ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 18.11.2019, 11:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 27 » Հայաստանի անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է /ՀՀ—ն ու ՌԴ—ն նոր պայմանագիր են ստորագրել/
09:59
Հայաստանի անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է /ՀՀ—ն ու ՌԴ—ն նոր պայմանագիր են ստորագրել/

Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ երեկ ստորագրվեցին ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր ու սահմանային հարցերում համագործակցության ու տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր։ Ստորագրվեցին նաեւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի ու ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի բանակցությունների արդյունքներով արձանագրություն, Հումանիտար արձագանքման հայ—ռուսական կենտրոնի ստեղծման համատեղ միջոցառումների ծրագիր, գեոֆիզիկական ծառայության ոլորտում համագործակցության մասին արձանագրություն։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը պարգեւատրվեցին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության հուշամեդալով։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն իր հերթին պարգեւատրվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մեդալով։ Պատրուշեւն ու Օհանյանը փոխանակեցին խորհդանշական նվերներ։
Պաշտոնական արարողությունից հետո Նիկոլայ Պատրուշեւն ու Արթուր Բաղդասարյանը հանդիպեցին լրագրողների հետ։
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այցն արդյունավետ էր ու կարեւոր նշանակություն ունեցավ։ «Այսօր ստորագրվեցին 5 տարբեր համաձայնագրեր ու պայմանագրեր, որոնք մեզ ամուր իրավական հիմք են տալիս հետագա արդյունավետ համագործակցության համար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության նոր պայմանագիրը լուրջ փաստաթուղթ է, որի ստորագրման ուղղությամբ մի քանի տարի աշխատանք է տարվել։ Բաղդասարյանը նշեց, որ տիեզերքի համատեղ օգտագործման, Գառնու դիտարանի ու Բյուրականի աստղադիտարանի արդիականացման ուղղությամբ լուրջ քայլեր կարվեն։
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուժերը բավարար են անհանգստություն չունենալու համար, ասաց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը՝ անդրադառնալով ՌԴ կողմից Ադրբեջանին խոշոր քանակով զենք մատակարարելուն եւ վերջինիս կողմից շարունակվող ռազմամոլ հռետորաբանությանը։ «Մենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենք։ Այս այցի ընթացքում մենք եղանք 102—րդ ռազմաբազայում, համոզվեցինք, որ մեր զինվորականները, սահմանապահները, բանակը եւ այլ համագործակցողներ հուսալի կապահովեն Հայաստանի անվտանգությունը։ Դուք չպետք է այդ հարցում որեւէ անհանգստություն ունենաք։ Անվտանգության ապահովման ուժերն ու միջոցներն այստեղ բավարար են, մենք միասին դա ստուգել ենք»,–ասաց Պատրուշեւը։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ Ռուսաստանը զենք վաճառելիս կատարում է բոլոր միջազգային պարտավորություններն ու պահանջները, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի բոլոր օրենքները։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 167 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019