ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 10:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 27 » Հայաստանի ֆինանսական համակարգը դիմակայել է տնտեսական շոկերին /Իսկ բանկերի կապիտալը բավարար է տարբեր տեսակի ռիսկերը կլանելու համար/
15:47
Հայաստանի ֆինանսական համակարգը դիմակայել է տնտեսական շոկերին /Իսկ բանկերի կապիտալը բավարար է տարբեր տեսակի ռիսկերը կլանելու համար/

Հայաստանի տնտեսության մեջ 2014 թվականի տարեվերջյան ցնցումները չեն ապակայունացրել ֆինանսական համակարգի գործունեությունը։ Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը, իսկ դրանում առկա ռիսկերը կառավարելի են։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական կայունության հաշվետվությունը՝ հայտնելով, որ Հայաստանի համար դեռեւս շարունակում է արդիական մնալ հիմնական տնտեսական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, ինչը հանգեցրել է ՀՀ տնտեսական աճի նվազմանը։
«Չնայած դրան, 2014 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգը ցուցաբերել է աճի միտումներ՝ միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը։ Ֆինանսական համակարգի ռիսկերը գտնվում են կառավարելի մակարդակում, իսկ բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի եւ կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար»,–ասել է Ա. Գրիգորյանը։
ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ նախորդ տարի պահպանվել են ՀՀ տնտեսության եւ ֆինանսական կայունության վրա ազդող հիմնական ռիսկերը. «Միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների, ՀՀ—ից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաեւ ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են տնտեսական աճի դանդաղեցմանը»։
ՀՀ տնտեսական աճի ցածր մակարդակը պայմանավորված է եղել շինանարարության ճյուղի անկմամբ, արդյունաբերական ճյուղում աճի բացակայությամբ եւ մյուս ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ։
Հայաստանի առեւտրային բանկերն ունեն կապիտալի բարձր մակարդակ, որը բավարար է տարբեր տեսակի ռիսկերը կլանելու եւ շոկային իրավիճակներին դիմակայելու համար։
Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ նույնիսկ նախորդ տարեվերջին բանկերն ի վիճակի են եղել կատարել իրենց պարտավորությունները եւ սպասարկել հաճախորդներին։
«2014 թվականի դեկտեմբերը մի շրջան էր, երբ շատ մեծ տատանումներ էին տեղի ունենում։ Դա անդրադառնում էր ոչ միայն բանկերի, այլ նաեւ տարբեր կազմակերպությունների վրա։ Նրանց մի մասը դադարեցրել էր գործունեությունը եւ սպասում էր ճշգրտումների։ Ցանկանում էին տեսնել՝ ինչ զարգացումներ կլինեն։ Բանկերը մի պահ շատ խստացրեցին վարկավորումը, սակայն այդ ամբողջ ընթացքում դրանք եղել են իրացվելի եւ ունակ սպասարկելու տնտեսությունը։ Իսկ ովքեր այդ ժամանակ ոչ ճիշտ մոտեցումներ են դրսեւորել, նրանց դեմ իրականացվել են համապատասխան միջոցառումներ»,–ասել է Ա. Գրիգորյանը։
ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ բանկերը շարունակել են լինել բավականին իրացվելի, եւ երկու հիմնական ցուցանիշներով, որոնցով գնահատվում է դրանց իրացվելիությունը, գտնվել են պահանջվող նվազագույնից բավական բարձր մակարդակի վրա. «Ընդհանուր կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալի մասնաբաժինը եղել է շատ մեծ, ինչը նշանակում է, որ բանկերը կարող են սեփական կապիտալի հաշվին տարբեր տեսակի ռիսկեր կլանել»։
Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվները 2014 թվականին աճել են շուրջ 16, իսկ վարկերի ծավալը՝ մոտ 21 տոկոսով։ 
Նրա խոսքով՝ 2008 թվականից հետո ֆինանսական համակարգի ակտիվները գրանցել են երկնիշ աճ. «2008—ից հետո մենք ունեցանք ֆինանսական միջնորդության գրեթե եռապատկում։ Մի քանի տարի շարունակ ոլորտում գրանցվել է շուրջ 30 տոկոս աճ։ Ֆինանսական միջնորդության ցուցանիշի երկու բնութագրիչներն էլ՝ ֆինանսական համակարգի ակտիվներ/ ՀՆԱ եւ վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունները գրանցել են արագ աճ»։ Նա ընդգծել է, որ ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության շուրջ 75 տոկոս ցուցանիշը մեծ ձեռքբերում էր ֆինանսական համակարգի համար։
Անդրանիկ Գրիգորյանը նկատել է, որ նախորդ տարի ավանդների տոկոսադրույքները շարունակաբար աճել են, իսկ վարկերի տոկոսադրույքները՝ փոքր—ինչ նվազել։ «2014թ. ավելի արագ աճի տեմպ է ունեցել արտարժութային ավանդների տեսակարար կշիռը, քան վարկերինը։ Դա, բնականաբար, տարբեր զարգացումներով է պայմանավորված։ Եղել են նաեւ դեպքեր, երբ դրամային ավանդները փոխարկվել են արտարժութայինի։ Արտարժութային ավանդների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 72 տոկոս, որը այդքան էլ չի աճել նախորդ տարիների համեմատ»,–ասել է նա։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 468 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024