ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » «Ինթելը» կաջակցի Հայաստանին /Ընկերության փոխնախագահ Քրիստիան Մորալեսը տպավորված է ոլորտի աճի տեմպերից/
13:12
«Ինթելը» կաջակցի Հայաստանին /Ընկերության փոխնախագահ Քրիստիան Մորալեսը տպավորված է ոլորտի աճի տեմպերից/

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Հայաստանում էր գտնվում «Ինթել» կորպորացիայի փոխնախագահ, EMEA (Եվրոպա, Միջին Արեւելք, Աֆրիկա) շրջանի գլխավոր տնօրեն Քրիստիան Մորալեսը, որը մի շարք հանդիպումներ ունեցավ մեր երկրում, մասնավորապես, հանդիպելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
Քրիստիան Մորալեսն աննախադեպ է համարում աճի տեմպերը մեր երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտում՝ ՏՏ հատվածում։ Ըստ նրա, նույնիսկ զարգացած երկրներում այդ թիվը կազմում է տարեկան 5—6%, իսկ Հայաստանում մինչեւ 20% է։ «Շատ ողջունելի է, որ կառավարությունը մեծ դեր է հատկացնում մատաղ սերնդի, մասնավորապես՝ ուսանողների՝ կրթական գործընթացը ժամանակակից, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավետ եւ մրցունակ դարձնելու խնդրին»,— ասում է մեր զրուցակիցը։
ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի հետ համագործակցությունը կրթական համակարգում, մասնավորապես, դպրոցներում, որտեղ «Ինթել» կորպորացիան ցանկանում է իրագործել, նախեւառաջ, ուսուցիչների վերապատրաստումը՝ մասնավորապես, աշխարհում մեծ համարում ստացած «Intel Teach» ծրագրի միջոցով։ «Խոսք չկա, համակարգիչն այսօր անփոխարինելի է կրթության մեջ, կարելի է ասել, դա հրաշք է, սակայն իրական հրաշագործը ուսուցիչն է դասարանում...«Intel Teach» ծրագրի միջոցով սովորեցնում ենք ուսուցիչներին, թե ինչպես օգտագործել նորագույն ՏՏ—ները՝առարկաներն առավել արդյունավետ ձեւով մատուցելու, այսպես կոչված ինտերակտիվ բովանդակությունը զարգացնելու, ընդհանուր առմամբ՝ հաղորդակցությունն ուսուցչի եւ աշակերտների միջեւ ավելի ինտելեկտուալ դարձնելու համար,— ասում է Քրիստիան Մորալեսը։—Եվ շատ դրական է, որ վարչապետի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքային մի խումբ ստեղծել, որը կուսումնասիրի, թե ինչպես «Ինթել»—ի կողմից առաջարկվող ծրագրերը, մասնավորապես, վերը նշված կրթական ոլորտում, լավագույնս հարմարեցնել Հայաստանի պայմաններին։
Հայաստանի կառավարությունը հաստատակամ է երկրի ՏՏ ոլորտը ավելի զարգացնելու հարցում։ Եվ շատ բնական է, որ ձեր կառավարությունը մեզանից ակնկալում է ավելի ակտիվորեն մասնակցել ոլորտի զարգացմանը, ավելի շատ ներդրումներ անել»։
Դպրոցներում ՏՏ—ները կիրառելու համար անհրաժեշտ է այսպես կոչված «էլեկտրոնային բովանդակություն» (e—content), այն էլ՝ հայերեն լեզվով։ Այս կարեւոր հարցը եւս քննարկվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «Ինթել» կորպորացիայի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում։ Այս կապակցությամբ «Ինթելի» փոխնախագահը նշում է. «Մենք պատրաստ ենք մեր միջոցներով Հայաստանում ստեղծել լաբորատորիա, որը կզբաղվի բովանդակության մշակմամբ՝ հատուկ հայկական դպրոցների համար։ «Ինթելն» ունի բովանդակության ծրագրային շտեմարաններ 5—6 լեզվով, եւ, բնական է, այստեղ դրանք կթարգմանվեն հայերեն»։
Ինչո՞ւ է համաշխարհային ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ինթել» կորպորացիան, հետաքրքրված մեր երկրի կրթության զարգացման մեջ իր ներդրումն ունենալ։ «Որեւէ ընկերության համար, մանավանդ այնպիսի մեկի, ինչպիսին է «Ինթելը», շատ կարեւոր է սոցիալական պատասխանատվության հարցը, եւ ամեն մեկը ինքն է ընտրում այն ոլորտը, որտեղ լավագույնս կարող է իրագործել այդ պատասխանատվությունը։ «Ինթելի» համար դա, նախեւառաջ, կրթությունն է։ Կարծում եմ՝ Հայաստանի նման պատմություն, մշակույթ եւ գիտական միտք ունեցող երկրում դրա պատճառները բացատրելն ավելորդ է»,— ասում է ընկերության փոխնախագահը։
