ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 12.11.2019, 02:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [799]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [626]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 17 » Լուծումներ կգտնվեն բոլոր հնարավոր հարցերի համար /Նախագահը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին/
16:20
Լուծումներ կգտնվեն բոլոր հնարավոր հարցերի համար /Նախագահը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին/

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14—ին հավանություն է տվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ համաձայն ՀՀ նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4–ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ—207—Ն հրամանագրի 4—րդ կետի, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի եւ կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ եւ կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները։


Նախագահը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ
 

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14—ին հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ։ Ընդլայնված ձեւաչափով այդ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հանրային խորհրդի հանձնաժողովների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի եւ խորհրդի ենթահանձնաժողովների նախագահներ, կոլեգիայի անդամներ։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի անցած վեց տարիների գործունեության հաշվետվությունը՝ Հանրային խորհրդի տասներկու ոլորտային հանձնաժողովների կատարած աշխատանքները, ՀԽ փոքր խորհրդի նիստերի, ինչպես նաեւ խորհրդի լիագումար նիստերի ընթացքում քննարկված հարցերն ու կայացված որոշումները, հասարակական հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները, ՀՀ նախագահին, ՀՀ կառավարություն եւ պետական գերատեսչություններին ուղղված դիմումները, առաջարկներն ու որոշումները։ Հանրային խորհրդի նախագահը խոսել է նաեւ իր ղեկավարած կառույցի առաջիկա երկու տարիների ծրագրերի մասին։
Հանրապետության նախագահը հաջող գործունեության համար շնորհավորել է Հանրային խորհրդի նախագահին եւ խորհրդի բոլոր ներկայացուցիչներին։ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում չի եղել որեւէ կարեւոր հարց, որին Հանրային խորհուրդը քննարկումների, առաջարկությունների տեսքով իր մասնակցությունը չունենար եւ որ շատ կարեւոր է՝ նաեւ սեփական նախաձեռնությունների տեսքով։ «Հաշվի առնելով անցած ճանապարհը՝ համոզված եմ, որ Հանրային խորհուրդն իր դերակատարությունը մշտապես պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում, եւ պատահական չէ, ինչպես նշեց պարոն Մանուկյանը, որ մենք ուսումնասիրել ենք հատուկ օրենքի ընդունման հնարավորությունը։ Ըստ մասնագետների՝ այդ հնարավորությունը չկա, բայց պայմանավորվել ենք, որ դրույթներ ներառենք Սահմանադրությունում, որպեսզի հետո կարողանանք ձեւավորել օրենսդրական դաշտը։ Կարծում եմ, որ դրանից Հանրային խորհրդի ակտիվությունը կմեծանա։ Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար»,–Հանրային խորհրդի նախագահի հաշվետվությունից հետո ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանդիպման օրակարգի շրջանակներում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պետական հանձնաժողովի կողմից հաստատված՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների ժամանակացույցը եւ դրանց անցկացման աշխարհագրությունը, ոգեկոչման ծրագրի հիմնական նպատակներն ու խորհուրդը։
Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հանրային խորհրդի անդամներին հակիրճ ներկայացրել ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նախապատմությունը, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու նախադրյալները, նաեւ տեղեկություններ հաղորդել օրերս հանրապետության մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած իր հանդիպումների եւ դրանց ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին։
Նախագահը նշել է, որ հայեցակարգում կարեւորված են խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները, այդ համակարգի առաջադիմական լինելը, եւ որ հայեցակարգի վերաբերյալ դրական է արտահայտվել նաեւ Վենետիկի հանձնաժողովը։ Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը խոսել է դեռեւս չփարատված իր մտահոգությունների մասին, շեշտել, որ մասնագիտական հանձնաժողովը եւս նույն խնդիրների վերաբերյալ ընդգծումներ է կատարել հայեցակարգում։ Հանրապետության նախագահը տեղեկացրել է Հանրային խորհրդի անդամներին, որ պաշտոնապես հավանություն է տալու հայեցակարգին, ինչով սկսվելու են Սահմանադրության բուն տեքստի մշակման աշխատանքները, որոնց ընթացքում էլ քննության կառնվեն եւ լուծումներ կգտնվեն բոլոր հնարավոր հարցերի համար։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 200 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019