ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 06:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 19 » Կստեղծվի 300–500 նոր աշխատատեղ /Ազատ տնտեսական գոտին սպասում է նոր ներդրողների/
16:11
Կստեղծվի 300–500 նոր աշխատատեղ /Ազատ տնտեսական գոտին սպասում է նոր ներդրողների/

«Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտում մինչ տարեվերջ գործունեություն կծավալի առնվազն 10 ընկերություն։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան։ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու մեկնարկը հայտարարված է, մենք պատրաստ ենք պոտենցիալ ներդրողների ու շահագործողների կողմից կառավարությանը փաթեթներ ներկայացնելու։ Մենք բանակցություններն սկսել ենք մինչ մեկնարկը հայտարարելը, եւ արդեն խնդիրները հստակեցվում են, պլանները՝ որոշակիանում։ Մեր կանխատեսումով՝ մինչ տարվա վերջ կունենանք մինիմում 10 շահագործող ընկերություններ, որոնք կստեղծեն 300—500 նոր աշխատատեղեր»,–ասաց Նիկա Մանուկովան։
Նրա խոսքով՝ «Մերիդիանում» աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմած ընկերություններն արտասահմանյան են, իսկ ներդրումները՝ օտարերկրյա։ «Հայկական ընկերություններ չկան։ Հայկական ընկերությունը, եթե ցանկություն կհայտնի ազատ տնտեսական գոտում աշխատել, պետք է փաթեթ ներկայացնի կառավարություն, թույլտվություն ստանա, բայց դա չի նշանակում, որ պետք է իր գործող բիզնեսը փակի ու տեղափոխվի ազատ տնտեսական գոտի, այլ, որ նոր ներդրում պետք է իրականացնի, նոր շուկաներ ունենա, որոնք բացառապես արտահանմանն ուղղված կլինեն»,–հայտնեց Նիկա Մանուկովան՝ հավելելով, որ ազատ տնտեսական գոտու տարածքում վաճառք չի նախատեսվում։
Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ որ ընկերություններն են գործելու ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, Նիկա Մանուկովան խոստացավ հարցին պատասխանել ամենաշատը երկու ամսից, երբ ՀՀ կառավարությունը տրամադրած կլինի աշխատանքի թույլտվությունները։ «Մի քանի ընկերություններ հայտ են ներկայացրել։ Ամեն մեկն իր շուկայում հայտնի է, բայց քանի որ կառավարության որոշմամբ նախատեսված է, որ 36 աշխատանքային օրվա ընթացքում են թույլտվություն տալու, մենք անունները կհայտնենք թույլտվություն ստանալուց հետո»,–ասաց նա։
«Մերիդիան» ԱՏԳ ծրագրի ղեկավարը հայտնեց, որ մինչեւ տարեվերջ ակնկալում են 300 աշխատատեղ, որտեղ կկարողանան աշխատել հայ մասնագետները։ Հարցին ի պատասխան՝ արդյոք «Մերիդիան» ԱՏԳ—ի տարածքում գործող ընկերությունները պարտավորվո՞ւմ են միայն Հայաստանի աշխատուժը ներգրավել աշխատանքներում՝ Նիկա Մանուկովան նշեց. «Օրենքով սահմանափակում չկա, բայց մեր նպատակը նոր աշխատատեղեր ստեղծելն է։ Մենք ունենք ազատ տնտեսական գոտուն կից գործող Հայ ոսկերիչների ոսկերչական դպրոցը, բանակցություններ ենք տանում որոշ քոլեջների ու կրթական հաստատությունների հետ, որպեսզի ոսկերչությունն ու ադամանդագործությունը դասավանդվեն։ Պայմանագիր ունենք կրթության ու գիտության նախարարության հետ՝ ոսկերչությունն ու ադամանդագործությունը որպես հատուկ մասնագիտություն դասավանդելու համար։ Հայ ոսկերիչների ասոցիացիան կից ունի հայ ոսկերիչների ֆոնդ, որը հովանավորել է մի քանի մասնագետների՝ վերապատրաստվելու արտասահմանում, այսինքն՝ մեր ուսանողները նոր տեխնոլոգիաներ յուրացնելու հնարավորություն են ստանում։ Եվ հույս ունենք, որ նրանք կարող են աշխատել նորաբաց աշխատատեղերում»։
«Ոսկերչական տուն Հռիփսիմե» ընկերությունը, որը «Մերիդիանում» աշխատելու հայտ է ներկայացրել, հայտնի է յուրահատուկ զարդերով, որոնք կրում են հանրահայտ դերասաններ, քաղաքական եւ արվեստի գործիչներ։ Ընկերության հիմնադիր Հռիփսիմե Մելիքյանը ներկայացրեց պատճառը, թե ինչու որոշեցին գործել «Մերիդիանում». «Հարկային արտոնությունները թույլ են տալու միջոցներն ուղղել սեփական բրենդի զարգացմանը, արտադրության ծավալմանը, սա շատ մեծ օգնություն է բիզնեսին»։ Ինչ վերաբերում է այս ընկերության շուկաներին, ապա Հռիփսիմե Մելիքյանը հայտնեց, որ հիմնական գործընկերը Ռուսաստանն է, բայց որպես ուղղություններ դիտարկվում են բարեկից երկրները։ Արտահանման ուղղությունը կլինի Ղազախստանը, ԱՄՆ—ը, Մերձավոր Արեւելքը։
«Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու ռեզիդենտների ներգրավման բաժնի ղեկավար Գայանե Աղասյանը հայտնեց, որ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն ստացողները կազատվեն հարկերից։ «Նրանք ազատվում են նաեւ ներմուծման ու արտահանման մաքսային հարկերից, որը միջազգային շուկայում նրանց դարձնում է մրցունակ, գնային առավելություն է տալիս»,–ասաց Գայանե Աղասյանը։ Նա նաեւ ընդգծեց այն հանգամանքը, որ մեկ հարկի տակ են հավաքվելու մի քանի առաջատար ընկերություններ, որոնք կարող են համագործակցել՝ միմյանց պատվերներ տալով կամ մեկ միասնական բրենդ ձեւավորելով։ Ազատ տնտեսական գոտում ստեղծված արտադրանքը «Made in Armenia» անվանումով է շուկա դուրս գալու։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 435 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024