, որ իրեն դիմել են նաեւ Հարությունյանի հարազատները։
Նրա խոսքով, եթե ապացուցվի Հարությունյանի մեղքը, նրան սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում, սակայն լավ պաշտպանության դեպքում՝ չի բացառվում, որ նա արդարացվի։
«Այս պահին Հրաչին մեղադրանք է առաջադրվել, բայց եթե մեքենայի արգելակային համակարգը չի գործել, այս պահին ամեն դեպքում Հրաչյայի մեղքն ապացուցված չէ։ Դեռ նրանք պետք է փորձեն ապացույցներ ձեռք բերել՝ մեղավորությունը հիմնավորելու հարցում»,– ասել է փաստաբանը։
Բալոյանի կարծիքով, եթե ապացուցվի, որ Հարությունյանը չէր կարող այդ անսարքությունը հայտնաբերել, ապա Հրաչյան պետք է ընդհանրապես ազատվի քրեական պատասխանատվությունից։
Հրաչյա Հարությունյանի դեպքում խախտվել են ներպետական եւ միջազգային մի շարք օրենքներ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Տարոն Սիմոնյանը։
Նա նշել է, որ Հրաչյա Հարությունյանին նման ձեւով դատարան տանելու մեջ ակնհայտ էր նվաստացնող վերաբերմունքը անձի նկատմամբ, նմանատիպ գործեր բազմիցս են եղել եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է իր կարծիքը, գնահատականը։ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածն է խախտվել, ինչպես նաեւ մի շարք այլ միջազգային փաստաթղթեր՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 10—րդ հոդվածը, ՌԴ Սահմանադրության 21—րդ հոդվածը եւս խախտվել է»,– ասել է Տարոն Սիմոնյանը։
Փաստաբանը նշել է, որ հնարավոր է Հրաչյա Հարությունյանին տեղափոխել Հայաստան եւ այստեղ իրականացնել արդարադատությունը, իսկ եթե արդարադատությունն իրականացվի ՌԴ—ում, ապա հնարավոր է էքստրադիցիայի կարգին համապատասխան նրան տեղափոխել Հայաստան եւ գոնե պատիժը կրի այստեղ։
Ռուսաստանում հայտնի հասարակական գործիչ, իրավաբան Միխայիլ Բարշեւսկին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է, որ այն հարցում, թե ով է մեղավոր, ինքն ունի հատուկ կարծիք։ «Գտնում եմ, որ միջադեպի հիմնական մեղավորը ոչ թե բեռնատարի վարորդը, այլ սեփականատերն է։ Տեղյակ չեմ, միգուցե դա նույն անձն է։ Սակայն, եթե վարորդը չի հանդիսանում բեռնատարի սեփականատերը, ապա մեղավոր է սեփականատերը, քանի որ ակնհայտ է, որ վարորդը գիտակցաբար խախտում թույլ չի տվել։ Եթե դիտենք առկա կադրերն ու սխեման, ապա նա ընթանում էր առանց արգելակների, փորձում էր խուսափել մինչեւ խաչմերուկ իր առջեւ գտնվող մեքենաների հետ բախումից, հանդիպակաց երթուղի դուրս եկավ եւ կենտորնական մայրուղի դուրս գալուց թեքեց մեքենայի ղեկը։ Հարվածը ճակատային չէր։ Երեւում է, որ նա թեքել էր ղեկը դեպի ձախ կողմ, եւ արդեն շրջված մեքենան բախվեց ավտոբուսին»,–ասել է Բարշեւսկին։
Երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա է կազմակերպել «Հայազն» կուսակցությունը։ Մասնակիցները իրենց վրդովմունքն են հայտնել Հրաչյա Հարությունյանին կանացի, ծաղկավոր խալաթով դատարան բերելու եւ այդպիսով նրա արժանապատվությունը վիրավորելու կապակցությամբ։
Ավելի ուշ ՀՀ—ում ՌԴ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն. «Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ափսոսանք է հայտնում, որ հուլիսի 13—ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որը հանգեցրել է 18 մարդու մահվան, որոշ անձանց կողմից օգտագործվում է հակառուսական տրամադրությունների բորբոքման համար։ Լիովին անհարկի ենք համարում մեծ մարդկային ողբերգության նպատակաուղղված շահարկումը նեղ քաղաքական նպատակներով եւ հայ—ռուսական հարաբերությունները քայքայելու համար։ Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ողբերգությունը չունի ազգային երանգավորում, եւ դրա քննությունը կընթանա համակողմանի, խոր, անկողմնակալ ու առանց հույզերի»։
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից տեղափոխել են Մոսկվայի «Բուտիրկա» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը, հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին։
Նախօրեին վարորդին ուղարկել էին «Մատրոսկայա տիշինա» քրեակատարողական հիմնարկին կից բուժկետ։ Սակայն ավելի ուշ բժիշկները, համապատասխան զննումից հետո հայտնել էին, թե Հարությունյանի առողջությանը վտանգ չի սպառնում, եւ նա տեղափոխվել է «Բուտիրկա» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բանտախուց։
Հրաչյա Հարությունյանի ընտանիքի հետ կապվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը։ Այս մասին ասել է Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը։ «Մեզ զանգահարեց անձամբ դեսպանը։ Նա ասաց, որ հայրս իրեն լավ է զգում, որ նրա վիճակը լավ է։ Հիմա նա նորմալ պայմաններում է։ Մենք շնորհակալ ենք նման արձագանքի համար եւ ոչնչից չենք բողոքում»,–շեշտել է Լիլիթ Հարությունյանը՝ հավելելով, որ Հրաչյա Հարությունյանի եղբայրը մեկնում է Մոսկվա։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 414 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024