ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 17:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 22 » Ներդրումներ էներգետիկ անվտանգության եւ տեքստիլի ոլորտներում /Ներդրումներ են անում, որովհետեւ հավատում են Հայաստանի ներուժին/
09:24
Ներդրումներ էներգետիկ անվտանգության եւ տեքստիլի ոլորտներում /Ներդրումներ են անում, որովհետեւ հավատում են Հայաստանի ներուժին/

Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ Երեւանի ՋԷԿ—ի հարակից տարածքում, տեղի ունեցավ նոր ՋԷԿ—ի կառուցման հիմնարկեքի արարողությանը, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Արարողությանը մասնակցում էին նաեւ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն, «Արմփաուեր» ընկերության նախագահ Ջովաննի Ռուբինին, ՀՀ—ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք։
«Ռենկո» ընկերության կողմից Երեւանի ՋԷԿ—ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը), պատասխանատուների եւ մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից եւ որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը։ Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարեւոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երեւանի բնակիչների էներգետիկ ապահովության եւ բարեկեցության համար։
Նոր ջերմաէլեկտրակայանի հիմնարկեքի արարողության շրջանակում նախարար Աշոտ Մանուկյանը եւ «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրեցին համատեղ հուշաթերթ, որը պարկուճի մեջ դրեցին կառուցվող ՋԷԿ—ի հիմքում։
Ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը նախատեսում է մոտ 250 ՄՎտ հզորությամբ եւ մինչեւ 53 տոկոս ընդհանուր ՕԳԳ—ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում եւ տեխնիկական սպասարկում։ Պատասխանատուների հավաստմամբ, ներդրումները կկազմեն շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարական աշխատանքները կտեւեն 26 ամիս եւ կավարտվեն 2019 թվականի երկրորդ կեսին։ Միայն շինարարության ընթացքում կստեղծվի 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո՝ շուրջ 200 մշտական եւ բարձր վարձատրվող աշխատատեղ։ Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործման եւ տեխսպասարկման գործունեության տեւողությունը 20 տարի է։
Ոլորտի պատասխանատուները նշեցին, որ 2019 թվականին կավարտվեն Հայաստան—Իրան 400 կՎ երկշղթա երրորդ եւ Հայաստան—Վրաստան 400 կՎ նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքները, եւ նկատի առնելով, որ 2019 թվականին ծրագրվում է ավարտել նաեւ այս նոր էներգաբլոկի շինարարությունը՝ այն հնարավորություն կտա Հայաստանին ապահովել հարեւան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունն ու անխափանությունը եւ դառնալ տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական շուկայի կարեւոր մասնակից։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն իր ելույթում նշեց, որ ականատես ենք կարեւորագույն իրադարձության։ Նրա համոզմամբ, ծրագրի իրականացումը հնարավորությունը կտա ապահովելու թե՛ ՀՀ էներգետիկ անվտանգությունը եւ թե՛ որակապես նոր աստիճանի բարձրացնելու էլեկտրաէներգիայի ու բնական գազի ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը։ Նա շեշտեց, որ նախագծի ֆինանսավորումն ամբողջովին իրականացվում է օտարերկրյա ներդրումների հաշվին՝ առանց պետական պարտքի կամ երաշխիքների։ Պետության միակ պարտավորությունը, ըստ Վ. Գաբրիելյանի, որոշակի քանակով էլեկտրաէներգիայի գնումն է, այն էլ այնպիսի գներով, որը հնարավորություն է տալիս էական բարելավումներ ակնկալել սակագնային սանդղակում։
«Ընկերությունը կներդնի ներկայումս առկա լավագույն ժամանակակից տեխնոլոգիաները, նոր էներգաբլոկը կկառուցվի արդիական, ամենաարդյունավետ տեխնոլոգիայով։ Եթե քննարկենք մեր էներգետիկ համակարգի օգտակար գործողության գործակիցները, ապա սա կլինի միակը, որ գազային կայանների շրջանակում ունի 50 տոկոս ՕԳԳ—ն գերազանցող ցուցանիշ։ Սա կարեւորագույն նոր տեխնոլոգիական նվաճում է, որն անպայմանորեն դրական ազդեցություն կունենա մեր էներգետիկ համակարգի վրա»,–ասաց փոխվարչապետը։
