ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 11:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 9 » Կարեն Կարապետյանն առաջադրվել է վարչապետի թեկնածու /Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հրաժարական է ներկայացրել/
14:17
Կարեն Կարապետյանն առաջադրվել է վարչապետի թեկնածու /Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հրաժարական է ներկայացրել/

Երեկ տեղի են ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստեր, որոնք վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Նիստերի օրակարգի հիմնական հարցը ՀՀ նոր վարչապետի թեկնածությունն առաջադրելն էր։ Առավոտյան կառավարության նիստի ժամանակ ելույթ էր ունեցել եւ հրաժարական ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Գործադիր մարմնի նիստում ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրվել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ է ունեցել ՍերԺ Սարգսյանը՝ ներկայացնելով Սահմանադրության բարեփոխումներից հետո մեր երկրի առջեւ ծառացած նոր մարտահրավերները, դրանց դիմագրավելու եւ առկա խնդիրները լուծելուն ուղղված հրատապ քայլերը։ Դրանց համատեքստում է նաեւ նոր վարչապետ ու նոր կառավարություն ունենալու հրամայականը։ Ըստ այդմ՝ նախագահը հիմնավորել է Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրելը։ Խորհրդի անդամները հավանություն են տվել նախագահի առաջարկությանը։
Նիստերում տեղի ունեցած քննարկումների մասին լրագրողներին տեղեկություններ է հաղորդել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ խորհրդի նիստում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը։

Դիտումներ: 314 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024