ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Փետրվար » 21 » Իշխանությունն այսօր ասում է՝ եկեք ստեղծենք անկախ դատական համակարգ /Որպեսզի նրա որոշումները ծանր ու թեթեւ չանենք/
13:13
Իշխանությունն այսօր ասում է՝ եկեք ստեղծենք անկախ դատական համակարգ /Որպեսզի նրա որոշումները ծանր ու թեթեւ չանենք/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, ԼՂ հակամարտությանը, հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակի բարձրացմանը վերաբերող հարցերի։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հաղորդման անոնսում ներկայացված հատվածում վարչապետը նշել է, որ իշխանությունն ուզում է անկախ դատական համակարգ։
Հարցին՝ իշխանությունը գնալո՞ւ է փոքրացման՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարության պայմաններում, լեգիտիմ իշխանության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել»։ Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ։
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձեւակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի»։
Հարցին, արդյոք լավացե՞լ է մարդկանց կյանքը հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ։ Ինչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ։ Հիմա կարող է գնալ Հռոմ եւ հետ վերադառնալ»։
Ըստ որում՝ վարչապետն անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին։ Վարչապետը նշել է, որ Գերմանիա այցի ընթացքում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել։ Ըստ նրա՝ միջազգային գործընկերները զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում՝ գործող Սահմանադրական դատարանի ձեւավորման շուրջ տրանսֆորմացիոն շրջանում, կուլիսային պայմանավորվածություններ ու նմանատիպ այլ պրոցեսներ են եղել. «Եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունենք, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո»։ Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի այս հարցին։ «Այս հարցը կքննարկենք եվրոպացի գործընկերների հետ»,–ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է հասկանալ, թե ինչպես են գալու Վենետիկի հանձնաժողովի հետ կախված խնդրին։
Հանրությունը շարունակում է դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա, չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ինքը հրաժարվում է միջամտել դատական իշխանության գործերին եւ հրահանգներ իջեցնել։ «Այս ընթացքում երեւույթ տեսանք, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա։ Մեկին բաց են թողում, հանրությունը շարունակում է մտածել, որ կառավարությունը գնում է կուլիսային պայմանավորվածությունների։ Դա տեղի ունենում, որովհետեւ կա տոտալ անվստահություն դատական իշխանության նկատմամբ, որովհետեւ Սահմանադրական դատարանն ուղղակի կամ անուղակի մասնակցել է ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը։ Բոլորս գիտենք, ՍԴ—ն անկախ չի գործում, գործել է նախորդ կոռումպացված իշխանական բուրգի մեջ։ Մենք ասում ենք՝ եկեք ձեւավորենք անկախ դատական համակարգ, երբ դատարանն ինչ—որ բան որոշի՝ չսկսենք քննարկել, թե ինչ, որտեղ, ինչպես։ Մենք դատարանի որոշումը պետք է ընդունենք որպես հիմնարար որոշում»,–ասել է վարչապետը։ 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ իշխանությունն այսօր ասում է՝ «եկեք ստեղծենք անկախ դատական համակարգ, որպեսզի նրա որոշումները ծանր ու թեթեւ չանենք»։ «Այսօր գոյություն ունի այն ՍԴ—ն, որը կայացրել է բացառապես կոնյունկտուրային որոշումներ, որոնք ծառայել են բացառապես կոռուպցիոն իշխանությանը։ Այդ ՍԴ—ի նկատմամբ չկա վստահություն։ Սա հանրության շրջանում կառավարութան անգործություն է մեկնաբանվում։ Այս առումով մենք պետք է կարողանանք այս խնդիրը լուծենք։
Մենք ուզում ենք անկախ դատական համակարգ, սակայն այն շարունակում է կախված լինել կոռուպցիոն համակարգից, դա ակնհայտ է եւ ապացուցվում է փաստերով։ Հանրապետականի քաղաքական որոշմամբ որոշվել է, որ ի հեճուկս հանրության, ՍԴ—ն պետք է գործի հին տրամաբանությամբ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում բացառում է սուպերվարչապետական համակարգի հնարավորությունը։ «Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինեն, որովհետեւ զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»,–ասել է Փաշինյանը։
Վարչապետը կարեւոր է համարել արձանագրել, որ ժողովրդավարությունը Հայաստանում կասկածի տակ լինել չի կարող։ «Մենք հիմա վստահ ասում ենք, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար որեւէ՝ արտերկրից ներմուծված երեւույթ չէ։ Դա մեր ժողովրդի արժեհամակարգի մասն է, եւ դրա համար մենք ունենք ապացույց։ Մի ապացույցը 1988թ. ժողովրդավարական շարժումն է, որն առաջիններից էր ողջ սոցիալիստական ճամբարի հատվածում, երկրորդը 2018թ. հեղափոխությունն է, որն էլի աննախադեպ էր»,–նշել է վարչապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25—ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում եւս վերահաստատել էր, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող։ «Հայաստանում սուպերվարչապետական համակարգ այսօր գոյություն չունի, որովհետեւ այնտեղ, որտեղ ժողովուրդն իշխանություն է, որտեղ համակարգային կոռուպցիան ջախջախված է, եւ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ»,–նշել էր Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում մանրամասն անդրադարձել է նաեւ բարձրացված այլ հարցերի։ 

hhpress.am

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 249 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024