ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 16 » Մրցունակ՝ ամենազարգացած շուկաներում /ՀՀ վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի տարածաշրջանային տնօրենին/
12:34
Մրցունակ՝ ամենազարգացած շուկաներում /ՀՀ վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի տարածաշրջանային տնօրենին/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ շարունակական համագործակցությունը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի զարգացնել եւ խորացնել։ Հովիկ Աբրահամյանի խոսքով, ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթի» միջեւ մայիսին ստորագրված հուշագիրը եւ պայմանագիրը նոր շունչ են հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու հիմք հանդիսացել նոր ու առավել արդյունավետ ծրագրերի իրականացման համար։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է ՏՏ ոլորտի ընկերությունների հաջող գործունեությունը մեր երկրում եւ նշել, որ նրանք Հայաստանը մրցունակ են դարձնում աշխարհի ամենազարգացած շուկաներում։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթի» աջակցությունը, որն իրականացվում է ՀՀ–ում գործող ինովացիոն կենտրոնի եւ այլ նախաձեռնությունների միջոցով եւ կարեւորել նոր նախաձեռնությունների շարունակական կյանքի կոչումը։
Իր հերթին, Դոն Գերնթհեմը նշել է, որ ուրախ է ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության գործում ձեռք բերված առաջընթացի համար եւ շնորհակալություն հայտնել վարչապետին՝ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Միաժամանակ, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ–ում իրականացվող քայլերը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարին ուղղված հարցեր։ Այս համատեքստում, վարչապետը կարեւորել է «Մայքրոսոֆթի» եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը՝ ՀՀ պաշտպանական համակարգը կատարելագործելու հարցում։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 465 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024