ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 13:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19 » «Հայկական ՏՏ ապրանքային նշանը»՝ համաշխարհային շուկայում /Ոլորտային ծրագրերից ակնկալիքը, ի վերջո, սա է/
15:25
«Հայկական ՏՏ ապրանքային նշանը»՝ համաշխարհային շուկայում /Ոլորտային ծրագրերից ակնկալիքը, ի վերջո, սա է/

2012թ. դրությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 350—ից ավելի ընկերություններ են գործում։ Ոլորտում ներգրավված է մոտավորապես 7800 մասնագետ։ 2012թ. ՏՏ ոլորտի տարեկան շրջանառությունը կազմել է շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար։ 1998թ. ի վեր ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 25 տոկոս աճ։ Ոլորտն այսօր ապահովում է բարձր եկամտաբերություն եւ գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար։ Կառավարության գործունեության առաջնայնություններից մեկը եղել եւ մնում է ՏՏ—ի զարգացումը։ Երեկ գործադիրը նիստում հաստատեց ոլորտի խթանման ծառայությունների 2013թ. ծրագիրը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ասաց, որ բնագավառում ներկայումս բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ոլորտի որակյալ կադրեր պատրաստելու եւ վերապատրաստելու, ոլորտում արտահանման եւ ներդրումների ծավալները մեծացնելու, ձեռներեցությունը խթանելու, սկսնակ ընկերությունների ձեւավորմանն աջակցելու եւ աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, որոնք ի վերջո կնպաստեն Հայաստանի տնտեսության արտադրողականության եւ մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձեւավորմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանմանը ու Հայաստանի՝ որպես տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը։ Վերջին տասնամյակում կնքվել են փոխըմբռնման հուշագրեր եւ համագործակցության պայմանագրեր ինչպես տարբեր երկրների՝ Հնդկաստանի, Եգիպտոսի, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի տեխնոլոգիական առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկաթելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մենթոր Գրաֆիքսը», «Սիսկոն», «Ինթելը», «Սինոփսիսը», «Դ—Լինքը», «Նոկիան»։ «Էլ.—հասարակության եւ մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի համաձայն՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը ՀՀ—ին է տրամադրել 24 մլն դոլարին համարժեք գումարի չափով վարկ։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության ձեւավորմանը եւ ձեռնարկությունների նորարարությանը՝ ամրապնդելով դրանց հիմքում ընկած ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը։ Համաձայնագրի շրջանակում իրականացվում են Գյումրու տեխնոքաղաքի, «Համակարգիչ բոլորի համար», Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների համար մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա հիմնելու, հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ ստեղծելու եւ ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված այլ ծրագրեր։ Իսկ մեր պետական բյուջեով նախորդ տարի հատկացվել էր 80 մլն դրամ՝ որպես պետական աջակցություն՝ ուղղված ՏՏ ոլորտի զարգացմանը։ Չխոսելով արվածի մասին՝ կկենտրոնանանք ոլորտի զարգացման հիմնախնդիրների վրա։
Այս բնագավառը Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր հավելյալ արժեք ձեւավորող ոլորտն է, ինչով էլ լիովին հիմնավորված հայտնվել է երկրի տնտեսության զարգացման գերակայությունների շարքում։ «Սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտից մեր հավակնություններն ու ակնկալիքները կարող են արդարանալ միայն զարգացման հետեւողական, նպատակային քաղաքականություն վարելու դեպքում, երբ ոլորտի հիմնախնդիրները, համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումների թելադրանքից ելնելով, արագ լուծումներ ստանան, ապահովվեն խոշոր արտասահմանյան ընկերությունների մուտքը եւ նոր ներդրումների հոսքը Հայաստան։ Տեխնոլոգիաների սրընթաց զարգացման դարաշրջանում ՏՀՏ ներդրումն ու կիրառումն այսօր օբյեկտիվ անհրաժեշտություն են, ինչն իր հերթին նպաստում է տնտեսության զարգացմանը, գիտության, մշակույթի ու յուրաքանչյուր անհատի առաջընթացին»,—ասաց Դ. Սարգսյանը։ Ըստ նրա, ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ։ Դրանք են, մասնավորապես, ՏՏ ոլորտի առաջնային զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման, ՏՏ ոլորտի զարգացմանն ու էլեկտրոնային հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման հետ կապված խնդիրները, ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդությունները, ՏՀՏ ոլորտում որակյալ եւ մրցունակ կրթական միջավայրի ձեւավորման, կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորման հետ կապված խնդիրները եւ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ ենթակառուցվածքների անբավարարությունը։ Այս հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված են 2013թ. ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները՝ կարեւոր նախապայման դառնալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության եւ երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար։
Ծրագրի նպատակն ու ակնկալվող արդյունքներից մեկը մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական եւ բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, համաշխարհային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումն է։ Մեկ այլ ակնկալիք էլ ի վերջո համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող «Հայկական ՏՏ ապրանքային նշանի» ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումն է։
Այս տարվա ծրագրային ֆինանսական ապահովումն էլ պետական բյուջեից է՝ դարձյալ 80 մլն դրամի չափով (նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին)։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը ներկայացրեց ծախսվելիքի ուղղությունները. օրինակ՝ 5800 հազ. դրամ կծախսվի ՏՏ ոլորտի հետազոտության, ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի եւ ներկա իրավիճակի վերլուծության թարմացման համար, 10.000 հազ. դրամ կծախսվի «Դիջիթեք–2013» ցուցահանդեսի եւ դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորման համար։ 17.200 հազ. դրամ կուղղվի գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորմանը, 2.000 հազ. դրամ կուղղվի ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները՝ առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում—քննարկումների կազմակերպմանը (տարեկան մինչեւ 4 անգամ), 3.000 հազ. դրամ՝ «Դիջիթեք բիզնես ֆորում–2013» համաժողովին, 7.000 հազ. դրամ՝ «ԱրմԹեք–2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպմանը։ «Այս միջոցառումները նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ ոլորտի ձեռքբերումները եւ նվաճումները՝ հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման եւ ՏՏ ոլորտի ու առավել լայն հանրության միջեւ կապերի ամրապնդման համար»,—նկատեց Տ. Դավթյանը։ Նա միաժամանակ հավելեց, թե ակնկալում են ՏՏ ոլորտի զարգացմամբ հաջողությունների հասած երկրների եւ համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման եւ ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրումը, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը եւ միջազգային ճանաչում ունեցող ՏՏ առաջատար կազմակերպությունների ներգրավումը՝ վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացումը եւ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային ՏՏ հանգույցի իմիջի ձեւավորումը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 450 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024