ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 14:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 4 » Հայ-ճապոնական հարուստ օրակարգ /Պաշտոնական այցով Հայաստանում է Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն/
14:37
Հայ-ճապոնական հարուստ օրակարգ /Պաշտոնական այցով Հայաստանում է Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն/

Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը։
Երեկ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Ճապոնիայի արտգործնախարարի այցը կարելի է պատմական որակել հայ—ճապոնական հարաբերություններում, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու երկու երկրների քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաեւ քննարկելու ապագայում համագործակցության ուղիներն ու հեռանկարները։ Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Ճապոնիայի նշանակալի դերակատարությունը Հայաստանի զարգացման օրակարգում տարբեր նախագծերի միջոցով, եւ հայտնեց հայկական կողմի երախտագիտությունը Հայաստանի անկախությունից ի վեր Ճապոնիայի կառավարության եւ ժողովրդի կողմից զարգացման աջակցության շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով տարբեր բնագավառներում ցուցաբերած աջակցության եւ իրականացված ծրագրերի համար, որի ծավալը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների։ Նախարարը նշեց, որ Հայաստանի ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ճապոնիայի կառավարության եւ ժողովրդի ցուցաբերած օգնությունը 1988—ի ավերիչ երկրաշարժից հետո։
Կողմերը հանգամանալից անդրադարձան հայ—ճապոնական օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունն առավել ընդարձակելու եւ խորացնելու ընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության ու հարգանքի, արդյունավետ համագործակցության վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները։
Քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հաստատված փոխգործակցությունը, պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդատվությունները։
Հայաստանի եւ Ճապոնիայի ԱԳ նախարարները բարձր գնահատեցին Սենդայի հռչակագրի շրջանակներում հաստատված համագործակցությունը՝ ուղղված աղետների ռիսկերի նվազեցմանը ու բնական աղետների ժամանակ պատրաստվածության բարձրացմանը։ Որպես համագործակցության կարեւոր ոլորտ ԱԳ նախարարներն ընդգծեցին տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաները, նորարար եւ ստեղծագործ կրթությունը՝ շեշտելով տվյալ ոլորտում փորձի փոխանակման համար համատեղ ծրագրերի նախաձեռնման անհրաժեշտությունը։
ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին հարաբերությունների խորհրդարանական ձեւաչափի եւ մասնավորապես երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի արդյունավետ գործունեության առնչությամբ՝ նշելով, որ այս ուղղությամբ ձեւավորված սերտ համագործակցությունը գալիս է լրացնելու եւ առավել հարստացնելու երկկողմ օրակարգը։
Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները, նոր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի նոր կառավարությունը հանձնառու է շարունակելու լայնածավալ բարեփոխումները եւ ձեռնարկելու գործնական քայլեր՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում հավասարության եւ արդարության երաշխավորմանը, կոռուպցիայի դեմ աներեր պայքարին։
Հայաստանի եւ Ճապոնիայի արտգործնախարարներն անդրադարձ կատարեցին միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության շուրջ ստեղծված իրավիճակին, Սիրայում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ինչպես նաեւ Կորեական թերակղզում կայունության եւ խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին։
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումների համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը։ Հայաստանի եւ Ճապոնիայի ԱԳ նախարարներն ընդգծեցին ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մր երկկողմ օրակարգը 26 տարիների ընթացքում բավական զարգացել է եւ բավական հագեցած է։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում Ճապոնիայի մշտական ներկայությունը Հայաստանի զարգացման օրակարգում։ Աջակցությունը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերվել է Հայաստանին, բավական զգալի է։ Միայն ընդհանուր թվերով ձեզ հիշեցնեմ, որ այս շրջանում շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկեր են տրամադրվել Հայաստանին, շուրջ 79 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ, մոտ 11.5 մլն ԱՄՆ դոլար՝ տեխնիկական աջակցության եւ վերապատրաստման ծրագրերի համար։ Սա շարունակական օրակարգ է։ Դա զգացվում է մեր առօրյա կյանքում՝ սկսած հրշեջ մեքենաներից Երեւանում եւ շրջաններում, վերջացրած մեր առողջապահական, կրթական եւ մշակութային հաստատություններում, որոնք օգտվել են նման աջակցությունից եւ նման համագործակցությունից։ Մենք ունենք 600—ից ավելի մասնագետներ, ովքեր վերապատրաստում են անցել Ճապոնիայում։
