ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 01:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 25 » «Կարեւոր է, որ մենք՝ հայերս, ուրիշ կերպ նայենք մեզ» /Հայտարարվեցին 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները/
10:19
«Կարեւոր է, որ մենք՝ հայերս, ուրիշ կերպ նայենք մեզ» /Հայտարարվեցին 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները/

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն։ Նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրեցին հավակնորդներին։ Նրանք են.
n Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի, մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ, մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով։
n Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով։
n Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ, ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են։ Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա։
n Դենիս Մուկվեգ, գինեկելոգ—վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, մանկաբարձ—գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին։
n Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի։
Մայիսի 28—ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երեւանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը։ Դափնեկիրը կստանա 100,000 դոլար պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաեւ 1,000,000 դոլար դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին։
Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն։ Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254—ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով։
Խոսելով «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անունից՝ հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն ասել է. «Մենք գոհունակություն ենք հայտնում թեկնածությունների առաջադրմանն այսպիսի լայն արձագանքի համար, որը խոսում է մեր համընդհանուր մարդկայնության ճանաչման մասին։ Աշխարհագրությունը եւ հանգամանքները տարբերվում են յուրաքանչյուր հավակնորդի համար, բայց ընդհանրություններն են, որ միավորում են նրանց։ Անհատները վտանգում են իրենց բարօրությունն ու անվտանգությունը՝ փրկելու կարիքի մեջ գտնվող մարդկանց։ «Ավրորայի» առաքելությունն է աջակցել այս նվիրյալներին։ Մենք հավատում ենք, որ փրկվածներն իրենք են ապագայում շարունակելու երախտագիտության եւ նվիրատվության շղթան»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծելով՝ մեր նպատակն էր առաջին ութ տարվա ընթացքում հիմնել մի շարժում, որը կարող է շարունակվել, հուսանք, անվերջ»,–լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ պատասխանելով հարցին, թե մեկ տարի է անցել ձեր նախաձեռնությունից, գնահատե՞ք այն ազդեցությունը, որ ունեցել եք այս ընթացքում, արդյո՞ք հասել եք այն նպատակին, որը դրել էիք ձեր առաջ։
Նրա խոսքով, այդ շարժման սկզբնական նպատակն էր ներկայացնել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը դնում են մահի առջեւ ուրիշներին օգնելու համար, ինչպես 100 տարի առաջ ուրիշներն արեցին հայերի նախնիների համար։ Նա նշեց, որ հայոց ջարդերի ժամանակ հայերը հնարավորություն չեն ունեցել իրենց երախտագիտությունը հայտնելու այդ մարդկանց։
«Բայց 100 տարի հետո մենք՝ իրենց թոռները, կարող ենք աշխարհին ներկայացնել ինչպես այդ հերոսներին, նաեւ այսօրվա հերոսներին, որոնց համար նույնպես կարեւոր չէ՝ հայ, արաբ, թե թուրք են օգնում, օգնում են նրանց, ովքեր օգնության կարիք ունեն»,–ասաց Ն. Աֆեյանը։
Հարցին, թե «Ավրորա» նախաձեռնությունը ողջունվել է, սակայն որոշակի շրջանակներում քննադատական մոտեցումներ են հնչում այն առումով, որ Հայաստանը փորձում եք ներկայացնել հումանիտար առաջատար կենտրոն, այն դեպքում, երբ հենց Հայաստանում են տեղի ունենում մարդու իրավունքների խախտումներ, ի՞նչ եք կարծում, արդյոք ձեր նախաձեռնությունը չպե՞տք է որոշակի առումով կենտրոնանա նաեւ ներհայաստանյան մարդու իրավունքների խախտումների վրա, նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Տեսնում եք՝ իմ քաշը շատ է, բայց դա չի նշանակում, որ ես սպորտի մասին իրավունք չունեմ խոսելու։ Ինձ թվում է՝ մենք հայկական աշխարհում մի երազանքի մեջ ենք ապրում, որ մեր երկիրը պետք է Էլդորադո լինի։ 800 տարի երկիր չենք ունեցել, մեզ թվում է, թե ամեն ինչ պետք է իդեալական լինի։ Մի երկիր չկա, որտեղ մարդու իրավունքների խնդիրներ չլինեն։
Նպատակներից մեկն այն էր, որ հայերին ներկայացվեր, թե ինչ է կատարվում աշխարհում։
Մենք՝ հայերս, միայն մեր մասին ենք մտածում, մեր խնդիրների, դժվարությունների մասին ենք մտածում։ Իհարկե, ամենամոտը քո ցավն է, բայց մենք ուզում ենք ասել, որ երբ այդ ցավն անցնում է, ուրիշների մասին էլ պետք է մտածել։ Դա դժվար բան է, որովհետեւ մենք այդքան հարուստ չենք, այդքան հաջող չենք, մեզ թվում է՝ ոնց մեր հացերը չենք լուծել, ուրիշների հարցերն ենք լուծում։ Ինձ թվում է՝ միայն այդ ձեւով կարելի է փորձել փոխել մեր մոտեցումը։
Կարեւոր է, որ մենք՝ հայերս, ուրիշ կերպ նայենք մեզ, հասկանանք, որ մեր ձեռքն ավելի շատ բան կա, քան թվում է»։

 

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024