ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 02:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 9 » Իրան—Հայաստան երկաթգծի կառուցումը իրատեսական է /Երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ/
12:43
Իրան—Հայաստան երկաթգծի կառուցումը իրատեսական է /Երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ/

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը իրատեսական է համարում Իրան—Հայաստան երկաթգծի կառուցումը՝ընդգծելով այդ նախագծի կարեւորությունը Հայաստանի Հանրապետության համար։ «Դուք տեղյակ եք, որ Հայաստանի վարչապետը չինացի իր գործընկերոջ հետ առաջիկայում քննարկելու է այդ հարցը։ Այդ երկաթգծի կառուցումը ես իրատեսական եմ համարում, սակայն դրա կառուցման համար բավական երկար ժամանակ կպահանջվի»,— շեշտել է նա՝ հավելելով, որ դա կարեւոր նախագիծ է Հայաստանի համար։
Հայաստանում գործող երկաթուղային ցանցի անվտանգությունը եւ ընդհանուր որակը վերջին երեք տարում անհամեմատ բարելավվել է։ «2012 թվականին Հայաստանում գործող երկաթուղիների 236 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղային ճանապարհը անբավարար գնահատական էր ստացել։ 2009 թվականին մենք արձանագրել էինք 96 դեպք, երբ գնացքները դուրս էին գալիս գծերից (ռելսերից), իսկ անցած տարի՝ ընդամենը 9 դեպք, ինչը դրական ցուցանիշ է։ Բացի այդ, եթե անցած տարի մենք ունեինք 6 կմ անբավարար երկաթգծի ճանապարհ, ապա այս տարի այդ խնդիրը լուծված է»,— «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 8—9—ը ընթացող ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին հայտնել է Վիկտոր Ռեբեցը՝ հավելելով, որ վերջին երեք տարում փոխարինվել է 700 հազար կոճափայտ։
Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են անվտանգության կանոնների խախտման դեպքերում գործող եւ տեխնիկական փորձաքննություններ անցկացնող մասնագիտական խմբի գործունեությանը, արգելակային սարքավորումների տեխնիկական սպասարկման կանոնների փոփոխմանը, երկաթուղային տրանսպորտի կարիքների համար մատակարարվող ապրանքների եւ ծառայությունների որակին վերաբերող հարցեր։
Իր հերթին խորհրդակցությանը մասնակցող ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ—մայոր Նիկոլայ Գրիգորյանը նկատել է, որ ՏԿԱԻՆ—ը մշտապես գտնվել է «Հարավկովկասյան երկաթուղիների» կողքին՝ մշտապես համագործակցելով անվտանգության հարցերի շուրջ։ «Վերջին տարիներին «Հարավկովկասյան երկաթուղիները» քիչ աշխատանք չեն կատարել՝ երկաթուղային տրանսպորտի անվտանգության առումով, սակայն արձանագրվող արտակարգ դեպքերը վկայում են, որ դեռեւս աշխատելու շատ տեղ կա»,— շեշտել է նա։
Նիստին մասնակցում են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի երկաթուղային ընկերությունների ներկայացուցիչները։
Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են միջազգային երկաթուղային հաղորդակցությունում անվտանգության ապահովման ոլորտում միասնական քաղաքականության մշակումը, երթեւեկության անվտանգության հարցերի համակարգումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկների մշակումը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 384 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024