ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 08:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 8 » Նոր թափ հայ—ավստրիական հարաբերություններին /Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի պաշտոնական այցը Հայաստան/
07:07
Նոր թափ հայ—ավստրիական հարաբերություններին /Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի պաշտոնական այցը Հայաստան/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը ողջունել է արտգործնախարար Կուրցի այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ մեծագույն հաճույքով է հյուրընկալում բարեկամ Ավստրիայից ժամանած պատվիրակությանը, ինչը լավ առիթ է վերհիշելու ս.թ. հունիսին Ավստրիա կատարած իր պաշտոնական այցը։ Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Ավստրիայի արտգործնախարարին՝ իր ջերմ ողջույնները փոխանցել նախագահ Հայնց Ֆիշերին, ում հետ Վիեննայում հունիսին շատ արդյունավետ եւ կառուցողական երկխոսություն է ունեցել։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սեբաստիան Կուրցը Հայաստանում իր այցի հագեցած օրակարգի շրջանակներում արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ կունենա, ինչը դրականորեն կանդրադառնա երկկողմ գործակցության զարգացման վրա՝ նոր թափ հաղորդելով հայ—ավստրիական հարաբերություններին։
Արտգործնախարար Կուրցը նշել է, որ Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու ոչ միայն քաղաքական համագործակցությունը, այլեւ մեծ ուշադրություն դարձնելու ամենատարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում փոխգործակցությանը։ Նա պատահական չի համարել, որ իր հետ Հայաստան է ժամանել ավստրիացի գործարարների մեծաթիվ պատվիրակություն։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործարար համայնքների միջեւ շփումները եւ Երեւանում նախարար Կուրցի այցի շրջանակներում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումն զգալիորեն կխթանեն երկկողմ առեւտրատնտեսական կապերը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հումանիտար, մշակութային կապերը երկու ժողովուրդներին կամրջող կարեւոր գործոններից են։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի իշխանություններին եւ ժողովրդին՝ հայկական հոգեւոր—մշակութային ժառանգության, Մխիթարյան միաբանության հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար, ինչի շնորհիվ Վիեննան դարձել է հայագիտության ճանաչված կենտրոններից։
Հանդիպմանը Հայաստանի նախագահը եւ Ավստրիայի արտգործնախարարը գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ—ավստրիական համագործակցության մասին։
Սերժ Սարգսյանը եւ Սեբաստիան Կուրցն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարին։
Նախքան նախագահի հետ հանդիպումը Ավստրիայի արտգործնախարարին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որից հետո նրանք համատեղ ասուլիս են տվել։ Երեկոյան նախարարները ներկա են եղել Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացմանը։
 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 401 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024