ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 19:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 23 » Համակցված շրջափուլով եւս երկու բլոկ է ծրագրվում /Մեկը՝ երեք, իսկ մյուսը՝ վեց տարի անց կշահագործվի/
10:57
Համակցված շրջափուլով եւս երկու բլոկ է ծրագրվում /Մեկը՝ երեք, իսկ մյուսը՝ վեց տարի անց կշահագործվի/

Մեր երկիրը Երեւան ՋԷԿ—ում համակցված շրջափուլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկն ունենալու մտադրություն ունի, որը կլինի 400—450 ՄՎտ հզորությամբ։ Այս մասին, իբրեւ պետական նշանակության կարեւորագույն ներդրումային ծրագրի, տեղեկանում ենք էկոնոմիկայի նախարարությունից։
Մենք Երեւանի ՋԷԿ—ում արդեն ունենք համակցված շրջափուլով աշխատող մեկ էներգաբլոկ։ Ինչո՞վ է պայմանավորված երկրորդի անհրաժեշտությունը։ Երեւանի ՀՇԳՑ նոր էներգաբլոկն ունի 271,7 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորություն, որից էլեկտրականը՝ 242 ՄՎտ, ջերմային հզորությունը՝ 434,9 Գջ/ժ։ Դատելով մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիներից՝ նախատեսվում է նոր ՀՇԳՑ ոչ թե եւս մեկ, այլ՝ եւս երկու էներգատեղակայանքների կառուցում՝ 2018թ—ին.՝ 400 ՄՎտ, եւ 2021թ.՝ 220 ՄՎտ հզորությամբ։ Այս հզորությունների անհրաժեշտությունը, ըստ էներգետկայի եւ բնական պաշարների նախարարության, պայմանավորված է Իրան—Հայաստան գազ—էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաեւ Հրազդան ՋԷԿ—ի գործող բլոկների շահագործման դադարեցմամբ։
Էկոնոմիկայի նախարարությունը խոսում է Երեւանի ՋԷԿ—ի երկրորդ էներգաբլոկից. «Երեւանի ՀՇԳՑ առաջին էներգաբլոկը ամենամրցունակն է Հայաստանի էներգահամակարգի ջերմային էլեկտրակայանների, ինչպես նաեւ շատ այլ ՀԷԿ—երի նկատմամբ։ Նախատեսվում է 2—րդ էներգաբլոկը աշխատեցնել ՀՀ էներգահամակարգի բազային բեռի գրաֆիկով։ Երեւանի ՋԷԿ—ում 400—450 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկի կառուցումը պահանջված է մինչեւ 2.8—3.1 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ»։ Արդյունքը այն կլինի, որ ՋԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի կառուցմամբ մեր երկրի էլէներգիայի արտահանման պակասուրդը կնվազի մոտ 400 ՄՎտ—ով։ Նոր էներգաբլոկը կփոխարինի Հայաստանի էներգահամակարգի հին, ռեսուրսը սպառած եւ ցածր արդյունավետության պատճառով խիստ բարձր սակագներով աշխատող ագրեգատներին։
Ծրագրի ընդհանուր արժեքը 400—450 մլն ԱՄՆ դոլար է տրվում»։
Ի դեպ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, խոսելով էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիների վերլուծության արդյունքներից, վստահ է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը եւ հուսալի էներգամատակարարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ։ Դրանցից մեկը Հրազդանի ՋԷԿ—ի 1—4 բլոկների շահագործումից դուրս բերումն է 2019թ. հետո եւ նոր ջերմային ՀՇԳՑ էներգատեղակայանքների կառուցումը՝ 2018թ. եւ 2021թ.։ Ջերմային բլոկների դրվածքային հզորությունների եւ էներգահամակարգ ներառման ժամանակացույցը վերջնականորեն կորոշվի ֆինանսավորման առանձնահատկություններից ելնելով։ Որ Երեւանի ՋԷԿ—ի 2—րդ նոր էներգաբլոկն անհրաժեշտ է, պայմանավորվում է նաեւ այն հանգամանքով, որ Հրազդան 5 էներգաբլոկն էլ է շահագործումից դուրս գալու եւ դրա նվազագույն ծախսատար տարբերակն է շահագործել այն մինչեւ 2026թ. 2—ից մինչեւ 3.2 մլրդ կՎտժ արտադրանքով։ Իսկ լրացուցիչ, արդիական հզորություններ մեզ պետք են գալու, մանավանդ, որ խոսում ենք տարածաշրջանային ինտեգրումների ու էլէներգիայի արտահանման կարեւորության գործոններից։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024