ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 22 » Կստեղծվի՞ «անվտանգության գոտի», եւ ո՞վ կվերահսկի այն /Բրիտանացի փորձագետը խոսում է Թուրքիայի կողմից քիմիական զենք կիրառելու մասին/
15:36
Կստեղծվի՞ «անվտանգության գոտի», եւ ո՞վ կվերահսկի այն /Բրիտանացի փորձագետը խոսում է Թուրքիայի կողմից քիմիական զենք կիրառելու մասին/

Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիան վերսկսել է ռազմական գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնությանը։ Գրոհները Սիրիայի հյուսիս-արեւելքում չեն դադարում։ Հարձակման է ենթարկվել Ռաս ալ-Այն քաղաքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարել է, որ ռազմական գործողությունները նպատակ ունեն քրդերի կողմից ղեկավարվող ուժերը հեռացնել սահմանային տարածքից եւ ստեղծել «անվտանգ գոտի», որտեղ կարող են վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականների։
120—ժամյա հրադադարի հայտարարումից եւ այն խախտելուց հետո Անկարան համաձայնվել է այս անգամ 5 օրով դադարեցնել իր գործողությունները Սիրիայում, նորից պայմանով, որպեսզի քրդերը հնարավորություն ունենան դուրս գալ Թուրքիա—Սիրիա սահմանից։
Սիրիայի կառավարությունը եւ տեղի քրդական ուժերը արձագանքել են թուրք—ամերիկյան բանակցությունների ընթացքում Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին։ Կառավարությունից հայտնել են, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի նախաձեռնած ռազմական գործողությունը դադարեցնելու մասին համաձայնությունը «անորոշ» է։ Իսկ քրդական ուժերի ազդեցիկ հրամանատարներից գեներալ Մազլում Քոբանին հայտնել է, որ իրենք ընդունում են Թուրքիայի հետ համաձայնությունը եւ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ի կատար ածվեն համաձայնության կետերը։ Միաժամանակ նա նշել է, որ քուրդ զինյալները չեն հեռանա մնացած տարածքներից։ «Մեր ուժերը մնացած տեղերում կշարունակեն պահպանել իրենց ներկայությունը։ Մյուս շրջաններում էլ հրադադար հաստատելու մասին պետք է խոսվի, սակայն ոչ մի ժողովրդագրական պատկեր չպետք է փոխվի»,–ասել է գեներալը։
Արձագանքել է նաեւ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» խոսնակ Սալիհ Մուսլիմը՝ նշելով, որ ինքը նույնպես ողջունում է հրադադարի հաստատումը։ Չնայած դրան, նա զգուշացրել է, որ ցանկացած հարձակման դեպքում իրենց կողմից լինելու է պատասխան հարված...
ԱՄՆ—ն հայտնել է, որ աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» դուրսբերմանը նշված գոտուց։ Սակայն հիշեցնենք, որ ՌԴ—ն հայտարարել էր, որ «անվտանգ գոտին» պետք է հսկվի Սիրիայի կողմից։ Օրերս նաեւ մի պաշտոնական հաղորդագրություն արեց Կրեմլը, որ, փաստորեն, Անկարան ստել է, երբ հայտարարել է, թե Ռուսաստանը դեմ չէ իրենց ռազմական գործողությանը՝ «անվտանգ գոտի» ստեղծելու նպատակով։
Վերստին հակասություններ են առաջանում Վաշինգտոնի ու Մոսկվայի տեսակետներում, ինչը նորից երկարաձգում է թուրքական զինուժի արագ դուրսբերման իրականացումը։ Այստեղ ավելի հստակ են եվրոպացիները, նրանք ի սկզբանե պահանջել են դադարեցնել ներխուժումը Սիրիա եւ թուրքական զինուժը դուրս բերել Սիրիայից։ Իսկ Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն առաջարկել է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ—ից։
ԵՄ երկրներն այսօր էլ փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա եւս կտրուկ քայլերի դիմի։ Սակայն նա մերթ ընդ մերթ փոփոխական հայտարարություններ է անում. նախ՝ իբր ոչնչացնելու է Թուրքիայի տնտեսությունը, ապա հայտնում է, որ Սիրիայի պաշտպանությունը սիրիացիների գործն է, եւ ինքը չի պատրաստվում տարածաշրջանում ՆԱՏՕ—ի կարեւոր անդամ Թուրքիայի հետ փչացնել հարաբերությունները։
Այս փոփոխական վերաբերմունքի համար Հայաստանում ապրող քրդերն իրենց ընտանիքների, երեխաների հետ ԱՄՆ—ի դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով բռնել ցեղասպան Թուրքիայի արյունոտ ձեռքը, որպեսզի Սիրիայի հյուսիսում թուրքերը դադարեցնեն իրենց ռազմական գործողությունները, որոնց հետեւանքով սպանվում, վիրավորվում ու տարհանվում են իրենց ազգակիցները։
ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւս ողջունել է Սիրիայում իրավիճակի թուլացմանն ուղղված ջանքերը, 5—օրյա հրադադարը, ապա զգուշացրել է, որ պետք է խաղաղությանն ուղղված քայլերը կրկնապատկել, քանի որ «Սիրիայում առկա ճգնաժամի արդյունավետ լուծման համար դեռ երկար ճանապարհ կա»։
