ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 06:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 22 » Ջանքերի համադրումն անչափ կարեւոր է / ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարքի հետ/
10:57
Ջանքերի համադրումն անչափ կարեւոր է / ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարքի հետ/

Սեպտեմբերի 22—ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք տեր Գրիգոր Պետրոս Ի—ի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը գահակալության կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 20—րդ կաթողիկոս—պատրիարքին։ Հաջողություն մաղթելով տեր Գրիգոր Պետրոս Ի—ին իր վեհ առաքելության մեջ՝ նախարարը նշեց. «Ֆրանսիայում Հայաստանի դեսպան լինելու ժամանակահատվածում ձեզ հետ Փարիզում երկար տարիներ սերտորեն գործակցելու բարեբախտությունն ու պատիվն ունենալով՝ անձամբ եմ ականատես եղել ձեր արգասաբեր գործունեությանը որպես Ֆրանսիայի Հայ կաթողիկեների առաջնորդի»։
Զրուցակիցները անդրադարձան Հռոմի պապ Ֆրանցիկոս I—ի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի կարեւորությանը եւ նրա հղած ուղերձին, որը հայ ժողովրդի հետ համերաշխության եւ զորակցության կարեւոր դրսեւորում էր եւ աջակցություն՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։
Կողմերը մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի եւ սփյուռքի կառույցների սերտ համագործակցության եւ ջանքերի համադրման կարեւորությունը։
 

 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 347 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024