ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 17:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 6 » Հայի հաղթական ոգին միշտ բարձր է մնում /Արցախում շարունակում են հետեւել իրադարձությունների զարգացմանը/
16:14
Հայի հաղթական ոգին միշտ բարձր է մնում /Արցախում շարունակում են հետեւել իրադարձությունների զարգացմանը/

Չկորցնելով զգոնությունը, եւս մեկ լարված, անքուն գիշեր անցկացրեց Արցախը՝ դիմագրավելով թշնամու ռազմական ու քարոզչական հարձակումներին։ 
Ու քանի որ շփման գծում, հակառակորդի նախահարձակ ու ագրեսիվ ձեռնարկումների պատճառով, ինտենսիվ հրետակոծվում էին նաեւ Մարտակերտն ու շրջակա բնակավայրերը, վիճակը շարունակում էր ծայրաստիճան բարդ ու պայթյունավտանգ մնալ։ Միեւնույն ժամանակ, բոլոր ուղղություններում ակնհայտ էր ՊԲ ստորաբաժանումների առավելությունը ինչպես հակառակորդի կենդանի ուժերի, այնպես էլ ռազմական տեխնիկայի ոչնչացման տեսանկյունից։ Ու պատահական չէ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի ցինիկ հայտարարությունն այն մասին, թե «հայկական զորքերը դիրքերից հետ չքաշելու եւ ռազմագործողությունները շարունակելու դեպքում ադրբեջանական օդուժը ռմբակոծելու է Ստեփանակերտը»։
Ազերի ռազմական գերատեսչության ղեկավարի հերթական լկտի ու սադրիչ պահվածքը չէր կարող առաջ չբերել արցախցիների վրդովմունքը, ավելի շատ՝ արհամարհանքը։ 
Նպատակ ունենալով վախ, խուճապ եւ անհանգստություն առաջացնել բնակչության շրջանում՝ հակառակորդն ինչպիսի ծայրահեղ ու գազրելի միջոցների ասես, որ չի դիմում։ Օրինակ, ասենք՝ համացանցում նրա կողմից արված անհաջող ու անգրագետ այն քայլը, թե իբր ԼՂՀ ՊԲ հրամանատարը «նամակ—գրություն» է հղել Հայաստանի պաշտպանության նախարարին, որի բովանդակությունը, մասնավորապես, առնչվում է, այսպես կոչված, Արցախի բնակավայրերից (Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից) Հայաստան բնակչության «զանգվածային փախուստին» եւ «հայ զինվորների զանգվածային դասալքության մասին» կեղծիք—հորինվածքին։ «Մեսիջներ», որոնք ադրբեջանցիներին են հենց ուղղված սեփական զինուժի մեծաթիվ կորուստները ժողովրդից թաքցնելու, սահմանամերձ գյուղերից ազերիների խուճապահար փախուստը պարտակելու համար եւ ընդամենը վախկոտ ասկյարի «բարոյական ոգին» բարձրացնելու անհաջող փորձ են։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաեւ թշնամու քարոզչամեքենայի այն պնդումները, թե անցած գիշեր իբր իրենց բանակին «հաջողվել է տիրել» Մատաղիսի ու Թալիշի բնակավայրերին ու ամրանալ բարձունքում։ Այստեղ է, որ ղարաբաղցին կասեր՝ «ախորժակիդ քացախ», էլ ի՞նչ կերազեիր...