Ինչպե՞ս է գնահատում Հայաստանի հետ իրենց համագործակցությունը Քրիստիան Մորալեսը, ով 2004 թվականից պատասխանառու է մեր տարածաշրջանի երկրների համար։ «Ինթելի» համար կարեւոր է, որ ձեր երկրի կառավարությունը արդյունավետ ջանքեր է գործադրում ՏՏ ոլորտի զարգացման համար նպաստավոր միջավայր ձեւավորելու, օտարերկրյա ներդրողների գործունեությունը երկրում դյուրացնելու համար՝ սկսած ՀՀ մուտքի արտոնագիր ստանալուց մինչեւ կրթական համակարգին առցանց հասանելիություն ապահովելը, զգալիորեն նվազել է թղթարարությունը...»։ Ինչ վերաբերում է մեր երկրում «էլեկտրոնային կառավարություն» (e—government) համակարգի, ընդհանրապես՝ «էլեկտրոնային հասարակության» (e—society) ձեւավորմանը, պրն Մորալեսը, մասնավորապես, ասում է. «Սա եւս առանցքային հարց է, որովհետեւ երբ դու, տանդ համակարգչի մոտ նստած՝ ինտերնետի միջոցով կարող ես ստանալ այս կամ այն անհրաժեշտ տեղեկատվությունը այս կամ այն գերատեսչության կամ նախարարության վեբ—կայքից, դա զգալիորեն նպաստում է երկրում, ասենք այսպես՝ կյանքի որակի բարձրացմանը։ Սակայն այս ամենի համար, նախեւառաջ, պետք է ունենալ զարգացած ենթակառուցվածք, որն այնպիսի մի բան չէ, որ մի հրաշալի օր արթնանաս եւ տեսնես, որ ունես։ Հարկավոր է քրտնաջան աշխատանք։ Եվ, նորից կրկնեմ, առաջին քայլը պետք է լինի մարդկանց ՏՏ գիտելիքներ տալը, այսինքն՝ ՏՏ կրթությունը։ Կարեւորագույն հարցերից են նաեւ որակյալ, արագ ինտերնետ ունենալը, մարդկանց մատչելի համակարգիչներով ապահովելը, իսկ նրանք, ովքեր դեռ այդպիսիք չունեն, պետք է հնարավորություն ունենան օգտվելու այսպես կոչված հանրային համակարգիչներից՝ հատուկ ստեղծված կենտրոններում»։ Քրիստիան Մորալեսի խոսքերով, ինքը զգացել է, որ «ՀՀ կառավարությունը ջանում է դարձնել երկիրն ավելի մրցունակ, ունենալ ավելի լավ կրթական համակարգ, լավացնել հեռահաղորդակցական համակարգը»։
Օրերս պաշտոնապես հայտարարվեց արդեն հինգերորդ ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների «ԱրմԹեք» ամենամյա կոնգրեսի մասին, որն այս տարվա նոյեմբերին նախատեսվում է անցկացնել ԱՄՆ Սիլիկոնային հովտում։ Ինչպիսի՞ մասնակցություն կարող է ունենալ «Ինթելը» այս կարեւորագույն համաժողովին։ Պրն Մորալեսը ընդգծում է, որ 2009 թ., կրկին Սիլիկոնային հովտում կայացած «ԱրմԹեք»—ին մասնակցել է «Ինթելի» առաջին փոխնախագահ Ջոն Դեյվիսը, ով հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, այլ պաշտոնյաների, մեր երկրի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Ինթելը» ուրախ է աջակցել ավանդական դարձած այս կարեւոր միջոցառմանը, եւ ներկայումս ճշտում ենք այդտեղ մեր կորպորացիայի մասնակցության մակարդակը»,–ասում է նա։
Ինչպես հայտնի է, «Ինթել»—ի նորույթներից է այսպես կոչված ուլտրաբուքը՝ նորագույն սերնդի շարժական համակարգիչը, որը սովորական նոութբուքից զգալիորեն բարակ է, եւ որի մարտկոցները աշխատում են 9—10 ժամ։
Հայաստանում դրանց արտադրությունը վստահված է «Յունիքոմփ» ընկերությանը, որն ունի «Ինթելի» գործընկեր ընկերության համար բարձրագույն՝ «Intel Premier Provider» կարգավիճակ եւ որը, Ք. Մորալեսի վկայությամբ, շատ հաջողված է «Ինթելի» նորագույն տեխնոլոգիաները Հայաստանում իրագործելու եւ ներկայացնելու հարցում՝ արդեն 15 տարի. «Ինթելի» առաքելությունն է ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կդյուրացնեն մարդկանց կյանքը, եւ «Յունիքոմփի» նման մեր գործընկերների շնորհիվ կարող ենք լավագույնս իրագործել մեր այս առաքելությունը»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 469 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024