ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 06:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 9 » Հնարավորինս հարմարավետ պայմաններում /ԵվրԱզԷՍ—ի ինստիտուտի գլխավոր տնօրենը՝ ԵՏՄ—ին Հայաստանի անդամակցության մասին/
19:21
Հնարավորինս հարմարավետ պայմաններում /ԵվրԱզԷՍ—ի ինստիտուտի գլխավոր տնօրենը՝ ԵՏՄ—ին Հայաստանի անդամակցության մասին/

Ռուսաստանը ձգտում է այնպես անել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի իր համար հարմարավետ պայմաններով։ Սակայն այս պահին առայժմ ոչ ոք չի կարող ասել, թե հստակ երբ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ—ին, քանի որ Ռուսաստանը միակողմանիորեն չի կարող ազդել միությունում որոշումների ընդունման գործընթացի վրա։
Երեկ կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց ԵվրԱզԷՍ—ի ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի եվրասիական ինտեգրման, արդիականացման, մրցունակության եւ կայուն զարգացման գիտական խորհրդի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։
«Ռուսաստանը ցանկություն ունի, որպեսզի դա Հայաստանի համար հնարավորինս հարմարավետ լինի նաեւ Եվրասիական միության բոլոր երկրների հետ փոխգործակցության տեսանկյունից։ ԵՏՄ—ին անդամակցելու գործընթացում Հայաստանի իշխանությունների կատարած գործողությունները դրական եմ գնահատում։ Խոսքը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետ տնտեսական համագործակցությանը եւ ապրանքատեսակների նկատմամբ ցածր մաքսատուրքերի պահպանմանը»,–ասաց բանախոսը։
Նրա կարծիքով՝ ԼՂՀ հարցում Հայաստանի դիրքորոշումը բացարձակապես ճիշտ է, եւ այս հարցում պայմանագրի ստորագրման գործընթացում Հայաստանը որոշ հարցեր շատ խիստ կերպով է բարձրացնում։ Դրա հետ մեկտեղ՝ մասնագետն անդրադարձավ Ղազախստանի նախագահի դիրքորոշմանը՝ կապված Հայաստանի մաքսային սահմանների հետ, ինչն էլ ազդեց ԵՏՄ—ին Հայաստանի անդամակցության ժամկետների վրա. «Կարծում եմ՝ ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել, դա առքուվաճառքի նորմալ գործընթաց է, Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունը։ Վատ կլիներ, եթե Հայաստանը համաձայներ, այդքան խիստ կերպով չբարձրացներ Լեռնային Ղարաբաղի ու իր ազգային շահերի մասին հարցն ու ստորագրեր պայմանագիրը»։
Մասնագետն անդրադարձավ նաեւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ հետխորհրդային տարածքում ներկայումս պատերազմ է ընթանում ԱՄՆ–ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, որի մեծ մասը ծավալվում է տեղեկատվական հարթությունում. «Պատերազմին մասնակցում են Միացյալ Նահանգները, որը պայքարում է շուկայի, թերթաքարային գազի, տարածաշրջանում իրենց ազդեցության ընդլայնման... Հակամարտության երկրորդ կողմն Ուկրաինան է, որը դարձել է գործիք ԱՄՆ քաղաքականության ձեռքում»։
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանն ու Հայաստանը նման են առնվազն երկու հատկանիշով։ «Ռուսաստանն ու Հայաստանը ունեն պատմական ժառանգություն ու հիշողություն, Ռուսաստանը մի փոքր ավելի քիչ, Հայաստանն ավելի հնագույն պատմություն ունի, մյուս կողմից էլ՝ մենք նման ենք մեր համբերատարությամբ, որը մեզ թույլ է տալիս հաղթահարել դժվարությունները, հիմա այդպիսի դժվար ժամանակ է, եւ պետք չէ կտրուկ քայլեր կատարել»,–ասաց նա։
Այդուհանդերձ՝ Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակներից մեկը կարող է լինել ղարաբաղյան հակամատությունը։ Հետեւաբար՝ երկրի իշխանությունների առաջ հարց է բարձրանում՝ ինչ քաղաքականություն վարել Արեւմուտքի գործողությունների արդյունքում աճող սպառնալիքների պարագայում. «Կա գործողությունների երեք տարբերակ. վերակողմնորոշվել դեպի Արեւմուտք եւ հույս ունենալ, որ Արեւմուտքը Հայաստանի վրա չի հարձակվի Ուկրաինայի նման։ Երկրորդ տարբերակը՝ փորձել պահպանել չեզոքություն եւ հույս ունենալ, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը թույլ կտա շարունակել հանգիստ ապրել։ Եվ երրորդ տարբերակը՝ շարունակել սեփական շահերի ու անկախության պահպանման քաղաքական գիծը»։
Մասնագետի խոսքով՝ գործողությունների երրորդ տարբերակը կներառի ՀԱՊԿ անդամակցության շարունակում եւ Եվրասիական միությանն ինտեգրումը։  hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 430 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024