Վ. Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ այս իրադարձությունը խիստ կարեւոր է նաեւ մասնավոր ներդրումների ներգրավման տեսակետից, որովհետեւ խոշոր՝ ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ են կատարվում. «Այդ չափի ներդրումները զգալի ազդեցություն են ունենում ցանկացած երկրի տնտեսության վրա։ Այս կառույցի բերած օգուտները լինելու են բազմազան եւ տարիների ընթացքում ուղեկցելու են ՀՀ յուրաքանչյուր բնակչի»։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության գերակա խնդիր է հռչակված երկրի էներգետիկ անվտանգության ապահովումը, եւ ՀՀ կառավարության բոլոր քայլերը նպատակաուղղված են հենց դրան։ «Էներգետիկ անվտանգություն՝ նշանակում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիա. վերջին մեկ տասնամյակում երկրում լայն թափով զարգացում է ստանում փոքր ՀԷԿ—երի կառուցումը, եւ այսօր արդեն համակարգում գործում է 330 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր ՀԷԿ—երի մի ամբողջ համալիր։ Ավելին, այսօր տրամադրված են արդեն 39 փոքր ՀԷԿ—երի լիցենզիաներ՝ 74 ՄՎտ հզորությամբ։ Որպեսզի կարողանանք հիմնական շեշտադրումը դնել մեր սեփական էներգառեսուրսների վրա, արդեն ապրիլ ամսին կհայտարարվի 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու արեւային էլեկտրակայանների միջազգային մրցույթը, այնուհետեւ առաջիկա տարիներին ծրագրում ենք նաեւ կառուցել մինչեւ 150 ՄՎտ հզորությամբ հողմային կայաններ»,–հավելեց նախարարը։
Սակայն սա մեդալի մի կողմն է։ Ա. Մանուկյանի խոսքով, զարգացնելով այլընտրանքային էներգետիկան՝ ՀՀ կառավարությունը զարգացնում է մեր էներգետիկ համակարգում սեփական ռեսուրսների եւ ներուժի օգտագործումը, բայց այլընտրանքային էներգետիկայի աճի հետ զուգահեռ ուղիղ համեմատականորեն երկրում աճում է ռեակտիվ էներգետիկայի դեֆիցիտը։ Այլընտրանքային ռեսուրսներով աշխատող էլեկտրակայանները, այդ թվում՝ փոքր ՀԷԿ—երը, չեն կարող ծածկել ռեակտիվ էներգետիկայի դեֆիցիտը, եւ այստեղ է, որ բացառիկ կարեւորություն է ստանում այնպիսի ավանդական ռեսուրսներով աշխատող էլեկտրակայանն, ինչպիսին է Երեւանի ՋԷԿ—ի երկրորդ էներգաբլոկը, որն աշխատելու է համակցված շոգեգազային ցիկլով. «Այն ներկայումս աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ էներգաբլոկ է, որի ՕԳԳ—ն կհասնի 53 տոկոսի։ Համեմատության համար, Հրազդանի ՋԷԿ—ի ՕԳԳ—ն 33 տոկոս է, Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկինը՝ 44 տոկոս, իսկ Երեւանի ՋԷԿ—ի առաջին էներգաբլոկինը, որ առավելագույն հնարավորն է, 49 տոկոս է։ 53 տոկոսի պարագայում այս նոր բլոկի սակագինը համադրելի կլինի ոչ միայն արեւայինի սակագնին, այլեւ, հաշվի առնելով սեզոնայնության գործոնը, փոքր ՀԷԿ—երի սակագնին։ Սա նշանակում է, որ մենք կապահովենք երկրի ներքին շուկայում ոչ միայն մրցունակ էլեկտրաէներգիա, այլեւ Հայաստանի էներգամատակարարման հուսալիությունը եւ անվտանգությունը»։
Բացի այդ, ըստ նախարարի, 2019թ. վերջին շահագործման կհանձնվի Հայաստան—Վրաստան օդային երկշղթա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, նույն ժամանակահատվածում կշահագործվի նաեւ Հայաստան—Իրան միաշղթա երրորդ բարձրավոլտ օդային գիծը։ Այդ պարագայում Հայաստանից արտահանման հնարավոր թողունակությունը կկազմի 1050 ՄՎտ. «Մեր ամենամեծ ցանկության դեպքում անգամ այլընտրանքային ռեսուրսներով չենք կարող ապահովել նման քանակի էներգիայի արտահանում Հայաստանից՝ հաշվի առնելով հենց միայն սեզոնային գործոնը։ Այստեղ եւս արտահանումը նման ենթակառուցվածքներով կարող ենք ապահովել բացառապես այնպիսի կայաններով, ինչպիսին է այստեղ կառուցվելիք էներգաբլոկը։ Նույնիսկ արտաքին շուկաներում այս տեխնոլոգիաներով կառուցված էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան կլինի մրցունակ, որովհետեւ բնական գազի ծախսը հասցված է նվազագույնի»։
250 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող ներդրումները մեր երկրի տնտեսության համար կունենան մեծ ազդեցություն։ Միաժամանակ, կարեւոր է ոչ միայն ներդրումների ներգրավումը եւ դրանց ծավալը, այլեւ դրանց արդյունավետությունը։ Նախարարի համոզմամբ, Երեւանի ՋԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի ներդրումները կարելի է համարել առավելագույն արդյունավետը այսօր մեր երկրում ներգրավվող ներդրումների ծավալում։ Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ նշելով, որ էներգաբլոկի հիմնարկեքը հնարավոր եղավ բացառապես հանրապետության ղեկավարի միջամտության ու աջակցության շնորհիվ. «Մի քանի տարի տեւած բանակցությունների արդյունքում, ի վերջո, հասանք մեր նպատակին»։
«Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն, «Արմփաուեր» ընկերության նախագահ Ջովաննի Ռուբինինն իր ելույթում ընդգծեց, որ հիմնարկեքի արարողությունը պատմական կարեւոր իրադարձություն է իրենց ընկերության համար։ Նա հիշեցրեց, որ «Ռենկոն» Հայաստանում հայտնի է իր երկու գործունեության տեսակով՝ շինարարության եւ հյուրընկալության ոլորտներում ծավալած աշխատանքով։ Իրականում, ըստ Ջ. Ռուբինիի, ընկերության առանցքային գործունեությունը, որով նա հայտնի է ամբողջ աշխարհում, նավթի, գազի ոլորտն է ու էներգիայի արտադրությունը։
«Այս նախագծի իրականացման շնորհիվ «Ռենկո»—ն հնարավորություն ունի Հայաստանում ծավալել իր առանցքային գործունեությունը։ Երկրորդ գործոնն այն է, որ սա ամենամեծ ներդրումն է, որ ընկերությունը կատարում է Հայաստանում. մենք այստեղ բազում ներդրումներ ենք կատարել, որովհետեւ հավատում ենք Հայաստանի ներուժին ու գիտակցում ենք, որ այստեղ իսկապես հաջողության կհասնենք։ Իսկ սա մեր ամենակարեւոր նախագիծն է. այն իրենից ներկայացնում է գրեթե 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական պարտավորություն, որի մի մասը կֆինանսավորվի «Ռենկո»—ի կողմից իր սեփական ռեսուրսներով, իսկ մյուս մասը՝ միջազգային բանկերի միջոցով»,–ասաց նա։
Գլխավոր տնօրենի խոսքով, ծրագրի իրականացմանը ներգրավված միջազգային բանկերը շատ մեծ եռանդով են տրամադրված նման նախագծին մասնակցելուն. «Սա նշանակում է, որ նրանք վստահում են «Ռենկո»—ին, Հայաստանին ու մեր նախագծին։ Բացի այն բանից, որ նոր էներգաբլոկը կնպաստի էներգետիկ պահանջարկի բավարարմանը, այն կստեղծի նաեւ աշխատատեղեր՝ 2,5 մլն մարդ/ժամ կպահանջվի աշխատանքներն իրականացնելու համար, կիրականացվի բարձրորակ աշխատանք։ Դա նաեւ մասնագիտական աճ կապահովի տեղի մասնագետների համար։ Մեր ընկերությունը պարտավորություն է ստանձնում հետեւել բոլոր պայմաններին ու ժամկետներին, այս ծրագրի իրականացման գործում ներդնել այն նույն եռանդը, որ ներդրել ենք մեր այլ ծրագրերի իրականացման գործում»։ 

Թեթեւ արդյունաբերությունը թափ է հավաքում

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց նաեւ «Ալեքս տեքստիլ» ընկերություն։ Հանրապետության նախագահը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլի» ղեկավարության եւ հյուրերի հետ շրջեց ընկերության արտադրամասերում, ծանոթացավ կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին եւ ընկերության զարգացման ծրագրերին։
2015 թվականից գործունեությունը սկսած՝ գուլպաների եւ հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլը», լինելով Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2 հազարի։ Հանրապետության նախագահին ներկայացվեց, որ 2017 թվականին ընկերության կողմից արդեն բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է շուրջ 300 աշխատատեղ։ Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի եւ տնային տեքստիլի արտադրություններ՝ ստեղծելով եւս շուրջ 600 նոր աշխատատեղ։
Ընկերության գուլպաների արտադրության տնօրեն Ալբերտ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընկերության արտադրանքն իրացվում է Հայաստանում եւ արտահանվում ՌԴ։ Ընկերության կողմից 2016թ. ընթացքում թողարկվել է 773,2 մլն ՀՀ դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 308 տոկոս աճ, որից արտահանվել է 456 մլն ՀՀ դրամի արտադրանք։
«Գործարանը տարեկան արտադրում է մի քանի հարյուր հազար գուլպա, սակայն հստակ թիվ չեմ կարող նշել, քանի որ տարբեր արտադրանքներ ենք արտահանում՝ զուգագուլպաներ, գուլպաներ։ Առայժմ արտահանվում է ընկերության արտադրած գուլպաների եւ զուգագուլպաների մոտ 20 տոկոսը, մնացածը՝ ներքին շուկայի համար է։ Ապագայում պլանավորում ենք ավելացնել արտահանման ծավալները»,–ասաց Ա. Հովսեփյանը։
«Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի արտադրամասի տնօրեն Մարատ Մովսիսյանի խոսքով՝ գուլպաների եւ հագուստի արտադրության հետ մեկտեղ «Ալեքս տեքստիլն» արտադրում է նաեւ մանկական հագուստ՝ ռուսական «Մանկական աշխարհ» ցանցի պատվերով։ 2017թ. ընկերության կողմից արդեն բացվել է նոր կարի արտադրամաս, որտեղ ներգրավված է շուրջ 300 աշխատող։
«Այս տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի եւ տնային տեքստիլի արտադրություններ՝ իրականացնելով համապատասխանաբար 10,5 մլն, 1,6 մլն եւ 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում եւ ստեղծելով շուրջ 600 նոր աշխատատեղ»,–հավելեց նա։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 298 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024