ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 16 » Նոր հնարավորություններ /Հայաստանը չի կորցրել իր կարեւորությունը Իրանի համար/
12:34
Նոր հնարավորություններ /Հայաստանը չի կորցրել իր կարեւորությունը Իրանի համար/

Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացումը որոշակի հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, սակայն պետք է այդ հնարավորությունները ռեալիզացնել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
Իրանի նկատմամբ կիրառվող հիմնական պատժամիջոցները հանելուց հետո իրանական ռիալը բավականին կկայանունա, եթե նավթի գների կտրուկ իջեցում չլինի։
Ըստ նրա, նման դեպքում Իրանը որպես ներդրող կարող է մասնակցել հայկական նախագծերի իրականացմանը։ Միաժամանակ նա նշեց, որ այժմ արդեն նկատվում է իրանական ռիալի կայունացման միտումներ։
Պատասխանելով հարցին, թե Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանելը, իրանական ռիալի կայունացումը ի՞նչ կտա Հայաստանին, տնտեսագետն ասաց, որ ամեն ինչ նորմալ ընթանալու պարագայում 1—2 տարուց բավականին դրական արդյունք կարձանագրվի. «Կտրուկ փոփոխություններ պետք չէ սպասել, կարծում եմ ՀՆԱ—ի 1—2 տոկոս լրացուցիչ աճ կունենանք, ինչը լուրջ թիվ է մեզ համար»։
Աշոտ Թավադյանը հիշեցրեց, որ Հայաստանի եւ Իրանի ղեկավարությունը ժամանակին հայտարարել էին առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մասին, միաժամանակ շեշտելով, որ դրան կարելի է հասել համապատասխան ծրագրեր մշակելու եւ իրագործելու դեպքում։
Տնտեսագետը կարեւորեց այն նախագծերը, որոնք պետք է իրականացնեն Հայաստանն ու Իրանը՝ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, նավթի վերամշակման գործարանի, երկաթուղու կառուցում, Հայաստանը կարող է Իրան արտահանել առաջին հերթին իր ծառայությունները, գյուղատնտեսական արտադրանք, նավթաքիմիական արդյունաբերություն, երկրների միջեւ պետք է զարգանա բանկային ոլորտը։ Նա նշեց, որ առավել հեշտ իրագործելի է Մեղրու ՀԷԿ—ի կառուցումը։
Ասուլիսին ներկա Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ասաց, որ այժմ նավթամշակման գործարանի կառուցումը Իրանի համար ամենակարեւոր ծրագիրը չի կարող լինել, քանի որ այն Իրանը դիտարկում էր պատերազմի դեպքում ապահովող միջոցով, իսկ եթե պատժամիջոցները հանվում են, կառուցելու որեւէ խթան չկա։
Ինչ վերաբերում է մյուս ծրագրերին, իրանագետն ասաց, որ կա դրանք իրագործելու երկկողմ շահագրգռվածություն. «Աշխարհաքաղաքական, քաղաքական պայմաններն այնպես են, որ փաստացիորեն Հայաստանը ոչ միայն չի կորցրել իր կարեւորությունը Իրանի համար, այլ նաեւ ստացել է որոշակի նոր հնարավորություններ։ Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի հետեւանքով այդ երկիրը դառնում է անվստահելի միջազգային կոմունիկացիոն ուղիների համար։ Այսինքն, այս հարցում մրցակից չէ։
Մյուս մրցակիցը Ադրբեջանն է, որը կարող է միջանցք լինել Իրանի համար դեպի Եվրոպա։ Սակայն այստեղ էլ կա բազմաթիվ խնդիրների հսկայական հանգույց, որոնց լուծումները բարդ են»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ հրապուրիչ կողմեր ունի Հայաստանը, իրանագետը թվարկեց՝ ՀՀ—ն անվտանգ տարածք է, երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, զուտ աշխարհագրական առումով Հայաստանն ամենակարճ ուղին է, որ Պարսից ծոցը կարող է կապվել Սեւ ծովին։
Ասուլիսին ներկա ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանն էլ փաստեց, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների հետ կապված դժվար է ակնկալել հաջողություն, եթե խաղի մեջ չմտնի Վրաստանը։ «Պետք է գործադրենք քաղաքական, տնտեսագիտական մեծ ջանքեր, որ կարողանանք այդ խնդիրը լուծել»,–ընդգծեց նա։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 491 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024