ԱՄՆ նախագահը գնահատել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքի մասին իր «կոշտ սերը», որը ստիպեց Անկարային համաձայնել 5—օրյա զինադադարի հաստատմանը Սիրիայի հյուսիսում քրդերի հետ մարտերում։
Նա նաեւ գովեստի խոսքեր է հղել Թուրքիայի նախագահին՝ ասելով. «Նա գժական առաջնորդ է։ Նա ճիշտ արեց։ Ես մեծ հարգանք ունեմ նախագահի նկատմամբ»։ Թե որքան կտեւի գովեստի ազդեցությունը, պարզ չէ, հնարավոր է՝ Դոնալդ Թրամփը մեկ այլ նամակ գրի այս անգամ վերստին Թուրքիայի նախագահին վիրավորական պիտակներ կպցնելով։
Ինչեւէ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն վերահաստատել է, որ Անկարան համաձայնել է ժամանակավորապես դադարեցնել իր հարձակումը Սիրիայի հյուսիս—արեւելքում, որպեսզի քուրդ մարտիկներին հնարավորություն տա դուրս գալ տարածաշրջանից։ Եվ պարզաբանել է. «ԱՄՆ—ը ընդունեց անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ Թուրքիայի անվտանգության շահերը պաշտպանելու համար։ Եվ մենք հասել ենք լիարժեք համաձայնության, որ թուրքական բանակը վերահսկի այս գոտին»,–ասել է թուրք նախարարը՝ կարծես ի պատասխան Մոսկվայի այն հայտարարության, թե «անվտանգության գոտին» պետք է վերահսկի Դամասկաոսը։
Անկարան հակված է այս պահին գոնե պահպանել հրադադարը, քանի որ չպահպանելու դեպքում ԱՄՆ—ը չի հրաժարվի պատժամիջոցներից։ Փաստորեն, վերջնական համաձայնությունն այսպիսին է, երբ քուրդ զինյալները դուրս գան սահմանային տարածքից, Անկարան վերջ կդնի ռազմական գործողություններին։
Այս իրավիճակը երեւի թե չի բավարարում Մոսկվային, երբ Վաշինգտոնն ու Անկարան են թելադրում օրակարգը։ Եվ Կրեմլից բացահայտում են արել, որ, նախնական պայմանավորվածությունների համաձայն, թուրքական զորքերը կարող էին անցնել Սիրիա միայն 5—10 կմ խորությամբ։ Ինչը, փաստորեն, խախտվել է։ Եվ Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի պատվիրակ Ալեքսանդր Լավրենտեւը օրերս հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի իր ուժերը մշտապես տեղակայել Սիրիայում։
Սա հրատապ հարց է, քանի որ հոկտեմբերի 18—ին «The Times» թերթում հրապարակված հարցազրույցում քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն—Գորդոնը հայտնել է Թուրքիայի կողմից քրդերի դեմ քիմիական զենք կիրառելու մասին. «Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ նման այրվածքներով ավելի շատ լուսանկարներ են ցույց տվել, քան Սիրիայում պատերազմի բոլոր նախորդ փուլերում։ Սպիտակ ֆոսֆորն ահավոր զենք է, որը կարելի է կիրառել ինքնաթիռներից կամ հրետանիով»։
Փաստորեն, բրիտանացի փորձագետը թուրքական բանակին մեղադրել է Ռաս ալ—Այնում մարտական գործողությունների ընթացքում «արգելված զինատեսակների» օգտագործման մեջ։ Rudaw հեռուստաալիքի վարկածով՝ խոսքը վերաբերում է ֆոսֆոր եւ նապալմ պարունակող արկերի կիրառմանը։ Սիրիայի հյուսիսում ինքնահռչակ քրդական ինքնավար վարչակազմի առողջապահության դեպարտամենտում հեռուստաալիքին հայտնել են, որ ներկայում հատուկ բժշկական հանձնաժողովը պարզում է, թե հատկապես ինչ զենք է օգտագործվում թուրքական զորքերի կողմից։ «Daily Mail»—ի հրապարակած կադրերում երեւում են տարբեր աստիճանի այրվածքներ ստացած քուրդ երեխաները։
Թուրքիայի ռազմական գործողությունը, առավել եւս «արգելված զինատեսակների» կիրառումը քննադատել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ այս ամենը որակելով որպես տեղահանություն եւ ցեղասպանության փորձ, ինչը ավելի դաժանորեն իրականացվեց հայերիս դեպքում՝ Հայոց ցեղասպանության իրականացմամբ։
Նշենք, որ թուրքական ռազմական օդանավը թիրախավորել է սիրիական Ռաս ալ— Այնում բնակիչներին տեղափոխող հասարակական տրանսպորտը, որի հետեւանքով զոհվել է 21 մարդ, ավելի քան 60 մարդ տուժել է։ Նշվում է, որ թուրքական հրթիռակոծությունների հետեւանքով Ռաս ալ— Այնից հեռացողների թիվն ավելանում է։ Հակառակ Թուրքիայի եւ ԱՄՆ—ի միջեւ զինադադարի համաձայնության՝ թուրքական բանակը շարունակում է հարձակվել Ռաս ալ— Այնի գյուղերի վրա, գրանցվում են նոր զոհեր։
Սիրիայի բանակը քուրդ զինյալների հետ շարունակում է հակահարվածել թուրքական զինուժին, որը կրում է ինչպես զինտեխնիկայի, այնպես էլ մարդկային կորուստներ։
Հայաստանը միջազգային հանրության հետ միասնաբար շարունակում է թուրքական զինված առաջխաղացումը Սիրիայում դադարեցնելու ջանքերը եւ պատրաստակամություն է հայտնել ՄԱԿ—ի շրջանակներում օժանդակել պատերազմի գոտում հայտնված սիրիացիներին, որոնց մեջ կան նաեւ հազարավոր սիրիահայեր։
Թե ինչ կտա այս զինադադարը, կպարզվի։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 249 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024