ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 03:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 4 » Հոգեւոր ամրության նոր խորան /Երեւանում օծվեց կաթողիկոսական նստավայրի հարեւանությամբ կառուցված Ս. Աննա եկեղեցին/
11:43
Հոգեւոր ամրության նոր խորան /Երեւանում օծվեց կաթողիկոսական նստավայրի հարեւանությամբ կառուցված Ս. Աննա եկեղեցին/

Երեւանի կենտրոնում երեկ հիշարժան արարողություն էր։ Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությունն էր, որին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի։ 
Ս. Աննա եկեղեցին եւ Երեւանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր եւ Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը։ 
Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2011թ. ապրիլի 30—ին, շինարարությունն ավարտվել է 2015թ. ապրիլին։ 
Օծման կարգն իրականացվեց ձեռամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ի, Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի։
Գարեգին Բ—ն օծման արարողությունից հետո իր երախտագիտությունը հայտնեց բարերարներ Հրայր եւ Աննա Հովնանյաններին։ Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ կաթողիկե եկեղեցին, որը 13—րդ դարի կառույց է, շատ այլ եկեղեցիների ճակատագրին արժանանալով, հանդիպել է խորհրդային իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքին։ «Կաթողիկե եկեղեցում սուրբ պատարագին մասնակցողներն իրենք կարող են վկայել, որ եկեղեցին շատ փոքր էր համայնքի բոլոր անդամներին իր մեջ առնելու համար։ Ուրախ ենք, որ Սուրբ Աննա եկեղեցու կառուցմամբ այլեւս մեր հավատավոր ժողովուրդը պետք է կարողանա մասնակցություն բերել սրբազան պատարագին եկեղեցու լուսեղեն հովանու ներքո։ Յուրաքանչյուր նոր եկեղեցի, որ կառուցվում է, հոգեւոր ուրախություն ու խինդ է պարգեւում հավատավոր ժողովրդին»,–նշեց Վեհափառ հայրապետը։
Գարեգին Երկրորդը հայ ժողովորդի պատմությունը նմանեցրեց կաթողիկե եկեղեցու անցած ճանապարհին՝ նշելով, որ ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ կաթողիկե եկեղեցին դաժան օրերի միջով են անցել. «Երկուսին էլ փորձել են վերացնել, սակայն երկուսն էլ կանգուն են մնացել ու շարունակել իրենց կյանքի ընթացքը»։
Սուրբ Աննա եկեղեցու եւ դրան կից վեհարանի կառուցումը հովանավորած Հրայր Հովնանյանը հրաշք է համարում այն, որ ներդրում է ունեցել նման կառույցների ստեղծմանը։ «Հազվագյուտ բան է, որ կպատահի անհատի հետ, մանավանդ ինձ հետ, որ ծնվել եմ Իրաքում, հետո ապրել ԱՄՆ—ում, ԱՄՆ—ից եկել հայրենիք՝ Հայաստան։ Շենք կառուցես ու եկեղեցի լինի, վեհափառի նստավայր լինի. հրաշք է։ Իմ տիկնոջ անունն էլ է Աննա, ես նրա զգացումները կարող եմ արտահայտել, կինս հավատացյալ անհատ է, նա հավատում է ուժին, ու այդ ուժը նրան կփրկի»,–ասաց բարերար Հրայր Հովնանյանը։
Հոգեւոր կառույցի ճարտարապետ Վահագն Մովսիսյանի համար եկեղեցի կառուցելու առաջին փորձն էր, որը կատարել է մեծ պատասխանատվությամբ։ «Շատ պատասխանատու առաջադրանք էր ինձ համար, քանի որ ես ինքս էլ քրիստոնյա եմ։ Որոշակի ուսումնասիրություն էր պետք իրականցնել, երեք—չորս տարվա մեջ ներգրավվեցի հոգեւոր թեմաների մեջ։ Գործը հետաքրքիր էր ինձ համար»,–նշեց Վահագն Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ եկեղեցին հայկական ավանդական ոճի մեջ է՝ համադրված որոշակի նորամուծություններով։ «Խորանների առումով Սուրբ Աննա եկեղեցին որոշակի նմանություն ունի Կարսի եկեղեցուն։ Աջ եւ ձախ կողմերում կամարաձեւ վիտրաժներ օգտագործելով՝ փորձել ենք նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ նմանությունը պահպանել։ Այնպես ենք արել, որ նորակառույց Աննա եկեղեցին, գրկի փոքր եկեղեցուն, մի քիչ հետ ենք քաշել, որ առաջնահերթ լինի Սուրբ Աստվածածին եկեղեցին»,–հայտնեց ճարտարապետը՝ հավելելով, որ աշխատել են երկու կառույցների ներդաշնակությունն ապահովել։
Բացի այդ, ճարտարապետն առաջնորդվել է թամանյանական ոճով, որպեսզի հետագայում կոնտրաստային խնդիր չառաջանա։ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ եկեղեցու նախագծային աշխատանքները կատարվել են մեկ տարվա ընթացքում, իսկ ընդհանուր շինարարությունը տեւել է չորս տարի։ Երեւանի կաթողիկոսական նստավայրը երկհարկ կառույց է, որի երկրորդ հարկում տեղակայված են գրադարան եւ ճեմասրահ։
Տեր Ավետիս քահանա Դանիելյանը, ով կաթողիկե եկեղեցու հոգեւոր սպասավորն է, նշեց. «Ամեն ինչ համահունչ ու գրագետ է արված։ Այս փոքրիկ մատուռ շատ մարդ է գալիս, ու այն այս համայնքի համար փոքր էր։ Մենք ձմռանը մրսում էինք, ամռանը՝ շոգում, բայց, փառք Աստծո, որ այս եկեղեցին ունեցանք ու ավելի հեշտ կլինի ծառայություն բերել ժողովրդին»։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 360 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024