ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 01:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 27 » Հնագույն քաղաքակրթությունների նոր հեռանկարները /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի խորհրդարանի եւ կառավարության ղեկավարների հետ/
12:12
Հնագույն քաղաքակրթությունների նոր հեռանկարները /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի խորհրդարանի եւ կառավարության ղեկավարների հետ/

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
ՀՀ նախագահն այնուհետեւ Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ։
Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահին եւ ընդգծել, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանն ունի վստահելի եւ լավ գործընկեր, որի հետ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Նա կարեւորել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան եւ դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ կայացած բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունները, որոնք, Ճանգ Դըծյանի համոզմամբ, նոր խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացման եւ հայ—չինական կապերի առավել սերտացման գործում համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը. երկու երկրների խորհրդարանները, ըստ նրա, օրենսդրորեն ամրապնդելով նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունները, զգալիորեն կնպաստեն քաղաքական երկխոսության զարգացմանը։ Ճանգ Դըծյանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի Ազգային ժողովի հետ ձեւավորված փոխգործակցության մասին։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար եւ նշել, որ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարեւոր առաջնորդություններից մեկը եւ մեծ նշանակություն է տալիս աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող ու միջազգային հանրության ազդեցիկ անդամ Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, անցած տարիների ընթացքում միջազգային կառույցների շրջանակներում հաջող համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունն ամրապնդել են հայ—չինական բարեկամությունն ու վստահությունը։ Հանդիպմանը կարեւորվել է նաեւ տարեցտարի զարգացող միջկուսակցական համագործակցությունը։
ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող Կայսերական ամառային պալատում, որտեղ լավագույնս արտացոլված է չինական հարուստ մշակույթն իր բազմազանությամբ։
Նույն օրը Սերժ Սարգսյանը  Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ։ Քննարկվել է փոխշահավետ եւ հեռանկարային մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու, Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության առկա մեծ ներուժը ի նպաստ երկու բարեկամ երկրների լիարժեքորեն օգտագործելու հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Այն ներառել է էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի, գյուղատնտեսության, ավիացիայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման եւ մի շարք այլ բնագավառներ։
ՀՀ նախագահը եւ ՉԺՀ պետական խորհրդի նախագահը մեծապես կարեւորել են առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ—չինական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ համագործակցությունը փոխհամաձայնեցված բոլոր ուղղություններով գործնական հարթություն տեղափոխելու առումով։ Ընթացիկ տարվա ամռանը Երեւանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, կողմերի համոզմամբ, օրակարգում անհրաժեշտաբար պետք է ներառի հայ—չինական համագործակցության հեռանկարային բոլոր ծրագրերը։
Սերժ Սարգսյանը եւ Լի Քեցյանը գոհունակությամբ են նշել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրած առաջընթացը։ Չնայած ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին՝ կես միլիարդ դոլարը գերազանցող ցուցանիշին, Հայաստանից Չինաստան արտահանման մեծացմանը, այդուհանդերձ, զրուցակիցների կարծիքով, երկու երկրները չպետք է բավարարվեն եղած ձեռքբերումներով եւ պետք է ջանքերը շարունակեն առկա տնտեսական ներուժը լիարժեքորեն օգտագործելու, Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների ներգրավման եւ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր եւ ավելի մեծ հնարավորություններ է բացում նաեւ հայ—չինական տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից։
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են Հայաստանի նախագահի՝ Չինաստան պետական այցի շրջանակներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններն ու բանակցությունների արդյունքներով ստորագրված համագործակցության փաստաթղթերը։
Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ողջունել է Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ չինական կողմի նախաձեռնությունը եւ դրա իրագործման ուղղությամբ տարվող նպատակադրված աշխատանքը, որում, ըստ հանրապետության նախագահի, Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ։ Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս—հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների հնարավոր մասնակցությանը։
Հանդիպման ընթացքում քննարկված այդ եւ մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու նպատակով Չինաստանի պետական խորհրդի նախագահը հանձնարարել է այդ հարցերով պատասխանատու նախարարին՝ անձամբ զբաղվել նշված աշխատանքով։
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ Հայաստանի կառավարությանը ցուցաբերած անհատույց օգնության համար, որի արդյունքները, հանրապետության նախագահի խոսքով, տեսանելի են եւ բարձր են գնահատվում մեր ժողովրդի կողմից։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024