ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 17 » Միջազգային գործակցության սերտացում /«Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում՝ գալիք մարտահրավերներին դիմակայելու համար»/
09:30
Միջազգային գործակցության սերտացում /«Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում՝ գալիք մարտահրավերներին դիմակայելու համար»/

Ֆինանսների նախարարության եւ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 16—18—ը Երեւանում անցկացվում է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում՝ գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողով, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ակնկալվում է, որ եռօրյա համաժողովը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ՝ հարկային ծառայությունների կողմից նորարարությունների աջակցության մեխանիզմների, կիրառվող նորարարական վարչարարական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ։ Համաժողովի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների եւ ձեռներեցության համար։ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ այն կարեւոր է նաեւ Հայաստանում՝ իրականացվող լայնածավալ հարկային բարեփոխումների համատեքստում. «Ֆինանսների նախարարությունը հետամուտ է հարկային համակարգի հետեւողական բարեփոխումների իրականացմանը. մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց միջոցով պարզեցվել են հարկային վարչարարության ընթացակարգերը, բացահայտվել են ոչ բարեխիղճ հարկ վճարողների դեմ պայքարի նոր ուղիներ։ Առանձնակի կարեւորություն է տրվել Միասնական հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին, էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունների ընդլայնմանը։ Մասնավորապես էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման, նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման եւ շահագործման Հայաստանի փորձն առաջատարն է միջազգային հարթակում»։ Հայաստանյան փորձի ուսումնասիրման եւ փոխանակման նպատակով վերջերս աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Միացյալ Թագավորության եւ Ռուսաստանի Դաշնության հարկային ոլորտի փորձագետներ, ովքեր բարձր գնահատեցին ոլորտում կատարված աշխատանքները։ Ըստ Գագիկ Խաչատրյանի, հարկային բարեփոխումները միաժամանակ դրական գնահատական են ունեցել տարբեր միջազգային վարկանիշերում։ Մասնավորապես, 2014թ. Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «2015 թվականի գործարարությամբ զբաղվելը» («Doing Business) զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 45—րդ տեղը. «Հատկանշական է, որ տվյալ վարկանիշում Հայաստանի ընդհանուր դիրքի առաջընթացն ապահովվել է մեծապես «Հարկերի վճարում» ցուցիչի՝ 32 դիրքային կետով բարելավման հաշվին՝ զբաղեցնելով 41—րդ տեղը»։ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է նաեւ, որ նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումին, ինչը թույլ կտա ընդգրկվել հարկման նպատակով ստեղծված՝ աշխարհում ամենամեծ խմբին, ընդլայնել ավտոմատ տեղեկությունների փոխանակման համակարգին անդամակցելու առարկայական հնարավորությունները, ինչն իր հերթին երկիրը կդարձնի ավելի թափանցիկ եւ վստահելի՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսանկյունից։ «Հարկային վարչարարության նորարարությունների առումով կարեւորում ենք Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը, որի իրագործմամբ Հայաստանի հարկային համակարգը կհամապատասխանի հարկային ինքնագնահատման համակարգերի բոլոր չափանիշներին»,—ընդգծել է Ֆինանսների նախարարը։ Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2017 թվականը։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ այն հնարավորություն կտա ցանկացած պահի տնտեսավարողներին՝ հարկային պարտավորությունների, կատարվելիք վճարումների, ժամկետների վերաբերյալ ավտոմատ եղանակով ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբե։ Հարկային ոլորտի հայաստանյան փորձը հետաքրքրել է նաեւ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ներկայացուցիչներին։ Փորձագետ Դեւիդ Վուդսի գնահատմամբ՝ մասնավորապես ուսանելի է հարկային վարչարարության ոլորտում միջոցների տնտեսման հայաստանյան փորձը։ Հայաստանի հարկային ծառայությունը IOTA—ին անդամակցում է 2011—ից, եւ արդեն 4—րդ տարին է՝ կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաեւ Հայաստանում։
 
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 419 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024