ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 14.11.2019, 10:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 2 » Հաղթահարել հոգեբանական բարդույթը /ՀԱԿ—ը կոչ է անում ժողովրդին բացատրել խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը/
17:25
Հաղթահարել հոգեբանական բարդույթը /ՀԱԿ—ը կոչ է անում ժողովրդին բացատրել խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը/

Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի այս տարվա անդրանիկ հանրահավաքը։
Բացման խոսքով հանդես եկավ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հանրահավաքը նվիրված է 2008 թ. մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին։
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը  հայտարարեց, որ միտինգներն այսուհետեւ կլինեն հաճախ։ Նա կոչ արեց հավաքվածներին միասնաբար մասնակցելու խորհրդարանի առաջիկա ընտրություններին՝ դրանք համարելով նախագահի ընտրության առաջին փուլ։
«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը ներկաների հետ խոսեց թվերի լեզվով՝ դժգոհելով իրականացվող տնտեսական քաղաքականությունից։
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ստեղծված են խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարության հաղթանակի բոլոր պայմանները։
Ելույթներ ունեցան «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
Ապա հարթակ բարձրացավ ՀԱԿ–ի առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը։
Նա իր ելույթում շեշտադրումներ կատարեց մի շարք հարցերի վրա՝ «Մարտի 1—ի գործ», Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշում, մարդահամարի արդյունքներ, ԵԿՄ համագումար եւ այլն։ ՀԱԿ—ի առաջնորդը դրական երեւույթների շարքին դասեց ՀՅԴ—ի, «Ժառանգության», ՀԱԿ—ի, «Բարգավաճ Հայաստանի» եւ այլ քաղաքական ուժերի միջեւ արդար ընտրությունների անցկացման խնդրի շուրջ սկսված երկխոսությունը, որակելով այն «կառուցողական», ինչպես նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը։ «Նշված ուժերի անկեղծ համագործակցությունն, այնուամենայնիվ, լուրջ նախադրյալ է ստեղծում ընտրությունների վերահսկման համատեղ արդյունավետ մեխանիզմ ձեւավորելու համար»,–ասաց նա։
Ապա Տեր—Պետրոսյանը հիշեցնելով, որ Հայաստանի պարագայում, որպես կանոն, ժողովրդական զանգվածների գերհամախմբում եւ իրական մրցակցություն տեղի է ունենում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրը համարեց «հաղթահարել հոգեբանական այս բարդույթը եւ հասարակությանը համոզիչ կերպով բացատրել խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը՝ դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար։ Հաղթելով խորհրդարանական ընտրություններում, ժողովուրդն անհամեմատ կհեշտացնի իր հաղթանակը նախագահական ընտրություններում»։
ՀԱԿ—ի առաջնորդը նաեւ տեղեկացրեց, որ փետրվարի 28–ին տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ «Հայ ազգային կոնգրես» ընտրական դաշինքին մաս կազմող ուժերը որոշում են կայացրել՝ համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել իր վրա, անշուշտ, հաշվի առնելով քաղխորհրդում քննարկված չափորոշիչներն ու առաջարկները։
Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ։ Երթի մասնակիցները հասան Մյասնիկյանի արձանի առջեւի հրապարակ՝ հարգելու 2008 թ. մարտի 1—ի իրադարձությունների զոհերի հիշատակը։
Հաջորդ հանրահավաքը նախատեսված է մարտի 30—ին։

***
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարտի 1—ին Ազատության հրապարակում տեղի  ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին մասնակցել է 4000 մարդ։
Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 305 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019