ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 11:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 15 » Հայաստանի հետ բանակցություներ դեռ չեն տարվել /Իսկ գործադիրը սուբսիդավորումը շարունակում է/
15:23
Հայաստանի հետ բանակցություներ դեռ չեն տարվել /Իսկ գործադիրը սուբսիդավորումը շարունակում է/

Վրաստանի եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ գազի մատակարարման բանակցություններ են ընթանում, սակայն դրանց արդյունքների հետ կապված որեւէ տեղեկատվություն այսօր չկա։ Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի մատակարարման առնչությամբ բանակցություններ ՀՀ իշխանությունների հետ չեն տարվել։
Ի դեպ, այս թեմայով քնարկումներ չեն եղել նաեւ նախորդ տարեվերջին Երեւանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ («ՀՀ»—ն գրել է այդ մասին)։ Նկատենք, որ դեռ հունվարի 4—ին իրանական «Press.tv» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության ներկայացուցիչ Ալի Ռեզա Քամելիին, տեղեկացրել էր, որ Թբիլիսին Թեհրանի հետ բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստան գազ մատակարարելու շուրջ։ Քամելին հայտարարել էր, որ պայմանավորվածության համաձայն, Իրանը պետք է գազը հասցնի մինչեւ Հայաստանի սահման, իսկ Վրաստանը այն ստանա հայ—վրացական սահմանին։
Տեղեկատվություն կա, թե Վրաստանը նախատեսում է վերանայել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագիրն ու դեպի Հայաստան իր տարածքով գազի տարանցման համար գումար ստանալ, այլ ոչ թե բաց թողնված ծավալի 10 տոկոսը, Երվանդ Զախարյանն ասաց, որ այն Հայաստանի համար որեւէ խնդիր չի առաջացնի, քանզի «դա Վրաստանի ու «Գազպրոմի» ներքին հարցն է»։
Երեկ Երվանդ Զախարյանն անդրադարձավ նաեւ կառավարության կողմից էլէներգիայի սուբսիդավորման հարցին։ Արդյո՞ք այն շարունակվում է։ «Պատասխանատու հայտարարում եմ, որ էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը շարունակվում է եւ շարունակվելու է»,–ընդգծեց նախարարը՝ հաշվի առնելով հանրության շրջանում տարածված այն լուրերը, թե սուբսիդավորումը, իբր, դադարեցվել է։
Հանրությունը նաեւ պնդում է, թե ծախսված էլեկտրաէներգիայի ծավալը ՀԵՑ—ի կողմից հավելագրվում է, որպեսզի այն հաշվարկվի թանկացված սակագնով։
Երվանդ Զախարյանն այդ պնդումներն անհիմն որակեց՝ հիշեցնելով, որ գործադիրը սուբսիդավորում է նախորդ տարվա օգոստոսի մեկից 6,93 դրամով բարձրացված էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը՝ մինչեւ 250 կիլովատ օգտագործողների համար. «Ոչ մի փոփոխություն չկա, էլեկտրաէներգիայի սուբսիդիաները ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են այն կարգով, ինչ կարգով որ սահմանվել է ՀՀ կառավարության կողմից»,–երկրորդեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024