ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 06:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 26 » Հայ—չինական բարձր մակարդակի բանակցություններ /Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան /
14:36
Հայ—չինական բարձր մակարդակի բանակցություններ /Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան /

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։
Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի եւ Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին» համատեղ հռչակագիր (տե՛ս առանձին)։ Ստորագրվել են նաեւ երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր։ Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ կրթության եւ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ՝ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջեւ Հայ—չինական առեւտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջեւ հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, եւ Չինաստանի ներմուծման—արտահանման բանկի, որպես վարկատու, միջեւ մաքսային զննման տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով» վարկային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջեւ ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։
Մինչ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան հյուրընկալվել է ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում՝ շուրջ 290 տարվա պատմություն ունեցող Պեկինի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Այն կազմավորվել է 1724 թվականին Ցին կայսրության օրոք կառուցված դպրոցի հիման վրա։ Դպրոցը համարվում է Պեկինի խոշորագույն եւ տեխնիկապես հագեցած դպրոցներից մեկը։ Կրթական այս հաստատության շրջանավարտների շուրջ 95 տոկոսը ընդունվում է երկրի լավագույն բուհերը։ Դպրոցն ակտիվորեն իրականացնում է նաեւ միջազգային համագործակցության ծրագրեր, այդ թվում՝ աշակերտների փոխանակման ծրագրեր մի շարք երկրների հետ։
Հանրապետության նախագահը շրջել է կրթական հաստատությունում, զրուցել դասավանդող անձնակազմի հետ, ծանոթացել դպրոցի առօրյային եւ ուսումնական ծրագրերին, որից հետո գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում. «Ուրախ եմ հյուրընկալվել ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում։ Վստահ եմ, որ այստեղ կրթություն ստացող չինացի ժողովրդի մատաղ սերնդի ներկայացուցիչները շարունակելու են Չինաստանի տպավորիչ եւ հիացմունքի արժանի հաջողությունների եւ ձեռքբերումների շարքը, որոնց ես վկա եմ դարձել Չինաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ։
Կարծում եմ՝ Ձեր դպրոցի փորձը հնարավոր կլինի օգտագործել նաեւ իմ նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվելիք չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության ընթացքում։ Մեր չինացի բարեկամների օգնությամբ ստեղծվելիք այդ կրթօջախը կդառնա հայ—չինական համագործակցության կարեւոր առհավատչյա։
Վստահ եմ, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդները բարեկամության եւ խաղաղության մթնոլորտում զարգացնելու եւ ամրապնդելու են իրենց կապերն ու համագործակցությունը՝ իրականացնելով ապագայի իրենց տեսլականները»,–գրել է նախագահ Սարգսյանը։
Ի պատիվ պետական այցով Չինաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից երեկ տրվեց պաշտոնական ճաշ։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 395 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024