ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 10:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 8 » Հայ—ռուսական բարձր մակարդակի բանակցություններ /Մոսկվայում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան—Վլադիմիր Պուտին աշխատանքային հանդիպումը/
15:32
Հայ—ռուսական բարձր մակարդակի բանակցություններ /Մոսկվայում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան—Վլադիմիր Պուտին աշխատանքային հանդիպումը/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում երեկ Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հայ—ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադառնալով ռազմավարական գործընկեր երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերին, նախանշել հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին։
ՌԴ նախագահը ողջունել է գործընկերոջը եւ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար. «Հարգելի Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Մենք Ձեզ հետ, իսկապես, պարբերաբար հանդիպում ենք՝ ե՛ւ հեռախոսով ենք խոսում, ե՛ւ տարբեր համաժողովների ժամանակ ենք հանդիպում, եւ ամեն անգամ, փաստացի ամեն անգամ, անցկացնում ենք երկկողմ հանդիպումներ, եւ, ինչպես հիմա՝ մամուլի ներկայությամբ կամ առանց նրա։ Բայց, այնուամենայնիվ, մենք միշտ քննարկելու բան ունենք։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, ինչպես նաեւ լիարժեք մասնակցությունը մեր մեկ այլ ինտեգրացիոն կառույցին՝ ՀԱՊԿ—ին։ 
Կցանկանայի այս առումով Ձեզ հետ մի շարք հարցեր քննարկել։ Հաճելի է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը։ Համեմատած 2013 թվականի հետ, անցած տարի զգալիորեն աճել է մեր ապրանքաշրջանառությունը, բայց, ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում։ Մենք այսօր այդ մասին եւս կխոսենք։ Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռեւս չունեմ պատասխաններ։ Մենք պատրաստ ենք Ձեզ հետ քննարկել այդ հարցերը։ Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում։ Բարի գալուստ»,–նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փոխադարձաբար շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին հանդիպման հրավերի համար՝ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ, իրականում, հայ—ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է եւ մշտապես հարստացվում է նոր նախաձեռնություններով։ «Մեր պարբերական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել նախկին պայմանավորվածությունները եւ արձագանքել ծագած հարցերին։ Վերջին անգամ մենք Ձեզ հետ մանրամասն քննարկեցինք մեր օրակարգը Երեւանում, երբ Դուք մասնակցում էիք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, եւ կարծիքներ փոխանակեցինք Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70—ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ եւ, իհարկե՝ Ուֆայում։ Այդ ժամանակահատվածում Հայաստանի համար մի շարք կարեւոր հարցեր են լուծվել, եւ միանգամից ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար։ Շատ շնորհակալ եմ Ձեզ։ Այսօր էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր ստորագրեցինք, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչեւ 165 դոլարի։ Ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, եւ դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը։
Ստորագրվել է համաձայնագիր, արդեն ուժի մեջ է մտել, եւ Հայկական ատոմակայանում սկսվել են արդիականացման աշխատանքները։ Իհարկե, մեր հարաբերություններում նոր իրողության սկիզբ է դրել Եվրասիական տնտեսական միության գործունեությունը եւ, իհարկե, մեզ դեռ շատ աշխատանք է սպասվում, որպեսզի այդ ինտեգրացիոն միավորման բովանդակությունը հագեցվի մեր ժողովրդի համար զգալի գործերով։ Մենք, իհարկե, պատրաստ ենք նման աշխատանքի, եւ շահագրգռված ենք ապրանքի, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների հնարավորինս արագ կյանքի կոչման գործում։ Մեզ համար դա, իհարկե, շատ կարեւոր է։ Եվ այս համատեքստում, Վլադիմիր Վլադիմիրի, իհարկե, Հայաստանի համար առանցքային է մնում էներգակիրների սակագնի հարցը։ Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում սակագների վրա, եւ ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք՝ լավ լուծումներ։
Վլադիմիր Վլադիմիրի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, անձամբ Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
Վերջում ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ շատ դինամիկ զարգանում են հումանիտար ոլորտի մեր հարաբերությունները։ Երեւանում վերջերս բացվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը։ Շուտով իր գործունեությունը կսկսի ռուսական գիմնազիան, եւ բառացիորեն մի քանի շաբաթից մենք Երեւանում կանցկացնենք Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) շրջանավարտների 3—րդ միջազգային համաժողովը։ Կարծում եմ, որ այդ ամենը եւս կօգնի բարելավելու մեր հարաբերությունները, եւ, իհարկե, ուզում եմ նշել, որ լավ է աշխատում միջկառավարական հանձնաժողովը։
Շատ շնորհակալ եմ»,–ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 364 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024