ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 12.11.2019, 02:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [799]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [626]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 29 » Համագործակցության նոր փուլ /ԱԺ նախագահի եւ նրա գլխավորած պատվիրակության հանդիպումները Կանադայում/
09:17
Համագործակցության նոր փուլ /ԱԺ նախագահի եւ նրա գլխավորած պատվիրակության հանդիպումները Կանադայում/

Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը նախօրեին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ Կանադայի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների իշխանությունները տարեցտարի զարգացրել են բարեկամական հարաբերությունները։ Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ այժմ եկել է խորհրդարանական համագործակցության նոր փուլի ուրվագծման ու իրագործման ժամանակը։
ԱԺ նախագահը Լեո Հուսակոսին ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությունը, որով մեկնարկել է ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու գործընթացը։ Գալուստ Սահակյանը նշել է, որ շուտով, երբ Հայաստանի խորհրդարանն ամբողջությամբ ավարտի այդ գործընթացը, հատուկ առաջարկով դիմելու է աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին, որպեսզի նրանք էլ ստեղծեն համանուն հանձնախմբեր։
Գալուստ Սահակյանը Լեո Հուսակոսին ներկայացրել է նաեւ արցախյան հիմնախնդրին վերաբերող որոշ մանրամասներ։ Նա ցավով նշել է, որ Ադրբեջանի կողմից գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով երկու կողմերը հաճախ ունենում են մարդկային կորուստներ։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի՝ արցախյան հիմնախնդրին խաղաղ ճանապարհով լուծում տալու դիրքորոշումը։
Գալուստ Սահակյանը գոհունակությամբ փաստել է, որ Կանադան հավասարակշռված մոտեցում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում։
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ ԱԺ նախագահը նշել է. «Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չպետք է դիտարկվեն քաղաքական հարցերի շրջանակում։ Ժամանակն է, որ այդօրինակ հարցերում ոչ թե քաղաքականությունն ազդի քաղաքակրթության վրա, այլ ճիշտ հակառակը, քաղաքակրթությունը՝ քաղաքականության վրա»։
Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին հրավերն ընդունելու եւ Կանադա այցելելու համար։ Հանդիպման ընթացքում պատվիրակությունը շրջել է Սենատում եւ ծանոթացել Սենատի գործունեության ընթացակարգերին։
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, հանդիպումներ է ունեցել նաեւ Կանադայի ազգային պաշտպանության եւ մշակութային բազմազանության նախարար Ջեյսոն Քեննիի հետ, ով Կանադայում հայտնի է Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու եւ դատապարտելու գործում իր ունեցած ավանդով։ Պատվիրակությունը հանդիպել է նաեւ Կանադա–Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ։
Հայկական պատվիրակության պատվին Կանադայի Սենատի նախագահի կողմից տրվել է պաշտոնական ճաշ։
ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակում Կանադայի խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան–Կանադա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ Կանադա–Հայաստան խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտը հանդիսավոր արարողակարգով նախօրեին Օտտավայում ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր։ Հռչակագիրը միտված է Կանադայի խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ միջազգային հարթակներում երկխոսության ու փոխադարձ աջակցության ընդլայնմանը։
Ընդունելով համատեղ հռչակագիր՝ կողմերը հռչակել են, որ ձգտելու են ընդլայնել արդեն գոյություն ունեցող բարի հարաբերությունները երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական եւ փոխըմբռնման ոգով։ Ձգտելու են խթանել սերտ եւ ուղիղ համագործակցությունը Կանադա–Հայաստան եւ Հայաստան–Կանադա խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ։ Կողմերը խրախուսում են երկու խորհրդարանների համատեղ աշխատանքները՝ ուղղված օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների եւ ահաբեկչության դեմ պայքարում փորձի փոխանակմանը եւ համատեղ ծրագրերի իրագործմանը։ hhpress.am

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 168 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019