Մենք այսօրվա ընթացքում ամփոփեցինք ունեցածը, ինչպես նաեւ ուրվագծեցինք նոր ուղղությունները, որոնք կկարողանանք եւ կցանկանանք զարգացնել։ Առավել կցանկանայի շեշտել նորարարությունների ուղղությունը, որը մեր երկրների երկխոսության, համագործակցության ոլորտում կարող է շոշափելի եւ հստակ արդյունք տալ։ Պայմանավորվեցինք, որ կշարունակենք միասին ուսումնասիրել ավելի կոնկրետ ուղղությունները, թե ինչպես մենք կհամագործակցենք միասին այս ոլորտում։
Ենթակառուցվածքների զարգացման հարցում մենք միասին կաշխատենք եւ կուսումնասիրենք, թե ինչպես ենք ավելի հստակ արտահայտում մեր համագործակցությանն այդ ոլորտում։
Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում նույնպես Ճապոնիան ունի իր ներգրավվածությունը։ Մենք նաեւ քննարկեցինք համագործակցության ուղիներն այդ ոլորտում, ներառյալ՝ մեր խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Մենք ունենք երկկողմ հարաբերությունների ձեւավորված իրավական շրջանակ, որը նույնպես շարունակելու ենք զարգացնել։
Ուշադրություն դարձրեցինք նաեւ մարդկային շփումներին, որը հիմքն է ցանկացած միջպետական հարաբերությունների։ Գիտեք, որ Հայաստանն արտոնյալ ռեժիմ է սահմանել Ճապոնիայի քաղաքացիների, ճապոնական անձնագիր ունեցող անձանց համար, ովքեր կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հայաստան։ Ակնկալում ենք, որ Ճապոնիայի կողմից նույնպես կարվեն քայլեր, որոնք հնարավորություն կտան դյուրացնելու հայ քաղաքացիների այցելությունները Ճապոնիա։ Մենք հույս ունենք, որ ոչ շատ հեռու ապագայում մենք կունենանք նաեւ ուղիղ չվերթ Տոկիոյի եւ Երեւանի միջեւ, միգուցե՝ կապով, բայց սա հարց էր, որին մենք անդրադարձանք մեր զրույցի ընթացքում։
Մենք ունենք գործող դեսպանություններ Տոկիոյում եւ Երեւանում եւ առիթ ունեցանք շնորհակալություն հայտնել մեր դեսպաններին, ովքեր ամենօրյա ռեժիմով ապահովում են մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ սնում մեզ գաղափարներով։ Մենք կոչ արեցինք մեր դեսպաններին՝ էլ ավելի ուժեղացնելու ջանքերը, որպեսզի կարողանանք շարունակել զգալ այդ շոշափելի արտահայտումը մեր երկկողմ հարաբերությունների եւ գտնել նման համագործակցությունն էլ ավելի ընդլայնող ուղիներ»։
Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն նկատեց, որ իր երկիրը ցանկանում է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ «Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ Ճապոնիան Հայաստանի հետ համագործակցելու է երիտասարդ իրավաբանների վերապատրաստման հարցում։ Որոշվել է թեթեւացնել վիզային ռեժիմի պայմանները Հայաստանի քաղաքացիների համար։ Ճապոնիան նախատեսում է միանալ միջազգային օժանդակությանը Հայաստանում կայանալիք ընտրություններին ընդառաջ»,— ասաց ԱԳ նախարարը։ Տարո Կոնոն նշեց, որ Ճապոնիայի համար հատկապես կարեւոր է նաեւ կովկասյան տարածաշրջանում կայունությունը։ «Կովկասյան տարածաշրջանը Ասիան Եվրոպային միացնող հատվածն է։ Այստեղ կայունությունը շատ կարեւոր է։ Ճապոնիան կցանկանար առաջ տանել համագործակցությունը կովկասյան տարածաշրջանի հետ։ Մենք տարածաշրջանի զարգացման համար նախաձեռնությամբ հանդես եկանք. առաջինը՝ մարդկային ռեսուրսների օժանդակությունն է, երկրորդը՝ ենթակառուցվածքների ու բիզնես—միջավայրի բարելավմանն օժանդակությունը։ Մենք կցանկանանք Հայաստանի հետ համագործակցությունը խարսխել հենց այս հարցերի վրա»,–նշեց Տարո Կոնոն։
Առավոտյան Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ։
Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը եւ Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը։
Հյուրերին ուղեկցել եւ հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարինե Մարգարյանը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 369 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024