ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 07:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 26 » Հայ–վատիկանյան կապերը շարունակում են ամրապնդվել /Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտին/
14:49
Հայ–վատիկանյան կապերը շարունակում են ամրապնդվել /Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս–պատրիարք ամենապատիվ տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին եւ գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի եւ Վատիկանի՝ ավելի քան 20—ամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Նախագահի խոսքով, կարդինալ Սանդրիի այցը վառ ապացույցն է նրա, որ հայ—վատիկանյան հարաբերությունները մշտապես երկկողմ հոգածության կենտրոնում են եւ շարունակում են ամրապնդվել։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կարդինալ Լեոնարդո Սանդրիի անձնական մեծ ավանդը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, թե տեղյակ է՝ որքան ուշադիր եւ հոգատար է կարդինալը հայ ժողովրդին հուզող հարցերի նկատմամբ։
Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով՝ հոգեւոր արժեքների պահպանման, Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկկողմ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայանպաստ ակտիվ գործունեության համար։
«Շնորհակալ ենք Ձեր անձնական նվիրումի եւ մեծ աջակցության համար։ Ընդունեք, խնդրեմ, Ձերդ սրբազնություն, այս պարգեւը՝ որպես խորհրդանիշ մեր մեծ երախտագիտության։ Հայ ժողովուրդն իր պատմության էջերում մեծ ակնածանքով է պահում այն անունները, ովքեր անտարբեր չեն եղել իր խնդիրների նկատմամբ, ովքեր երբեւէ մասնակցություն են ունեցել դրանց լուծմանը»,–ասել է ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը նշել է, թե դժվար է գերագնահատել Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնյա աշխարհի համախմբման գործում, այլեւ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, հանդուրժողականության, փոխըմբռնման ու խաղաղության պահպանման հարցում։ Նրա խոսքով, դրա վառ վկայությունն է Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, որը պատմական արդարության վերականգնմանն ուղղված քայլ էր եւ հարգանքի տուրք այն հայ քրիստոնյաներին, ովքեր զոհ դարձան օսմանյան Թուրքիայում իրականացված ահասարսուռ ոճրագործություններին։ Հռոմի պապի կողմից ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի տպավորությունները, ըստ հանրապետության նախագահի, դեռ երկար տարիներ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ։
Սերժ Սարգսյանը նշել է, թե հայ ժողովրդի համար մեծ հպարտություն է, որ կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000—ամյա պատմության ընթացքում «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսին արժանացած 36 մեծագույն մտածողներից մեկն էլ հայ ժողովրդի զավակ, միջնադարյան մտքի հանճար, աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացին է։
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է նաեւ Հայաստանի եւ Վատիկանի միջեւ մշակութային համագործակցության զարգացումը։ Զրուցակիցները ողջունել են այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ մշտապես բարձր մակարդակի վրա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Աթոռի միջեւ համագործակցությունը։
Կարդինալ Սանդրին երախտագիտություն է հայտնել իրեն շնորհված բարձր պարգեւի եւ ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իր նկատմամբ ցուցաբերված նման վերաբերմունքն ընդունում է Հայաստանի վսեմ հողի եւ նրա որդիների ու դուստրերի նկատմամբ մեծագույն պատկառանքով եւ բարեկամության զգացումով։ «Երկար տարիներ ծառայելով որպես պետքարտուղարի տեղակալ, իսկ այժմ նաեւ Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ՝ ես առիթ եմ ունեցել մասնակցելու միջոցառումների, որոնք բարեկամության եւ փոխգործակցության օրինակ են ձեր երկրի եւ Սուրբ Աթոռի միջեւ. Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700—ամյակի տոնակատարությունը, Սուրբ Հովհաննես Պողոս Բ—ի հիշարժան ճանապարհորդությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը Սուրբ Պետրոսի տաճարի խորաններից մեկում, նույն տաճարի բակերից մեկը ի պատիվ նրա անվանակոչելը, բազում այցեր սրբազան քահանայապետին, այդ թվում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, եւ նաեւ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագը, որ մատուցվեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից՝ Սուրբ Պետրոսի խոստովանության զոհասեղանի մոտ, եւ որի ականատեսը դարձավ ամբողջ աշխարհը։
Մենք, իսկապես, կարող ենք սա կոչել լիարժեք բարեկամություն, եւ ես ողջունում եմ այս պատիվը, որն այսօր շնորհվում է ինձ՝ ի նշան այս սերտ կապի Հայաստանի Հանրապետության, Սրբազան քահանայապետի եւ Առաքելական աթոռի միջեւ։
Ես ընդունում եմ, որ այն շնորհվում է ոչ այնքան իմ անձին, որքան Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապին։ Անշուշտ, դա մեծ պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Հայաստանը՝ մի երկիր, որն այնքան հպարտ է իր քրիստոնեական ինքնությամբ եւ նաեւ վեհանձն մարդկանցով ու մշակույթների նկատմամբ իր անկեղծությամբ, հարգալից է մարդու եւ ազգերի համաձայնության հարցում ամրագրված իրավունքների նկատմամբ»,–ՀՀ նախագահի հետ հանդիպմանն ասել է կարդինալ Սանդրին։
Կարդինալ Սանդրին ՀՀ նախագահին է հանձնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից նրան շնորհված Ոսկե մեդալը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 319 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024