ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 17 » Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները /Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին/
10:04
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները /Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հանդիպել է ռուսական լրատվամիջոցների հետ։ Նա դժգոհել է, որ ռուսական լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են լուսաբանում Բելառուսի հետ կապված իրադարձությունները։
Որպես օրինակ նա բերել է վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, երբ իրեն են մոտեցել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Նրանք անպայման իմ ձեռքը բռնում են՝ իմանալով, որ ես բարձրախոսի կողքով հենց այնպես չեմ անցնի, եթե մարդը հարց է տալիս։ Ես հարգում եմ լրագրողներին, պատասխանում եմ նրանց հարցերին, ասում եմ, որ այնտեղ իրավիճակը թեժացել էր այնքան, որ ստիպված էինք միմյանցից ներողություն խնդրել»,–ըստ «Արմենպրեսի», ասել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ ռուսական լրատվամիջոցները ներկայացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վեճը, իսկ հետո ասել, որ Լուկաշենկոն ստիպված է եղել ներողություն խնդրել Պուտինից՝ նրա հետ խոսակցություն սկսելու համար։ «Աստված ձեզ հետ։ Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրելը։ Ես Նիկոլից (Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան) եմ ներողություն խնդրել տարբեր առիթներով նրա հասցեին արած հայտարարություններիս համար։ Պուտինը ներողություն է խնդրել բոլորից։ Այնտեղ այնպիսի խառնաշփոթ էր… Նազարբաեւը սկսեց ներողություն խնդրել։ Եվ դա իսկապես եղել է, այդ նիստի ընթացքում մենք միմյանցից ներողություն էինք խնդրում։ Բայց նրանք (ռուսական լրատվամիջոցները) հատուկ այդ տեղեկատվությունն էին տարածում»,–ասել է Բելառուսի նախագահը։
Բելառուսի նախագահն արձագանքել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին Փաշինյանի կշտամբանքներին, միայն թե նա իր արարքը բոլորովին այլ կերպ է մեկնաբանել։ «Ադրբեջանցիները խնդրում էին՝ վաճառեք մեզ, իսկ մեզ պետք էր փակել այն վարկը, որ վերցրել էինք դրանից առաջ։ Եվ ես ասացի՝ կվաճառեմ ադրբեջանցիներին ու նույնանման համալիր նաեւ Հայաստանին առաջարկեցի։ Հայերը հրաժարվեցին՝ ասելով, որ ռուսական «Իսկանդեր» ունեն, որը շքերթի ժամանակ ցույց են տվել։ Մենք էլ, ադրբեջանցիների խնդրանքով, համալիրը պատրաստեցինք այնպես, որ հասցնենք, եւ այն ցուցադրվի շքերթում։ Թերեւս, դա է իմ մեղքը, որ շտապել եմ ռազմական շքերթին հասցնել»,–ասել է Բելառուսի նախագահը՝ պնդելով, թե շատ լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին ու հայերին։
Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումներից մի դրվագ։ Նա պատմել է, որ հարցը քննարկվել է 2016թ. Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում։
«Ես եւ Պուտինն առաջարկեցինք հանձնել 5 շրջաններն Ադրբեջանին։ Նա (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը) ասաց՝ եթե հանձնի այդ շրջանները, Ադրբեջանը կկտրի ճանապարհը եւ կօկուպացնի Ղարաբաղը։ Ես եւ Պուտինը խոստացանք, որ կներգրավենք մեր զորքերը եւ թույլ չենք տա անել դա։ Նա մերժեց առաջարկը»,–պատմել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ադրբեջանական գազամուղ անցկացնելու հարցով։ «Նրանք (Վրաստանն ու Ադրբեջանը,–խմբ.) խողովակ էին անցկացնում։ Կարծում եմ, որ դա գազատար խողովակ էր, որը շրջանցում էր Հայաստանը»,–նշել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն պատմել է, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրեն խնդրեց խոսել Սերժ Սարգսյանի հետ, որ այդ գազամուղն անցնի Հայաստանի տարածքով։ «Ես այցելեցի Հայաստան՝ Սերժ Սարգսյանի հետ խոսելու եւ այդ մեսիջը փոխանցելու համար։ Նա մերժեց»,–ասել է Բելառուսի ղեկավարը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 275 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024