ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 22:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 21 » Հայ–ճապոնական փոխգործակցության ընդլայնվող օրակարգ /Նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին/
09:17
Հայ–ճապոնական փոխգործակցության ընդլայնվող օրակարգ /Նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հարադային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ—ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման եւ արդյունավետ գործունեության համար։ Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Տիկահիտո Հարադայի դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում Հայաստանում բացվեց Ճապոնիայի դեսպանություն, 2012թ. կայացավ ՀՀ նախագահի այցը Ճապոնիա, ինչը նոր խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության օրակարգի ընդլայնման համար։
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաեւ վերջին շրջանում հայ—ճապոնական միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման, մասնավորապես՝ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերի գործունեության մասին։ ՀՀ նախագահը եւ Ճապոնիայի դեսպանը համակարծիք են եղել, որ դինամիկ զարգացող հարաբերությունները եւ փոխգործակցության ընդլայնվող օրակարգը անհրաժեշտաբար հանգեցնում են երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, ինչը, նրանց համոզմամբ, կխթանի նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրի զարգացման ծրագրերին աջակցության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության համար։
Հանդիպման ավարտին նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Հարադային եւ ընդգծել, որ նա ավարտում է պաշտոնավարումը, սակայն, իր համոզմամբ, շարունակում է մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամը։
Տիկահիտո Հարադան վստահեցրել է, որ մեր երկրում իր դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ կանի ամեն հնարավորը եւ կաջակցի Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանին՝ ի նպաստ հայ—ճապոնական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման եւ երկու ժողովուրդների բարեկամության խորացման։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 399 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024