ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 11:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 27 » Նախագահն ընդունել է ՌԴ էներգետիկայի նախարարին /Գ. Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի համայնքների պալատի խոսնակին/
15:47
Նախագահն ընդունել է ՌԴ էներգետիկայի նախարարին /Գ. Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի համայնքների պալատի խոսնակին/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, երեկ Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադայի համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար, վստահություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը բարեկամ երկիր՝ Կանադա, կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ նոր շունչ կհաղորդի միջպետական կապերի խորացմանն ու ամրապնդմանը։
Խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ։ ԱԺ նախագահը փաստել է, որ հայ–կանադական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի։
Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել կանադական կողմին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետեւողականորեն աջակցելու համար։ Խոսելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակում իրականացված միջոցառումների եւ Կանադայի՝ այդ միջոցառումներին մասնակցելու մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ դա հայ ժողովրդի եւ միջազգային հանրության համար կարեւոր է ոչ միայն եւս մեկ անգամ պատմական փաստերը բարձրաձայնելու, այլեւ նմանօրինակ հանցագործություններին «այլեւս երբեք» ասելու առումով։
ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել նաեւ Կանադա–Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին՝ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ելույթով հանդես գալու համար։
Գալուստ Սահակյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Կանադայի Համայնքների պալատի նախագահին՝ ապրիլի 24–ը Կանադայում Հայոց ցեղասպանության օր հռչակող բանաձեւի ընդունման համար։
ԱԺ նախագահը փաստել է, որ ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ։
Նա նշել է. «Մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձեւավորմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլոբալ աղետներից եւ վտանգներից երկիրը զերծ պահելը պատգամավորական մանդատի բաղկացուցիչներից է»։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու մոտեցումը։
Կանադայի համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Կանադա այցելելու համար եւ նշել, որ կարեւորում է նման հանդիպումները պաշտոնյաների միջեւ. համագործակցությունը կզարգանա նման հանդիպումներով եւ երկխոսությամբ։ Նա կարեւորել նաեւ համագործակցությունը Հայաստանի հետ եւ նշել, որ ջանք չեն խնայի խաղաղության վերջնական հաստատման համար։
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան։
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կանադական գործադիր կոմիտեի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին լիիրավ անդամակցելու մասին, որը ձեռք է բերվել վերջերս նաեւ կանադական կողմի աջակցությամբ։ Քննարկվել է նաեւ 2015 թվականի հոկտեմբերին Երեւանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անցկացման հարցը։
Զրուցակիցները խոսել են Կանադայի հայ համայնքի մասին, որը, ըստ կանադական կողմի, օրինակելի համայնք է եւ մեծ ներդրում ունի երկրում ամենատարբեր ծրագրերի իրականացման գործում։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 429 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024