ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 26 » Հայ–ամերիկյան ակտիվ երկխոսություն /Նիկոլ Փաշինյանը եւ Ջոն Բոլթոնը քննարկել են օրակարգային մի շարք հարցեր/
11:27
Հայ–ամերիկյան ակտիվ երկխոսություն /Նիկոլ Փաշինյանը եւ Ջոն Բոլթոնը քննարկել են օրակարգային մի շարք հարցեր/

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար։ Շատ կարեւոր է ԱՄՆ—ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, եւ մեր կառավարությունը կարեւորում է հայ—ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»։ Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին եւ նշել, որ այժմ մեր երկիրն ապրում է պատմական ժամանակաշրջան։ «Սիրո եւ համերաշխության ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցող գործընթացները հիմնված են բացառապես ժողովրդավարական արժեքների վրա։ Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ստեղծենք եւ ամրապնդենք կայուն ու ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարեւորելով մեր երկրում ժողովրդավարության զարգացումը, թափանցիկ կառավարման համակարգի, անկախ դատական համակարգի ամրապնդումը միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։ Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար ներքին համոզմունք է եւ արժեք։
Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Նիկոլ Փաշինյանին փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նշել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում իրենք կարեւորում են հայ—ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ «Ուրախ եմ Ձեզ հետ քննարկել հայ—ամերիկյան հարաբերություններին առնչվող երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակը։ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար։ Միացյալ Նահանգներն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը եւ քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,–ասել է Ջոն Բոլթոնը։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, տնտեսության, արդարադատության համակարգի, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղություններով համագործակցության ընդլայնմանը եւ կարեւորել երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված հետեւողական քայլերի իրականացումը։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը եւ Ջոն Բոլթոնը ընդգծել են նման բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը եւ ԱՄՆ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ։ Երկուստեք կարեւորվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետեւողական քայլերի իրականացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում եւ բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձեւավորումը։
Կողմերը քննարկել են նաեւ միջազգային ասպարեզում, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող մի շարք այլ հարցեր։ 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 290 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024