ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 15:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 24 » Մոտենո՞ւմ է միաբեւեռ աշխարհի ավարտը /Մոտ ապագայում եզրափակակիչ փուլ կմտնի ԵՏՄ—ին Հայաստանի միանալու գործընթացը/
15:12
Մոտենո՞ւմ է միաբեւեռ աշխարհի ավարտը /Մոտ ապագայում եզրափակակիչ փուլ կմտնի ԵՏՄ—ին Հայաստանի միանալու գործընթացը/

Միաբեւեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ։ Երեկ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում, հայտարարել է ՌԴ—ի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Աշխարհն իրոք սրընթաց փոխվում է։ Մենք տեսնում ենք վիթխարի աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական, կառուցվածքային տեղաշարժեր։ Միաբեւեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ։ Այսօր դա ակներեւ է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր դեռեւս փորձում են գործել կոորդինատների սովորական համակարգում»,– ասել է նախագահը։ 
Նա ընդգծել է, որ դա հասկանում են նաեւ նրանք, ովքեր փորձում են պահպանել մենաշնորհը, խաղի իրենց կանոնները թելադրել քաղաքականության մեջ, առեւտրում, ֆինանսներում եւ պարտադրել մշակութային ու գործելակերպի ստանդարտներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»։
Վլադիմիր Պուտինը նաեւ հայտարարել է, որ մոտ ապագայում եզրափակակիչ փուլ կմտնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացը։ «Ռուսաստանը գործընկերների հետ իրականացնում է մասշտաբային եվրասիական տնտեսական ծրագիր։ Դրա կենտրոնական իրադարձությունը տեղի կունենա Աստանայում մայիսի 29—ին, երբ կստորագրվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը։ Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1—ից՝ 170 միլիոն բնակչությամբ տարածքում լայն հնարավորություններ ստեղծելով բիզնեսի, համատեղ ներդրումային ծրագրերի, համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության համար՝ արտաքին շուկաներում կոորդինացիայի համար։ Բոլոր գործընկերների համաձայնությամբ մոտ ապագայում կեզրափակվեն նաեւ մեր ինտեգրացիոն միությանը Հայաստանի միանալու գործընթացները»,–ասել է նա։
Համապատասխան աշխատանքներ իրականացվում են նաեւ Ղրղըզստանի հետ։ Ռուսաստանը լուրջ հեռանկարներ է տեսնում Եվրասիական միության եւ Եվրամիության համագործակցության համար։ «Մենք պատրաստ ենք համագործակցել եւ ԵՄ առանձին երկրների, եւ ողջ Եվրամիության հետ։ Եվրոպան մեր կարեւորագույն տնտեսական գործընկերն է, եւ ցանկանում ենք, որ վերացվեն առեւտրի համար խոչընդոտ հանդիսացող արգելքները»,–ասել է ՌԴ նախագահը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 412 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024