ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 02:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 14 » Իսլամի գործոնը /Արաբագետը Մերձավոր Արեւելքում հայերի հետագա գոյակցության որոշ ռիսկեր է տեսնում/
21:50
Իսլամի գործոնը /Արաբագետը Մերձավոր Արեւելքում հայերի հետագա գոյակցության որոշ ռիսկեր է տեսնում/

Հայաստանի համար ամենացավոտ հարցերից մեկն իր համայնքներն են Մերձավոր Արեւելքում։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արաբագետ Արաքս Փաշայանը։ «Իհարկե բոլոր համայնքները չեն, որ վտանգի տակ են, սակայն հատկապես Սիրիայի հետ կապված վիճակը հեռու է ուրախալի լինելուց։ Դարեր շարունակ ապրելով Մերձավոր Արեւելքում՝ հայ համայնքը ունի մուսուլմանների հետ շփման մեծ փորձ։ Բնականաբար, այն հայերը, ովքեր ցանկություն ունեն շարունակելու ապրել այնտեղ, պետք է գիտակցեն բոլոր ռիսկերը եւ հասկանան, որ բացառիկ կերպով մեծացել է իսլամի գործոնի նշանակությունը այդ պետությունների հասարակական գործընթացներում»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Արաքս Փաշայանը։
Արաբագետը նաեւ նկատեց, որ հայերը կարող են ապրել անգամ շարիաթական պետության շրջանակներում, ուղղակի պետք է վճարեն համապատասխան հարկերը, որոնք ամրագրված են շարիաթի կանոններով, այդպիսով՝ նրանք կունենան ինչպես գույքի, այնպես էլ անհատի անվտանգության ապահովումը։ «Այդուհանդերձ, հայ համայնքը պետք է նկատի ունենա, որ տարածաշրջանում իրադրությունը փոխվել է, եւ այն կտրուկ տարբերվում է «Արաբական գարնան» դեպքերից առաջ եղած պատկերից»,–ընդգծեց Փաշայանը։
Արաբական երկրներում իրավիճակը գերտերությունների նեո—գաղութային քաղաքականության արդյունք է, որի նպատակն է մասնատելու միջոցով ունենալ ավելի թույլ եւ ոչ ազդեցիկ պետություններ, որոնք չեն կարող ունենալ ազդեցիկ դեր տարածաշրջանում։
Խոսելով Քուրդիստանի հնարավոր պետության ճանաչման պատրաստակամության վերաբերյալ Իսրայելի եւ Թուրքիայի հայտարարության մասին՝ արաբագետը նշեց. «Թուրքերն իրենք էլ են գիտակցում, որ վաղ թե ուշ Իրաքում պետք է ձեւավորվի Քուրդիստան պետությունը։ Իրենք շատ լավ հարաբերությունների մեջ են Բարզանիի հետ, քրդական ինքնավարության հետ ունեն կնքված տարբեր տեսակի երկարաժամկետ պայմանագրեր, ներառյալ նավթային ոլորտում։ Վստահ եմ՝ Թուրքիան կկարողանա լավ հարաբերություններ հաստատել անկախ Քուրդիստանի հետ»։ Նա նաեւ նշեց, որ Թուրքիան, իր տարածքներում ունենալով խնդիրներ քրդերի հետ, դրա հետ մեկտեղ ստիպված կլինի լավ հարաբերություններ ունենալ անկախ քրդական պետության հետ։ Պետք է նկատի ունենալ, որ այդ երկու քրդական շարժումներն էականորեն տարբերվում են միմյանցից թե իրենց քաղաքական առաջնորդների եւ թե այլ հարցերում։
Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, մինչեւ վերջերս Ալիեւի իշխանությանը հաջողվել է երկրում պահպանել հավասարակշռությունը եւ հակազդել բոլոր մարտահրավերներին, որոնք կանգնած են Ադրբեջանի ազգային անվտանգության առջեւ։ 
Նրանք փորձում են թուլացնել շիա ու սունի համայնքների միջեւ հակազդեցությունները դեռ սաղմնային վիճակում։ «Բայց չի բացառվում, որ արտաքին գործոնների ազդեցության եւ ներքին խմորումների արդյունքում ի վերջո իսլամական գործոնը ապագայում որոշակի դեր կխաղա նաեւ Ադրբեջանի հասարակական եւ քաղաքական կյանքում»,– «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Արաքս Փաշայանը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024