Արցախի պաշտպանության բանակը հանդես գալով հայտարարությամբ, ադրբեջանական կողմին զգուշացրել է, որ «օդուժի կողմից բնակավայրերը ռմբահարման դեպքում պատասխանն անհամաչափ խիստ է լինելու»։ Հավելենք նաեւ, որ ԼՂՀ իշխանությունները, պաշտոնական ամբողջ համակարգը ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ բնակչության անվտանգությունը, ռազմաքաղաքական նշանակության օբյեկտների եւ ենթակառուցվածքների լիարժեք գործունեությունն ապահովելու համար։ 
Ինչպես երկրի մյուս բնակավայրերում, այնպես էլ մայրաքաղաք Ստեփանակերտում կյանքն ընթանում է բնականոն հունով, ու մարդիկ երբեք չեն կորցնում զգոնությունը։ Քաղաքային իշխանությունները ժամանակին հոգացել են ապաստարանների կահավորման, կենցաղային ու անվտանգության խնդիրները եւ անհրաժեշտության պարագայում պատասխանատուները կկազմակերպեն տներից քաղաքացիների տարհանման հետ կապված աշխատանքները։ Սակայն այսօրվա դրությամբ ոչ մի մտավախություն չկա ժողովրդի մեջ, ու դժվարություններին սովոր մարդիկ մեկ անգամ չեն հաղթահարել նման փորձությունները։
Երեկ շարունակվում էր Հայաստանի կամավորական ջոկատների ժամանումն Արցախ, որոնք գրանցվում են «Ազատամարտիկների միությունում» ու մեկնում տեղակայման վայրեր։ Վետերանների նորանոր խմբեր են ցանկություն հայտնում դիրքեր մեկնելու համար։ Հայ զինվորի, մտավորականի, շինականի, պետական գործչի հաղթական ոգին միշտ բարձր է մնում եւ, նա համոզված է, որ պայքարն իր արդար է։ Բոլորը միասնական են իրենց վճիռներում եւ հավատացած, որ պատերազմ սանձազերծած թշնամին ու նրա առաջնորդներն արժանի պատիժ պիտի կրեն, ենթարկվեն միջազգային հանրության անարգանքին։
Չնայած չափազանց զբաղված լինելուն եւ այն հանգամանքին, որ արդեն մի քանի անքուն գիշերներ է անցկացրել, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, այնուամենայնիվ, ժամանակ է գտել նախագահական նստավայրում ընդունել մի խումբ լրագրողների, անկեղծորեն կիսվել սահմաններում տիրող իրավիճակի մասին եւ պատասխանել նրանց հարցերին։ Զրույցի ժամանակ նախագահը մասնավորապես նշել է, որ ինքն Արցախի ազատագրական շարժումը համարում է հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործությունը։ «Մենք գիտակցաբար իրականացնում ենք մայր հայրենիքի զավակի առաքելությունը, որից չենք հոգնում, եւ այդ գիտակցումն անսպառ ուժ է հաղորդում մեզ»,–ասել է Բակո Սահակյանը։
Սահմաններում տիրող իրավիճակի մասին հանրությանը  հավաստի, ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու նպատակով Ստեփանակերտում գործում է ՊԲ տեղեկատվական կենտրոնը, ուր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիս է կազմակերպվել։ Անցած օրերին շփման գծում տեղի ունեցած ռազմագործողությունների եւ հակառակորդի դիվերսիոն ձեռնարկումների վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել ՊԲ օպերատիվ շտաբի պետ Վիկտոր Առստամյանը։  
Լրագրողների այն հարցին, թե ազերիների կողմից ձեռնարկված քայլը հրադադարի «սովորական խախտո՞ւմ» է, թե՞ պատերազմ կարելի է անվանել, Վ. Առստամյանն ընդգծել է. «Դա բացարձակ ագրեսիա է, անկանխատեսելի զարգացումներով սանձազերծված պատերազմ»։
Ի պատասխան այն հարցի, թե Ռուսաստանի ու դաշնակից մյուս երկրների վրա, օգնություն ցուցաբերելու տեսակետից, հույս դրվո՞ւմ է, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն ասել է. «Մենք հիմնվում ենք մեր ուժերի վրա։ Արցախի բանակը մարտունակ է եւ ի վիճակի լուծելու իր առջեւ ծառացած մարտական առաջադրանքները»։ Նա նշել է, թե Բաքուն, որ այսօր հայտնվել է փակուղու մեջ, ռազմական գործողությունները միայնակ չի սկսել ու որոշումը կայացվել է Թուրքիայի ուղղորդմամբ։
Հավելենք, որ հազարավոր հայրենակիցներ՝ Հայաստանից, աշխարհի տարբեր ծագերից իրենց աջակցությունն ու օգնությունն են առաջարկում Արցախին։ Թիկունքային եւ ինժեներական աշխատանքները պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով կառավարությունում ստեղծվել է արագ արձագանքման օպերատիվ շտաբ, որը գլխավորում է վարչապետ Արայիկ Հարությունյանը։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 470 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024